Լիցքավորի՛ր  էլեկտրական մեքենադ Team Energy կայաններում, վճարի՛ր 50%-ը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 13:02

Արմինֆո.Team Telecom Armenia-ն և Visa-ն գրավիչ առաջարկ են ներկայացնում էլեկտրական մեքենաների վարորդների համար․ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններում վճարումը Visa քարտով կատարելիս հաճախորդից կգանձվի գումարի 50%, իսկ մնացած կեսը կհատուցվի Visa-ի կողմից։

Team Energy կայանների արագ և գերարագ AC ու DC լիցքավորիչները նախատեսված են բոլոր տեսակի էլեկտրական մեքենաների լիցքավորման համար։ Դրանք տեղադրված են Երևանում, մարզերում, ինչպես նաև հիմնական և միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներին։ Գերարագ լիցքավորման DC կայանները ապահովում են մինչև 160 կՎ/ժամ հզորություն։

«Team Energy-ն Team Telecom Armenia-ի հեռանկարային նախագծերից է, որը էլեկտրական մեքենայով տեղաշարժվելը Հայաստանում դարձնում է առավել հարմարավետ, իսկ Visa-ի մասնակցությամբ՝ էլ ավելի մատչելի։ Սա Team-ի ու Visa-ի համագործակցության առաջին փորձը չէ, համատեղ ծրագրեր իրականացնում ենք 2021 թվականից՝ ձևավորելով գործընկերային օրինակելի հարաբերություններ ի շահ մեր հաճախորդների»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«Մեր գործընկերների հետ համագործակցությամբ Visa քարտապանների համար բարձր մակարդակի ծառայությունների մատուցումը մեր բիզնեսի հիմքն է: Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը օգուտ կբերի ինչպես մեր հաճախորդներին, այնպես էլ մոլորակին: Այս նախաձեռնությամբ Visa-ն Հայաստանում ընդլայնում է կայունության իր ջանքերը և ընդլայնում էկոլոգիապես գիտակից հաճախորդների փորձը: Մենք հավատում ենք, որ ամբողջ աշխարհում անկանխիկ տնտեսություն վարելը ծառայում է մեր հաճախորդների և այն միջավայրի լավագույն շահերին, որտեղ մենք բոլորս ապրում ենք», - ասում է Կովկասում Visa տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն:

Առաջարկը գործում է նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Team Energy հավելվածը հասանելի է App store-ում և Play market-ում։ Այն հնարավորություն է տալիս գտնել մոտակա լիցքավորման կետերը, հեշտությամբ կատարել լիցքավորում և վճարել բանկային քարտի միջոցով, իսկ Team Telecom Armenia-ի բաժանորդ լինելու դեպքում` նաև Team-ի հեռախոսահամարի հաշվեկշռից։
 

Ակբա բանկը կթողարկի Չինաստանի խոշորագույն UnionPay International-ի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 20:41

Արմինֆո. Ակբա բանկը Հայաստանում  կթողարկի Չինաստանի խոշորագույն՝ UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և  UnionPay Business միջազգային քարտեր։ Ակբա բանկի և UnionPay International-ի համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին, որով Ակբան առաջինը Հայաստանում մեկնարկել էր UnionPay քարտերի սպասարկումը: Քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց։

Կոնվերս Բանկը կթողարկի և կսպասարկի China Union Pay համակարգի քարտեր
 Երկուշաբթի, 20 Նոյեմբերի 2023, 18:28

Արմինֆո.Կոնվերս Բանկը կմասնակցի China Union Pay վճարահաշվարկային համակարգին: ԿԲ թույլտվության շրջանակում Բանկը կթողարկի քարտեր, ինչպես նաև կիրականացվի սպասարկում Բանկի տերմինալներով և բանկոմատներով:

Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում 2023թ.
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 20:05

Արմինֆո.Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:

Դարձի՛ր Ակբա բանկի հաճախորդ աշխարհի ցանկացած վայրից  
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 20:53

Արմինֆո.acba digital հարթակում արդեն հասանելի է հեռահար նույնականացման համակարգը։ Բիոմետրիկ նույնականացմամբ նոր գործառույթը պարզեցնում և հարմարավետ է դարձնում ֆինանսական ծառայությունների հասանելիությունը աշխարհի ցանկացած կետից։

Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին
 Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2023, 17:16

Արմինֆո.Եկամտահարկի վերադարձի շնորհիվ հազարավոր մարդիկ նոր բնակարան գնելու կամ տուն կառուցելու հնարավորություն ստացան, անշարժ գույքի առաջնային շուկայի զարգացումը նոր թափ ստացավ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են փոխանցումներ ստանալ Ռուսաստանից առանց միջնորդավճարի
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 15:23

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին մինչև նոյեմբերի վերջ հասանելի են առանց միջնորդավճարի փոխանցումներ Ռուսաստանից: Գումարն ակնթարթորեն կարելի է ստանալ հաշվին հեռախոսահամարի միջոցով: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկանդալի կենտրոնում է. հարկատուների փողերը գնացել են ոչ մի տեղ
 Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2023, 12:56

Արմինֆո. Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հարկատուների հաշվին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՏՏ ոլորտի ընկերությունների, որոնք ինքնալուծարվել են, իսկ նրանցից մի քանիսը դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման օրը, նույնիսկ, պաշտոնապես տեղեկացրել են նախարարությանը նախատեսվող լուծարման մասին: Այս թեման բարձրացվել է "Հետքի" հետաքննող լրագրողների կողմից։

FLYONE ARMENIA-ն զարգացնում է բիզնես ավիացիան
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 18:40

Արմինֆո. Ազգային ավիափոխադրող FLYONE ARMENIA-ն ներդնում է բիզնես ավիացիայի առաջին օդանավը Հայաստանում․ սրանով ավիաընկերությունը դառնում է առաջինը, ով կարող է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս մատուցել պրեմիում ծառայություններ՝ հարմարեցված գործարար և կորպորատիվ ճանապարհորդների կարիքներին:

Սև ուրբաթին ընդառաջ. Էլեկտրոնային առևտրի երկու կողմը
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 15:00

Արմինֆո.Վերջին տարիներին Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, առցանց առևտրի ծավալը կայուն աճ է գրանցում: Որոշ տնտեսվարողներ ամբողջությամբ անցնում են առցանց առևտրին, մյուսներն օֆլայն առևտրին զուգահեռ սկսում են զբաղվել նաև էլեկտրոնային առևտրով: Մասնագետները նշում են, որ գործընթացն անշրջելի է և օբյեկտիվ պատճառներ ունի. հարմարավետություն, արագություն, մի քանի հպումով և մի քանի րոպեում հարյուրավոր նմանատիպ ապրանքներ գտնելու, ընտրելու և գնելու հնարավորություն…

Հեռահար գրանցման համակարգ՝ acba digital-ում
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2023, 10:15

Արմինֆո.Ակբա բանկն acba digital հարթակում ներդրել է բիոմետրիկ նույնականացման համակարգ, որը թույլ է տալիս հաշված րոպեների ընթացքում դառնալ Ակբա բանկի հաճախորդ՝ առանց բանկ այցելելու։

Սև ուրբաթ IDBank-ից
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:47

Արմինֆո. Սև ուրբաթին ընդառաջ՝ նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ, պատվիրե՛ք IDBank-ի Visa Gold, Travel, Visa Platinum, Mastercard Standard քարտերը և ստացե՛ք 50% զեղչ քարտերի գործողության ողջ ժամանակահատվածի համար։

Զրոյից մինչև միջազգային շուկա. «Ֆլեքսոպակ»
 Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2023, 16:39

Արմինֆո. «Ֆլեքսոպակ» ընկերությունը շուրջ 2 տասնամյակ զբաղվում է տպագրությամբ։ Առաջին քայլը արհեստական թաղանթների վրա իրականացվող ֆլեքսո տպագրությունն էր, որի հիմքով էլ հետագայում տպարանը ձեռք բերեց նոր սարքեր՝ սննդային փաթեթավորման բոլոր տեսակների արտադրության համար:

Համաշխարհային բանկի զեկույց. Հայաստանի աղքատ բնակչության 57 տոկոսը սոցիալական աջակցության պետական ծրագրերի շահառու չէ
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2023, 12:59

Արմինֆո. Հայաստանի սոցիալական ապահովության և պաշտպանության ոլորտում խոցելիության գնահատման մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն կա: Այդ մասին ասվում է Համաշխարհային բանկի (ՀԲ) «Հայաստանի պետական ծախսերի ուսումնասիրություն: Ծախսերի արդյունավետության բարելավում»  զեկույցում, որը նոյեմբերի 9-ին կայացած միջոցառման շրջանակում ներկայացրել է ՀԲ ավագ տնտեսագետ Արմինե Մանուկյանը:

 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 18:13

Արմինֆո.

Բրոքերային հաշվի բացում ու գրանցում օնլայն. MyInvest-ի նոր հնարավորությունները
 Չորեքշաբթի, 8 Նոյեմբերի 2023, 18:13

Արմինֆո.Ամերիաբանկի MyInvest հարթակի միջոցով արդեն հնարավոր է առցանց բացել բրոքերային հաշիվ` րոպեների ընթացքում և առանց բանկ այցելելու լրացուցիչ անհրաժեշտության: Հաշվի բացումից հետո հաճախորդները կարող են 24/7 ռեժիմով առցանց կատարել արժեթղթերով գործարքներ, մշտական հասանելիություն ունենալ ներդրումային պորտֆելին։

 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 13:09

Արմինֆո.

EasyPay-ը՝ 2023 թ․-ի հայկական ֆինանսական լավագույն ընկերություն երկու անվանակարգում՝ ըստ World Economic Magazine-ի
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 11:25

Արմինֆո.Ըստ «World Economic Magazine» հանրահայտ ամսագրի՝ EasyPay-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆինանսական ընկերությունը երկու անվանակարգում՝ «Լավագույն ծառայություններ մատուցողը պետական ​​հատվածին Հայաստանում 2023 թ․-ին» և «Լավագույն ավտոֆինանսական ընկերությունը Հայաստանում 2023 թ․-ին»։

Պրեմիում դասի մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition-ը՝ IDBank-ից
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:24

Արմինֆո.IDBank-ը թողարկել է ՀՀ-ում առաջին մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition-ը՝ բացառիկ հնարավորություններով։

Ակբա բանկը շարունակում է Հայաստանում զարգացնել «կանաչ» ֆինանսավորման գործիքները
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:19

Արմինֆո.Հայաստանում «Կայուն զարգացման» օրակարգը (Sustainable development) մշտապես գտնվում է Ակբա բանկի ուշադրության կենտրոնում։ «Կայուն զարգացման» գլխավոր նպատակը մարդկային կյանքի որակի ապահովումն է։



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75