Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:06

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ապրիլի 11-ին այցելել են ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 15:24

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն չէ այն պնդման հետ, որ ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից:

ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 14:26

Արմինֆո. Համաշխարհային բանկը բարելավել է 2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը՝ նախկին 4,7%-ից մինչեւ 5,5% (2023 թվականին աճի 12,6% - ից մինչև 8,7% փաստացի դանդաղման դիմաց)։ 2025 թվականի համար տնտեսության աճի կանխատեսումը նույնպես բարելավվել է, սակայն՝ պակաս նկատելի՝ նախկին 4,5%-ից մինչև 4,9%:

Պետությունը պատրաստ է ռիսկերը կիսել ագրոապահովագրողների հետ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 13:38

Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ 2024 թ. գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

ԵՆԲ-ը Հայաստանին վարկ կտրամադրի շենքերի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի համար
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո. Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Հայաստանին 25 մլն եվրո վարկ կտրամադրի Երեւանում շենքերի եւ շինությունների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի լիագումար նիստում վավերացրել է բանկի հետ համապատասխան համաձայնագիրը:

Կառավարությունը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:44

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են պետական տուրք գանձել ոսկու, պլատինի և պալադիումի արտահանման համար։ ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարել "Պետական տուրքի մասին" օրենքում:

Հայաստանը ԵԱՏՄ գործընկերների հետ տեղեկատվություն կփոխանակի անուղղակի հարկերի վերաբերյալ
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 11:43

Արմինֆո.Հայաստանը էլեկտրոնային եղանակով անուղղակի հարկերի վերաբերյալ տեղեկատվություն կփոխանակի Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ: ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 12-ի լիագումար նիստում վավերացրել է 2009 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված համաձայնագրին կից արձանագրությունը:

 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 20:13

Արմինֆո.

Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու ժամկետը կարող է երկարաձգվել
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 17:49

Արմինֆո.Հայաստանում ֆիզիկական անձանց եկամուտների առցանց հայտարարագիր ներկայացնելու ժամկետը, հնարավոր է, երկարաձգվի։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Այվազյանը:

Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը Հայաստանի համար 2024 թվականին կանխատեսում է տնտեսության 5,7 տոկոս աճ ՝ 2025 թվականին տեմպերի արագացմամբ մինչև 6 տոկոս: Այդ մասին ապրիլի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության փոխտնօրեն Լուկ Ֆոչթմանը՝ ներկայացնելով ADO-ն (Asian Development Outlook)։

 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:57

Արմինֆո.

Կոնվերս Բանկը՝ Leasing Expo-ի մասնակից
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:19

Արմինֆո.Կոնվերս Բանկ՝ իր Converse Leasing պրոդուկտով կմասնակցի Leasing Expo ամենամյա ցուցահանդեսին: Բանկի տաղավարի այցելուները կկարողանան ծանոթանալ բիզնեսի ֆինանսավորման առաջարկներին, ստանալ բարձրակարգ խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև՝ լրացնել ֆինանսավորման հայտ:

Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:16

Արմինֆո. Սույն թվականի մարտի 1-ին Մաշտոցյան Մատենադարանը հատուկ ծրագրով հյուրընկալեց ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։

 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 14:35

Արմինֆո.

Ապրանքային նշանի փոփոխությամբ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունը սկսում է զարգացման նոր փուլ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո. «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ն ներկայացնում է իր նոր ապրանքային նշանը՝ «ԻՆԳՈ»-ն, մեկնարկելով ընկերության ռազմավարական զարգացման նոր փուլը: Ինչպես ասվում է «ԻՆԳՈ» ԱԸ պաշտոնական հաղորդագրությունում, նոր պարզեցված ապրանքային նշանը արտացոլում է ընկերության զարգացման նոր ուղղությունը՝ ապահովագրությունը դարձնելու պարզ, թափանցիկ և հուսալի: «ԻՆԳՈ»-ի առաքելությունն է մեղմել ռիսկերը և ապահովել հաճախորդների՝ վստահ որոշումներ կայացնելու ազատությունը», - նշվում է հաղորդագրությունում:

Ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից որոշ երկրների հրաժարվելը չի բխում ընդհանուր շահերից. Նաբիուլինա
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 12:59

Արմինֆո.Որոշ երկրների հրաժարումը ռուսական «Միր» բանկային քարտերի սպասարկումից չի համապատասխանում ընդհանուր շահերին, կարծում է ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա  Նաբիուլինան: Նրա ասելով՝ Ռուսաստանը շարունակում է գործընկերներին պարզաբանել, որ "վճարումների աշխատող համակարգերի" ստեղծման հարցում շահագրգռված են բոլորը։ Այս մասին հաղորդում է ռուսական "Պառլամենտսկայա գազետա"-ն։

ԱՄՆ ՄԶԳ-ը մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 12:56

Արմինֆո.ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։

Idplus-ի բոնուսները՝ Idram&IDBank հավելվածում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 09:23

Արմինֆո.Գիտենք, որ շատ էիք սպասում այս պահին։ Idplus-ի բոնուսներն արդեն ավելի մոտ են Ձեզ։ Հիմա կարող եք օգտագործել Ձեր բոնուսներն անմիջապես Idram&IDBank հավելվածում։

Փոխվարչապետ. պատրաստ ենք ցուցաբերել ցանկացած աջակցություն, որը կնպաստի կարգո-ավիացիայի ստեղծմանը
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 18:01

Արմինֆո.Հայաստանում կարգո-ավիացիայի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Մխիթար Հայրաապետյանը՝ ՌԴ հետ հեռարձակման շուրջ միջկառավարական համաձայնագրի մասին. եթե մեր առաջարկները հաշվի չառնվեն, չեմ բացառում, որ Հայաստանը կդիտարկի համաձայնագիրը միակողմանի խզելու հնարավորությունը
 Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2024, 18:00

Արմինֆո.Վերջերս կայացած մոսկովյան խորհրդակցությունների արդյունքներով, որոնք վերաբերում էին զանգվածային հաղորդակցության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի ՝ ռուսական կողմի թույլ տված խախտումներին, փոխհամայնության հասնել չհաջողվեց։ Այդ մասին ապրիլի 10-ին ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։



Արտ. փոխարժեքները
02.05.2024
RUB4.220.06
USD387.63-0.37
EUR414.92-1.29
GBP485.04-1.51
CAD282.47-1.03
JPY25.000.27
CNY53.53-0.05
CHF425.22-0.50