Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը կմասնակցի Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի աշխատանքներին
 Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020, 12:04

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երևանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

ՎԶԵԲ-ը 25 մլն եվրո է տրամադրել Հայաստանին Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար
 Երկուշաբթի, 17 Փետրվարի 2020, 21:04

Արմինֆո.Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD) հայտնել է Հայաստանին, այսպես կոչված, 25 մլն եվրոյի չափով սուվերեն վարկ տրամադրելու մասին՝  Երեւանի քաղաքային տրանսպորտային ընկերության ստեղծման համար: Ընկերությունը կստեղծվի Երևանում ավտոբուսային ցանցի շահագործման համար։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՎԶԵԲ փոխնախագահին
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 18:56

Արմինֆո.  Փետրվարի 7-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեռ Հեյլբրոննի գլխավորած պատվիրակությանը:

Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի և կընդլայնվի
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 16:58

Արմինֆո.Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրվել են, ընդհանուր՝ 21 146 263 եվրո արժեքով   «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրերը:   Համաձայնագրերը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն:

Փոխվարչապետ. ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձեւավորմանը
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 15:30

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը:

Նախարար. առանց կորպորատիվ կառավարման բարձր՝ միջազգային չափանիշների համապատասխան մակարդակի չենք կարող ակնկալել որակյալ ֆինանսական մեծ հոսքեր
 Ուրբաթ, 7 Փետրվարի 2020, 13:01

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Պիեր Հեյլբրոննի ղեկավարած պատվիրակությանը: Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին Հայաստանում և իր գոհունակությունը հայտնել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կառավարիչների խորհրդի որոշման կապակցությամբ, որի համաձայն Երևանն ընտրվել է ՎԶԵԲ 2021թ․ տարեկան ժողովի անցկացման վայր։

2021 թվականի գարնանը Հայաստանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան ժողովը
 Երեթշաբթի, 4 Փետրվարի 2020, 13:21

Արմինֆո.Երևանն ընտրվել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 2021 թվականի տարեկան ժողովի անցկացման վայր: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՙՔիչ առաջ ստացել ենք Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կառավարիչների խորհրդի որոշումը:

ՎԶԵԲ-ը հաստատակամ է շարունակել օժանդակությունը Հայաստանին
 Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020, 14:45

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Վերակառուցման և զարգացմանեվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Նշելով, որ Հայաստանը և ՎԶԵԲ-ն երկարաժամկետ գործընկերներ են՝ նախագահ Սարգսյանը գոհունակությամբ փաստել է Հայաստանի և ՎԶԵԲ-ի արդյունավետ համագործակցությունը և տարբեր ոլորտներում հաջողված նախագծերի իրականացումը։

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն ընդլայնում են արտահանման հնարավորությունները Արեւելյան գործընկերության երկրներում
 Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019, 17:52

Արմինֆո. ՎԶԵԲ-ը եւ Եվրամիությունը (ԵՄ) ընդլայնում են իրենց աջակցությունը Հայաստանում, Ադրբեջանում , Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) նոր ֆինանսական ծրագրով:

Հայաստանի արտաքին փոխառությունները 2020 թվականին կկազմեն 171,6 մլրդ դրամ կամ 360,2 մլն դոլար
 Ուրբաթ, 20 Դեկտեմբերի 2019, 16:36

Արմինֆո.2020 թվականին Հայաստանը նախատեսում է ներգրավել 171,6 մլրդ դրամ կամ 360,2 մլն դոլար (ամերիկյան դոլարի հաշվարկային փոխարժեքը Հայկական դրամի նկատմամբ 476,46): Այս մասին Արմինֆո-ի թղթակցին հաղորդել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը:

ՎԶԵԲ-ը 2.65 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին, որն ուղղվելու է Գյումրում ճանապարհների վերակառուցմանը, մայթերի և ջրահեռացման ցանցերի բարելավմանը
 Ուրբաթ, 29 Նոյեմբերի 2019, 16:33

Արմինֆո.Հայաստանի Հանրապետության, Գյումրու քաղաքապետարանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագիր:

ՎԶԵԲ-ը պատրաստել է Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունը
 Շաբաթ, 23 Նոյեմբերի 2019, 11:41

Արմինֆո.Աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

 Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019, 17:43

Արմինֆո.

ՎԶԵԲ-ը Հայաստանին 4,6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Գյումրի քաղաքի ավտոճանապարհների վերականգնման ծրագիրը շարունակելու համար
 Հինգշաբթի, 10 Հոկտեմբերի 2019, 12:58

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին 4,6 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի Գյումրի քաղաքի ավտոճանապարհների վերականգնման եւ քաղաքային լուսավորության ծրագիրը շարունակելու համար:  Հոկտեմբերի 10-ի նիստում կառավարությունը հավանություն է տվել բանկի հետ համաձայնագրի ստորագրմանը։

ԵԱԶԲ-ն մտադիր է ֆինանսական ռեսուրսներ տրամադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար
 Չորեքշաբթի, 9 Հոկտեմբերի 2019, 14:07

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը մտադիր է ֆինանսական ռեսուրսներ տրամադրել "Հայաստանի էլեկտրական ցանցեր"ՓԲԸ արդիականացման երկրորդ ծրագրի իրականացման համար:  Այd մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդել է  ԵԱԶԲ-ի Հայաստանի գծով տնօրեն Արմեն Մելկինյանը՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ին հարցին։

ՎԶԵԲ-ը մինչեւ $15 մլն-ի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցերե-ին՝ բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով
 Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2019, 11:04

Արմինֆո. ՎԶԵԲ-ը մինչեւ $15 մլն-ի չափով վարկ է տրամադրում «Հայաստանի էլեկտրական ցանցերե-ին՝ բաշխիչ ցանցերի արդիականացման նպատակով։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետ. Հայաստանում ՎԶԵԲ ներդրումային փաթեթի մեծ մասը կենտրոնացած է կորպորատիվ կառավարման, հաշվետվողականության և թափանցիկության առաջադեմ մշակույթի առաջխաղացման վրա
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019, 17:26

Արմինֆո.  Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

ՎԶԵԲ- ը նպաստում է Հայաստանում ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածների զարգացմանը
 Երկուշաբթի, 23 Սեպտեմբերի 2019, 15:29

Արմինֆո Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությանը:

Հայաստանում տրվել է առաջին բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի գործունեության մեկնարկը
 Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2019, 14:17

Արմինֆո. Հայաստանում տրվել է «Ամբեր կապիտալ ԵՄ-Հայաստան ՓՄՁ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդիե գործունեության մեկնարկը, որը ստեղծվել է ԵՄ-ի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) եւ AmberCapital ներդրումային ընկերության նախաձեռնությամբ:

Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ)
 Երեթշաբթի, 20 Օգոստոսի 2019, 18:29

Արմինֆո.ԱԳԲԱ Լիզինգն ու Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի «Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագիր»-ը (GEFF) համատեղ բիզնես միջոցառում են   անցկացնում: Այն նպատակ ունի Հայաստանում խթանել վերականգնվող էներգիայի զարգացումն ու  երկու տասնյակից ավելի երկրների փորձը ներմուծել Հայաստան:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84