«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ի երրորդ դոլարային թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 12:03

Արմինֆո. 2017թ.-ի ապրիլի 20-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  Ընդհանուր առմամբ, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ն իրականացրել է պարտատոմսերի չորս թողարկում` երեք դոլարային (երկուսը` 15-ական մլն դոլար ծավալի 6,75% և 5,6% արժեկտրոնային եկամտաբերությամբ, մեկը` 5 մլն դոլար ծավալի, 5,75% եկամտաբերությամբ) և մեկ դրամային` 1 մլրդ ծավալի, 10,75% եկամտաբերությամբ:

ԿԳՆ. Դպրոցական ծրագրում ներգրավվում են ֆինանսական գրագիտության հիմունքները
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 16:30

Արմինֆո. Ամռանը Հայաստանի դպրոցների ուսուցիչները կանցնեն վերապատրաստում ֆինանսական գրագիտության կրթական ծրագրի ներդրման ուղղությամբ: Այս մասին ապրիլի 19-ին «Իմ ֆինասների ամիս» 4-րդ ամենամյա ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել է  ՀՀ կրթության և գիտության նախարարության Նախադպրոցական և միջնակարգ կրթության մշակման քաղաքականության բաժնի ղեկավար Սյուզաննա Մակյանը:

ԿԲ. «Իմ ֆինասների ամիս» ծրագրի մասնակիցների թիվը 5 հազարից հասել է 7 հազարի
 Չորեքշաբթի, 19 Ապրիլի 2017, 15:47

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ իրականացվող «Իմ ֆինասների ամիս» ամենամյա ծրագրի մասնակիցների թիվը հասել է 7 հազարի, նախորդ տարվա 5 հազարի համեմատ: Այս մասին ապրիլի 19-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին հայտնել է ՀՀ ԿԲ Սպառողների իրավունքների պաշտպանության և ֆինանսական գրագիտության կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանը, «Իմ ֆինասների ամիս» 4-րդ ամենամյա ծրագրի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում:

Կոնվերս Բանկը ձեռնամուխ է եղել Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման KfW ծրագրի 4-րդ փուլի իրականացմանը
 Ուրբաթ, 31 Մարտի 2017, 12:42

Արմինֆո. Հայաստանում էներգաարդյունավետ բնակշինարարության խթանման նպատակով Կոնվերս Բանկը սկսել է ՀՀ-ում Բնակարանային ֆինանսավորման նոր ծրագիր: Վարկավորման Ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության հետ Կոնվերս Բանկի համագործակցության շրջանակներում:

Մարտի 15-ին մեկնարկում է Անելիք Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 17:31

Արմինֆո. Սույն թվականի մարտի 15-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի երրորդ՝ այս անգամ արդեն դրամային տրանշը:

Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկմանը
 Ուրբաթ, 3 Մարտի 2017, 13:45

Արմինֆո. Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 5 մլն. դոլար ընդհանուր ծավալով, 6.5% տարեկան եկամտաբերությամբ և 2 տարի շրջանառությամբ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, անվնական արժեքը սահմանվել է 100 դոլար, իսկ տեկեսների վճարումը նմախատեսվում է կես տարին մեկ անգամ: Պարտատոմսերը կարող են Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից ձեռք բերել թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձինք:

NasdaqOMX Արմենիա բորսայի հարթակում իրականացված գործարքների ծավալը 2016 թվականին աճել է երեք անգամ, կազմելով 97,239 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 19:41

Արմինֆո. NasdaqOMX Արմենիա բորսայի հարթակում իրականացված գործարքների ծավալը 2016 թվականին աճել է երեք անգամ, կազմելով 97,239 մլրդ դրամ:

 Չորեքշաբթի, 1 Մարտի 2017, 14:52

Արմինֆո

2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածների համար
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2017, 15:02

Արմինֆո. 2018 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը`1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիների համար: Այս մասին փետրվարի 28-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկաի փոխնախագահ Ներսես Երիցյանը, երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունները:

 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 14:09

Արմինֆո.

Հայբիզնեսբանկի 2-րդ թողարկման պարտատոմսերն առևտրի են թույլատրվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 19:14

Արմինֆո. 2017թ.-ի փետրվարի 17-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հայբիզնեսբանկի դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 13:36

Արմինֆո. 2017թ.-ի փետրվարի 10-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017, 18:01

Արմինֆո. 2017 թվականի փետրվարի 8-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Բանկեր եւ տնտեսություն. բազմակողմանիություն՝ աճի հավակնություններով
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 17:50

2016–ի նախնական արդյունքները, որոնք գրանցված են հայկական բանկերի հրապարակած բալանսային ցուցանիշներում, հույս են ներշնչում, որ 2017–ին երկրում ընդհանուր տնտեսական վիճակը կակտիվանա։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել AmRating վարկանիշային գործակալության ղեկավար, ԱրմԻնֆո Ինֆորմացիոն գործակալության գլխավոր տնօրէն Էմանուել Մկրտչյանը։ Նա վստահ է, որ բանկային համակարգում տվյալները գերազանցել են ակնկալիքները եւ վկայում են տնտեսական ակտիվությանը նպաստող վարկավորման ընդլայնման մասին։

 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 12:32

Արմինֆո.

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

Հիփոթեքային ծրագրի 4-րդ փուլի իրականացման նպատակով Հայաստանը KfW-ից ստացել է 20 մլն.եվրո գումար
 Չորեքշաբթի, 1 Փետրվարի 2017, 20:00

Արմինֆո. Հիփոթեքային ծրագրի 4-րդ փուլի իրականացման նպատակով Հայաստանը KfW-ից ստացել է 20 մլն.եվրո գումար, ընդ որում` դրամային արտահայտությամբ, ինչի մասին փետրվարի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ (ԱՀԿ) գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը և KfW բանկի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Բոնկեն:

Հայբիզնեսբանկն իր ակտիվների 835,7 մլն դոլար ծավալով ամրապնդվել է առաջատարների եռյակում, 2016 թվականին արձանագրելով 31,3% աճ
 Չորեքշաբթի, 18 Հունվարի 2017, 16:31

Արմինֆո. Հայբիզնեսբանկն իր ակտիվների 404.4 մլրդ.դրամ կամ 835 մլն.դոլար ծավալով ամրապնդվել է առաջատարների եռյակում, 2016 թվականին արձանագրելով 31.3% աճ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվությունների հիման վրա կազմված` Հայաստանի Բանկերի Եքսպրես-Ռենկինգի, ակտիվների նման աճ Հայբիզնեսբանկը 2016 թվականին ապահովեց հիմնականում կանխիկ դրամական միջոցների (աճը`գրեթե 2 անգամ) և պետական ​​պարտատոմսերում կատարած ներդրումների (մինչև 54 5%) հաշվին, ինչին զուգահեռ բանկի վարկային պորտֆելն աճեց ընդամենը 29.5%:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում 2 հիմնադրամների կողմից 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 57.2 մլրդ. դրամ
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 19:38

Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84