Հայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունի
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 20:03

Արմինֆո. Հայկական ատոմակայանը ևս 30 տարի աշխատելու ռեսուրս ունի: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:

Պաշտոնյա. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի
 Ուրբաթ, 25 Մայիսի 2018, 18:49

Արմինֆո. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը, ով այսօր իր առաջին աշխատանքային այցն էր կատարել դեպի ՀԱԷԿ:

Վարչապետ. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է
 Չորեքշաբթի, 16 Մայիսի 2018, 16:24

Արմինֆո. Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը երկրի նոր կառավարության առաջնահերթություններից մեկն է: Նախօրեին, ներկայացնելով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նոր նախարար Արթուր Գրիգորյանին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին կկանգնեցվի ՀԱԷԿ գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը
 Շաբաթ, 14 Ապրիլի 2018, 17:53

Արմինֆո. Մեկնարկել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական աշխատանքների  ծրագիրը, որի  արդյունքում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 24:00-ին  կկանգնեցվի  գործող էներգաբլոկի 4-րդ տուրբոագրեգատը:

 Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 14:29

Արմինֆո.

 Հինգշաբթի, 12 Ապրիլի 2018, 13:42

Արմինֆո.

Փոխնախարար. ՀԱԷԿ-ը կփակվի այն դեպքում, եթե ստեղծվեն փոխարինող հզորություններ
 Երեթշաբթի, 10 Ապրիլի 2018, 12:21

Արմինֆո. Հայկական ատոմային էլեկտրակայանը կփակվի այն դեպքում, եթե ստեղծվեն փոխարինող հզորություններ: Այդ մասին ապրիլի 10-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը՝ պատասխանելով կայանի հետագա ճակատագրի վերաբերյալ ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հարցին:

ՀՀ ԱԷԿ-ում իրականացվող ծրագիրը թույլ կտա գեներացիան ավելացնել 10%
 Չորեքշաբթի, 21 Մարտի 2018, 17:52

Արմինֆո. Հայկական ԱԷԿ-ում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կավելանա 10%: Միևնույն ժամանակ, 2020-2021 թվականներին երկրում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում միջուկային էներգիայի մասնաբաժինը կհասնի 40-42%-ի: Այս մասին մարտի 21-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, պատասխանելով «Էլք» ընդդիմադիր խմբակցության հարցին:

Քննարկվել են ՀԱԷԿ տուրբինային և ռեակտորային արտադրամասերում նախատեսված աշխատանքների սահմանված ժամկետներում ավարտի ապահովման հնարավոր ռիսկերը
 Ուրբաթ, 16 Մարտի 2018, 16:29

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում  տեղի է ունեցել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի հերթական փուլի պլանային նախազգուշական վերանորոգման նախապատրաստական  աշխատանքներին  նվիրված խորհրդակցություն, որը  վարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Փոխնախարար. Ոչ ոք պատրանք չունի, թե ՀԱԷԿ-ը կաշխատի հավերժ
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2018, 15:46

Արմինֆո. 2018 թվականի ապրիլին Հայկական ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) կկանգնեցվի հինգամսյա պլանային-կանխարգելիչ վերանորոգման` երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում աշխատանքներ անցկացնելու նպատակով: Փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հաղորդել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2018, 20:08

Արմինֆո.

ՀԱԷԿ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2018, 15:14

Արմինֆո. ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նախագծի իրականացումն աշխատանքի ծավալներով համադրել է նոր բլոկի կառուցման հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, Հայաստանում իրականացվող ծրագրի բարդությունը ժամկետների սահմանափակվածության մեջ է: «Բայց ամեն դեպքում մենք ցանկանում ենք տեղավորվել ժամկետներում»,-ընդգծել է նախարարի խորհրդականը՝ ավելացնելով, որ ողջ նախագիծը պայմանականորեն բաժանվում է 2 փուլի: Առաջին՝ նախապատրաստական փուլում հիմնական սարքավորման հետազոտության հսկայական աշխատանք է կատարվել: Ընդհանուր առմամբ հետազոտվել է 4500 միավոր սարքավորում: Կարևոր էր որոշել, թե ինչ վիճակում է գտնվել կայանը, ինչ է անհրաժեշտ փոխարինել, ինչը կարելի է չփոխել, գիծ քաշել այն սարքավորումների և կոնստրուկցիաների տակ, որոնք անմիջականորեն ազդում են անվտանգության մակարդակի վրա՝ ինչպես նախագծային, այնպես էլ շահագործման: «Մինչև վերջին օրը, քանի դեռ կայանը շահագործվում է, կիրականացնենք երկրորդ էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ №2 էներգաբլոկի համար երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 15:13

Արմինֆո. «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն, ՀԱԷԿ արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում, ավարտել է ՀԱԷԿ №2 էներգաբլոկի համար երկրորդ բլոկային տրանսֆորմատորի առաքումը: Տրանսֆորմատորները մատկարարվում են իրենց ռեսուրսը սպառածների փոխարինման համար:

Փորձագետ. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2017, 09:16

Արմինֆո. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդպիսի կարծիքի է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մարտուն Գևորգյանը, որն ավելի քան 40 տարի տվել է ՀԱԷԿ-ին:

2017 թվականին ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 12:52

Արմինֆո. ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում այս տարի իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն։ Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

Անդրեյ Բաբկո. Ատոմակայան ունենալու նպատակահարմարությունն ապացուցելը կամ Եվրամիության փաստարկներին համաձայնվելը Հայաստանի իշխանությունների գործն է
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կգտնի Հայաստանի ատոմակայանի (ԱԷԿ) փակման պահանջի վերաբերյալ Եվրամիության գործընկերների ճիշտ փաստարկները: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո- ի հարցին, հայտարարել է Հայաստանում ՌԴ առևտրի ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն:

Փոխնախարար. Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 14:44

Արմինֆո.Երկարաձգելով ԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը` Հայաստանը ժամանակ կունենա կողմնորոշվելու նոր միջուկային էներգաբլոկի տեխնոլոգիաների և հզորությունների առնչությամբ: ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում այդպիսի կարծիք է հայտնել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` մեկնաբանելով ՀԱԷԿ փակմանն առնչվող ԵՄ պահանջի վերաբերյալ հարցը:

«Ռուսատոմ Սերվիսը» առաջին տուրբոգեներատորն է մատակարարել ՀԱԷԿ համար
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 10:39

Արմինֆո. Դեկտեմբերի 10-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն ավարտել է ՀԱԷԿ համար երկու տուրբոգեներատորներից առաջինի մատակարարումը: Սանկտ Պետերբուրգի պատրաստող գործարանից սարքավորման տեղափոխումը տեղի է ունեցել երկու փուլով՝ ծովով մինչև Փոթի նավահանգիստ /Վրաստան/ և անտեղից՝ ցամաքային տրանսպորտով մինչև ՀԱԷԿ հարթակ:

Պյոտր Սվիտկսկի. Համաձայնագիրը խթանում է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը
 Երկուշաբթի, 27 Նոյեմբերի 2017, 18:18

Արմինֆո. Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը խթանում է Հայաստանի հետ էներգետիկայի ոլորտում համագործակցելու ԵՄ պատրաստակամությունը: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստնաում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, պատասխանելով հարցին, թե Հայկական ատոմակայանի ճակատագրի վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի 24-ին ստորագրված փաստաթուղթը:



Արտ. փոխարժեքները
10.05.2024
RUB4.20-0.01
USD388.010.00
EUR418.241.13
GBP486.251.35
CAD283.611.34
JPY24.91-0.06
CNY53.710.02
CHF427.940.95