ՀՀ ԿԲ. 2016 թվականին հաջողվել է ապահովել գնային և ֆինանսական կայունություն
 Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2016, 22:42

Արմինֆո. 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկը հետևողական աշխատանքի և նվաճած վստահության շնորհիվ ապահովել է գնային և ֆինանսական կայունություն և զգալիորեն մեղմել է գնաճային սպասումները: Այդ մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Կենտրոնական բանկում 2016 թ. տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ իր ելույթում:

 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 13:35

Արմինֆո.

Մինչև 2020 թվականը Հայաստանում նախատեսվում է 38% կրճատել սպառումն առաջնային էներգիայի ոլորտում
 Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016, 15:40

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադրվել է մինչև 2020 թվականը 38% կրճատել սպառումն առաջնային էներգիայի ոլորտում: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությւոնյանը, ներկայացնելով ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա բարեփոխումները, որոնք բխում են կառավարության ծրագրից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:

Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում 2 հիմնադրամների կողմից 2016թ. նոյեմբերի 1-ի դրությամբ կուտակվել է 57.2 մլրդ. դրամ
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 19:38

Արմինֆո. Հայաստանում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի շրջանակներում մասնակիցների թիվը 2 կենսաթոշակային հիմնադրամների`«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ մոտ 2016 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հասել է 155 հազարի, որից 65 հազարը ներկայացնում են պետական, իսկ մնացած 90 հազարը` մասնավոր հատվածը:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում ավելացել է 5,5%- ով` հաշիվների քանակի 8.2% աճի պայմաններում
 Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 09:53

Արմինֆո. 2016 թվականի սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի Հաճախորդների բազան ներառում էր 2.361.208 ֆիզիկական եւ 79,055 իրավաբանական անձանց: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ 2,440,263 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,466,712 հաշիվներ, որոնցից 4,284,043 ֆիզիկական եւ 182 669 իրավաբանական անձանց  հաշիվներ:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին վճարել է $ 58.9 մլն հարկեր
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 15:48

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում պետական ​​գանձարանին է վճարել 27.9 մլրդ դրամի կամ $ 58.9 մլն-ի հարկեր, ինչը 12.5% ​​ցածր է, նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի ավելի քան 89%-ը կամ 25.1 մլրդ. դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նմախորդ տարվա ցուցանիշին զիջելով 13.1%: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում առևտրային բանկերի մասնաբաժինը կազմել է կազմել է 5.3%, իսկ 1000 խոշոր հարկատուներն ընդհանուր հաշվով վճարել են 525 մլրդ դրամ կամ $ 1.1 մլրդ:

2017 թվականին Հայաստանում կմնա 17 բանկ
 Շաբաթ, 29 Հոկտեմբերի 2016, 15:32

Արմինֆո. 2016 թվականի վերջին Հայաստանի բանկային շուկայի մասնակիցների թիվը կհասնի 17-ի, կրճատվելով 2 առևտրային բանկով: Հոկտեմբերին շուկայից իր դուրս գալու մասին հայտարարեց Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը, որի մայր կառույցը՝ ռուսաստանյան Գազպրոմբանկը, բացառիկ ռեժիմի հետ կապված ընդհանուր լեզու չգտնելով ՀՀ Կենտրոնական բանկի հետ, գերադասեց «դստեր» վաճառքն Արդշինբանկին, քան կապիտալիզացիան, ինչը նույնպես կապված էր խոշոր վնասների ծածկման անհրաժեշտության հետ: Առաջիկայում սպասվում է նաև շուկայի մեկ այլ ակտիվ խաղացողի կողմից Զարգացման հայկական բանկի գնման գործարքը:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ InecOone նոր պրոդուկտը համապատասխանում է կայնքի ներկայիս ռիթմին, այն անձնական միջոցները 24/7 ռեժիմով կառավարող համակարգ է
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016, 12:50

Արմինֆո. Ի 20-ամյակի կապակցությամբ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգում գործակել է նոր պրոդուկտ – InecoOne-ը, որը հանդիսանում է անձնական միջոցները 24/7 ռեժիմով կառավարող համակարգ է: Պրոդուկտի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին:

Հայաստանի բանկային համակարգի կապիտալացումը դրականորեն կանդրադառնա տնտեսական աճի տեմպերի վրա
 Երեթշաբթի, 18 Հոկտեմբերի 2016, 13:32

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի խոշորացումով և կապիտալացումով 2017 թվականին դրական փոփոխություններ են սպասվում հաճախորդներին: Աճող մրցակցային պայքարում բանկերն ստիպված կլինեն գնալ տոկոսադրույքների իջեցման և սպասարկման որակի բարձրացման: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում նման կանխատեսում է արել Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Վահան Դալյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ շահութաբերությունն ընդունելի մակարդակում պահպանելու համար բանկերը պետք է ձեռնարկեն արդյունավետության բարելավմանն ուղղված միջոցներ, որոնցից են`ծախսերի կրճատումը, նոր տեխնոլոգիաների և գործիքների ներդրումը և այլն: Հակառակ պարագայում, եթե ROE-ն լինի ավանդային տոկոսադրույքներից ցածր, բանկի սեփականատերերի տեսանկյունից ավելի ձեռնտու կլինի միջոցները տեղաբաշխել ավանդներում կամ պետական պարտատոմսերում, քան դրանք ներդնել բանկային կապիտալում:

Հաճախորդների բազան Հայաստանի բանկերում մեկ տարում ավելացել է 5.5%, իսկ հաշիվների քանակը կրճատվել է 17,5%
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016, 16:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների բազան 2016 թվականի օգոստոսին կազմված է եղել 2 353 411 ֆիզիկական և 77 735 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր հաշվով 2 431 146 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեն 3 375 809 հաշիվներ, այդ թվում, 3 220 682 հաշիվները պատկանում են ֆիզիկական անձանց, իսկ անհատների և 155 127 - հաշիվները իրավաբանական անձանց:

Երևանում քննարկվել են երկրի էներգաարդյունավետության ներդրումների ֆինանսական հնարավորությունները ՎԶԵԲ «էներգրոկրեդիտ» ծրագրի շրջանակում
 Չորեքշաբթի, 28 Սեպտեմբերի 2016, 14:41

Արմինֆո. Եվրամիության էներգախնայողության օրերի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի «Էներգոկրեդիտ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ին կայացել է համաժողով Հայաստանի գործարար հանրության համար: Ինչպես նշել է Եվրաբանկի Երևանի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը, ՎԶԵԲ հիմնական նպատակը Հայաստանի կայուն և մրցունակ տնտեսության ձևավորումն է, այդ թվում` էներգասպառման ոլորտի արդյունավետության ապահովման ճանապարհով:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Հայաստանի բանկերի կեսի մոտ NPL-ները հատել են կրիտիկական սահմանի առավելագույն շեմը
 Երեթշաբթի, 30 Օգոստոսի 2016, 19:38

Արմինֆո. Հայաստանի բանկերի կեսի մոտ NPL-ներ վարկային պորտֆելներում հատել են կրիտիկական սահմանի առավելագույն շեմը, անցնելով 16%-ից, միջազգային կրիտիկակական 10-15% ​​միջակայքի համեմատ: Իսկ դրանց շարքում կան երկրի տնտեսության խոշոր կրեդիտորներ:

ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ լիցենզիան`Հայէկոնոմբանկի հետ միավորման կապակցությամբ
 Չորեքշաբթի, 24 Օգոստոսի 2016, 20:31

Արմինֆո.  ՀՀ Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան`Հայէկոնոմբանկի հետ միավորման կապակցությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, որոշումը ՀՀ ԿԲ Խորհրդի կողմից ընդունվել է սույն թվականի օգոստոսի 24-ին, գրանցելով երկու բանկերի միավորման փոխանցման ակտը, ինչպես նաև Հայէկոնոմբանկի փոփոխված Կանոնադրությունը: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

ՀՀ Կենտրոնական բանկը 2019 թվականի համար կանխատեսում է վարկային ընդհանուր պորտֆելի գրեթե 50% աճ
 Երեթշաբթի, 23 Օգոստոսի 2016, 18:41

Արմինֆո. Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Հայաստանի բանկային համակարգի ակտիվները 2016-2018 թվականներին կաճեն 28.7%, իսկ միջին տարեկան աճը կկազմի 8,8%: Ընդ որում, վարկային պորտֆելի գծով կանխատեսվում է եռամյա 45.5% աճ (տարեկան միջին` 13,3%): Ըստ ԿԲ «Բանկային համակարգի 2016-2018 թվականների զարգացման հեռանկարները»  պաշտոնական փաստաթղթի կանխատեսման, ակտիվների կառուցվածքը հիմնական բաղադրիչների առումով երեք տարիների ընթացքում կփոփոխվի հետևյալ կերպ: Կանխիկ միջոցները 3,8% -ից կնվազեն մինչև 2,9%, թղթակցային հաշիվները ԿԲ-ում և բանկերում կնվազեն 18,4% -ից մինչև 13,3%, բանկերում և ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված ավանդները/վարկերը կնվազեն 2,1% -ից մինչև 1,7%: Միևնույն ժամանակ, վարկային պորտֆելն ընդհանուր ակտիվներում կմեծանա 58.8% -ից մինչև 66.4%, ներդրումներն արժեթղթերում կբարձրանան 3.6% -ից մինչև 6.5%, լիզինգը և ֆակտորինգը ցույց կտան ոչ մեծ`0.8%-ից մինչև 1%: Հիմնական միջոցներ կմնան գրեթե անփոփոխ`3%-ից նվելով մինչև 2,8%:

Հայաստանի բանկերը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել են 19,4 մլրդ դրամի հարկեր
 Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 21:05

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի I կիսամյակում պետական ​​գանձարանին վճարել է 19,4 մլրդ դրամի հարկեր, ինչը 13,7% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշվբած գումարի ավելի քան 90% կամ 17.4 մլրդ. դրամը կազմում են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), նախորդ տարվա ցոցանիշին զիջելով 15%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին կիսամյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում տեղ են գտել Հայաստանում գործող 19 բանկերից 13-ը: Նրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը և Հայբիզնեսբանկը, որոնցից չորսն առաջատարների հնգյակում էին նաև նախորդ տարում: 2016 թվականի I կիսամյակում լավագույն հինգ բանկերը երկրի պետական գանձապետարանին են վճարել 10,1 մլրդ դրամ (տարեկան անկումը`16,3%), որից 9,3 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`16,8%):

Հաճախորդների բազան Հայաստանի բանկերում մեկ տարում ավելացել է 4.2%, իսկ հաշիվները`9.2%
 Ուրբաթ, 17 Հունիսի 2016, 15:29

Արմինֆո. Հաճախորդների բազան Հայաստանի բանկային համակարգում 2016 թվականի ապրիլի 1-ին կազմված է եղել 2 300 214 ֆիզիկական և  76 951 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 377 165 բաժանորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4,344,714 հաշիվներ, որոնցից 4 166 014 – ը կազմել են ֆիաիկական անձանց, իսկ 178.700 – ը` իրավաբանական անձանց հաշիվները:

Վահան Շաքարյան. ArmPhone-ը Հայաստանի տնտեսության բարելավմանն ուղղված մի նոր քայլ է
 Երկուշաբթի, 6 Հունիսի 2016, 20:47

Արմինֆո. ArmPhone-ը Հայաստանի տնտեսության բարելավմանն ուղղված մի նոր քայլ է: Այս մասին հունիսի 6-ին, Technology and Science Dynamics (TSD) ընկերության կողմից ստեղծված հայկական առաջին սմարթֆոնի` ArmPhone-ի շնորհանդեսին հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վահան Շաքարյանը: Նա նշել է, որ հայկական սմարթֆոնն իր որակով չի զիջում շուկայում գտնվող նման ապրանքներին, և ընկերությունը լիակատար պատասխանատվություն է կրում իր արտադրանքի դիմաց, սկսած արտադրողից և վերջացրած սպասարկումով: Նա հավելել է, որ հայկական տեխնոլոգիաների համար ինքը հեռանկարներ է տեսնում միջազգային շուկայում, մասնավորապես, չինական ապրանքների հետ մրցունակության առումով: «Եկել է մտածելակերպը փոխելու ժամանակը», - ընդգծել է նա:

ՀՀ ԿԲ. 2015 թվականին կապիտալի համարժեքության մակարդակի բարձրացումը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին
 Ուրբաթ, 27 Մայիսի 2016, 17:38

Արմինֆո. 2015 թվականին կապիտալի համարժեքության մակարդակի բարձրացումը վկայում է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության մասին: Ինչպես մայիսի 27-ին Հայաստանի ֆինանսական կայունության տարեկան հաշվետվության ընթացքում պարզաբանել է ՀՀ Կենտրոնական բանկի կայունության և զարգացման վարչության ղեկավար Անդրանիկ Գրիգորյանը, 2015 թվականի արդյունքներով արձանագրվել է Հայաստանի բանկերի կապիտալի համարժեքության աճ, իսկ համակարգի միագումար կապիտալն աճել է 74 մլրդ.դրամով:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84