2023 թվականի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը, 2022 թվականի հոկտեմբերի համեմատ, աճել է մոտ 5 տոկոսով
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2023, 11:53

Արմինֆո.  Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 730 255, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 33 810-ով կամ 4.9%-ով:

Ռուս գործարար Սվետլանա Երշովային է փոխանցվել Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 47.6 տոկոսը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 17:13

Արմինֆո. Ռուսաստանցի գործարար Սվետլանա Երշովան դարձել է Հայաստանի խոշորագույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 47.6 տոկոսի սեփականատերը: Գործարքը տեղի է ունեցել ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ ի դեմս OFAC-ի (Office of Foreign Assets Control,  ֆինանսների նախարարության ստորաբաժանում, որը պատասխանատու է պատժամիջոցների ոլորտում իրավակիրառման համար)` ռուսաստանցի խոշոր գործարար Ռոման Տրոցենկոյի բիզնես-կառույցները պատժամիջոցների նոր ցուցակում ներառելու որոշումից մի քանի օր առաջ, մասնավորապես՝  "АЕОН" (AEON Corporation) ենթակառուցվածքային կորպորացիա" ՍՊԸ-ն: Խոսքը վերաբերում է նաեւ նրա որդու՝ Գլեբ Տրոցենկոյին, որը նախկինում ԶՊՄԿ-ում խոշոր բաժնեմասի անվանական շահառու սեփականատեր էր:

Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 12:28

Արմինֆո.Հիշու՞մ ես, որ ասում էինք՝ idplus-ի հետ պլյուսում են բոլորը։ Պլյուսները շատանում են․ քեզ համար հրաշալի նորություն ունենք։

2018 թվականի մայիսից Հայաստանում ստեղծվել է շուրջ 183 հազար նոր աշխատատեղ. Փաշինյան
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 12:21

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է գրանցված աշխատատեղերի քանակի նոր ռեկորդի մասին:

Հայաստանը հնդկական ընկերություններին հրավիրել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի կառուցմանն ու արդիականացմանը
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 10:25

Արմինֆո.ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը տեսակապով հանդիպում է ունեցել Հնդկաստանի նոր և վերականգնվող էներգիայի նախարար Ռաջ Կումար Սինգհի հետ։ 

Վահան Քերոբյան. տարեվերջին կառավարությանը կներկայացվի Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության նախագիծ
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2023, 18:03

Արմինֆո.Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարությունը (Bundesministerium fur wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung - BMZ) ֆինանսավորել է Հայաստանում ներուժի ուսումնասիրության անցկացումը՝ կանաչ ջրածնի արտադրության գործարկման հնարավորությունների համատեքստում երկրի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նոյեմբերի 22-ին Գերմանիայի հետ միջկառավարական բանակցությունների արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», - ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
 

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 20:41

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանում  կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և  UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Կարգավորիչը կարծում է, որ ՀՀ-ում բենզինի ընթացիկ գներն արտացոլում են օբյեկտիվ իրականությունը
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 17:40

Արմինֆո.Հայաստանում բենզինի ընթացիկ գներն արտացոլում են օբյեկտիվ իրականությունը, կարծում են ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովում (ՄՊՀ):

Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 17:16

Արմինֆո.Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ:

Փաշինյանը 2024 թվականի պետբյուջեի նախագիծը համարել է պատմական
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 15:07

Արմինֆո. Հայաստանի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը պատմական ժամանակների պատմական փաստաթուղթ է։ Այդ մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ամփոփիչ ելույթում։

Առաջիկայում ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը կկարգավորվի. նախարար
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 18:41

Արմինֆո.Արդեն մոտ ժամանակներս ավտոմոբիլային վառելիքի շուկայում իրավիճակը կկարգավորվի։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։

Ֆինանսների նախարար. Հայաստանի տնտեսությունը շարունակում է բարձր դիմադրողականություն դրսեւորել առկա մարտահրավերներին
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 11:10

Արմինֆո. Չնայած բարդ մարտահրավերներին ՝ Հայաստանի տնտեսությունը շարունակում է բավականին բարձր դիմադրողականություն ցուցաբերել այդ մարտահրավերներին ։ Այդ մասին նոյեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ՝ ներկայացնելով երկրի 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Դիվանագետ. Ինդոնեզիան հետաքրքրված է Հայաստանի հետ բժշկական զբոսաշրջության ոլորտում փոխգործակցությամբ
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 18:59

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 14-ին ընդունել է ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահին:

Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 10:15

Արմինֆո.Ակբա բանկն acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Ակբա բանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու։

Էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսին է ներկայացրել պետական աջակցության ծրագրերը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 13:04

Արմինֆո.Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 9-ին հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի գործարարների հետ՝ ոլորտում իրականացվող ծրագրերն ու ոլորտի զարգացման տեսլականը քննարկելու նպատակով։ Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցում էին ակումբի անդամներ Հայաստանի տարբեր մարզերից։

Team Energy Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների ցանցն արդեն հասանելի է Հայաստանի ողջ տարածքում
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 19:19

Արմինֆո. Team Telecom Armenia հեռահաղորդակցային ընկերությունը Հայաստանում էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու նպատակով հայտարարել է Team Energy նախագծի մեկնարկի մասին, որի շրջանակներում մշակված հավելվածը թույլ է տալիս գտնել Էլեկտրամոբիլների լիցքավորման մոտակա կետերը: Ընդ որում, վճարումը հնարավոր է բանկային քարտի միջոցով, իսկ եթե վարորդը Team Telecom Armenia-ի բաժանորդ է, միջոցները կարելի է դուրս գրել հեռախոսային քարտի հաշվեկշռից:

Հայաստանը եվրոպական գործընկերների հետ համաձայնեցրել է հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշումը
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2023, 16:27

Արմինֆո.Հայաստանը եվրոպական գործընկերների հետ համաձայնեցրել է հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշումը։ Այդ մասին նոյեմբերի 3-ին ԱԺ-ում կայացած լսումների ժամանակ հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

IDBank-ն ու Իդրամը համախմբվել են ID Group հայկական հոլդինգում
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 16:28

Արմինֆո.Հաշվի առնելով երկու ընկերությունների ռազմավարական հաջող համագործակցությունն ու զարգացման տեսլականների համընկնումը՝ Իդրամն ու IDBank-ը հանդես են գալիս են ID Group հայկական հոլդինգի ներքո, որը ներկայում վերահսկում է Իդրամի և IDBank-ի բաժնետոմսերի 100%-ը։

ՀՀ կառավարությունը 1,370 մլրդ դրամ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու համար
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 13:04

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 1 միլիարդ 370 միլիոն դրամ հատկացնել ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական ծրագրերն իրականացնելու համար:



Արտ. փոխարժեքները
07.05.2024
RUB4.260.00
USD387.73-0.19
EUR417.55-0.28
GBP486.33-1.48
CAD283.43-0.24
JPY25.10-0.12
CNY53.72-0.10
CHF427.39-0.92