Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 13:48
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունները 2017 թվականին ապահովագրական տարբեր դասերով իրականացրել են 17.8 մլրդ դրամի կամ $ 36.7 մլն-ի հատուցում (թվերը բերված են ՀՀ ԿԲ ստանդարտներով կազմված հաշվետվությունների հիման վրա): Հաշվետու տարում ապահովագրողների հատուցումներն աճել են 24.9%, 2016-ի 4.9% -ի փոխարեն: Իսկ ապահովագրական պրեմիաների գծով արձանագրվել է 6.2% տարեկան աճ, մինչև 34.9 մլրդ դրամ կամ $ 72.2 մլն, 2016-ի 5% աճի համեմատ: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի Ապահովագրական Ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են արձանագրել Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները, իսկ ամենամեծ աճը` ՌԵՍՈ ընկերությունը`55.5% և «Նաիրա Ինշուրանսը»`51.6%, իսկ ամենափոքր աճը` Ռոսգոսստրախ Արմենիան»` 7,8%:
|
Հինգշաբթի, 8 Փետրվարի 2018, 09:25
Արմինֆո. 2017 թ. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է 58%-ով (2016 թ. 34%-ի փոխարեն)՝ կազմելով 1.6 մլրդ դրամ կամ $3.3 մլն:
|
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2018, 14:52
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաներիի աճը 2017-ին դանդաղել է`5,7% -ից մինչև 6,8%, իսկ ապահովագրական հատուցումների դինամիկայի 13.7% անկումը փոխարինվել է 30,4% աճով: 2018 թվականի հունվարի 1-ին ապահովագրական ընկերությունների պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 34,1 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`18,6 մլրդ դրամ (ըստ Ընկերությունների հաշվետվությունների, IFRS ստանդարտներով):
|
Չորեքշաբթի, 24 Հունվարի 2018, 14:03
Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով Հայաստանի Ֆինանսական հաշտարարի լավագույն գործընկերներ են ճանաչվել «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը և Յունիբանկը: Ինչպես հունվարի 24-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ֆինասական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, այդ ֆինանսական կազմակերպություններն աչքի են ընկել համագործակցության որակով և կողմերի հաշտեցման ճանապարհով լուծված գործերի թվով:
|
Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 10:14
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2017 -ի հունվար-սեպտեմբերին վճարել է 2,1 մլրդ դրամի կամ 4,4 մլն դոլարի հարկեր, տարեկան կտրվածքով աճը`31,3%: Այդ գումարից 1,9 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ և եկամտահարկ), ինչը 26,7% -ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում, 2017 թվականի 9 ամիսների արդյունքներով, ընդգրկվել են շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
|
Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 14:37
Արմինֆո. ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների ծավալը 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 13.9 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճը`4.6%, նախորդ տարվա աճը`1,7%: Միաժամանակ, իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`34.4%, նախորդ տարվա 1.6% անկման փոխարեն: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ԱՊՊԱ գծով հրապարակված ամսական հաշվետվությունները:
|
Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 18:23
Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57.1% (14.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`42.9% (10.5 մլրդ դրամ):
|
Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 16:20
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի 9 ամիսներին տարբեր դասերով իրականացրել են 11.98 մլրդ դրամի կամ 25,1 մլն դոլարի ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ չափանիշներով կազմված հաշվետվությունների): Տարեկան կտրվածքով ապահովագրական հատուցումներն աճել են 19.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.8% աճի փոխարեն: Իսկ ապահովագրականպրեմիաների գծով աճը կազմել է 3,8%, մինչև 24,6 մլրդ դրամ կամ 51.3 մլն դոլար, նախորդ տարվա 0,3% աճի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են ապահովել հինգ ընկերություններ, որտեղ առաջատարներն են`«ՌԵՍՈ» - 61.8%, «Նաիրի Ինշուրանս» - 52.4% ընկերությունները, իսկ տարեկան միակ անկումն արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը - 0.6%:
|
Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:37
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի III եռամսյակում աճել են 22.8%, նախորդ տարվա 1,8% աճի փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`15,1%), իսկ ապահովագրական հատուցումներն աճել են 11.5%, նմախորդ տարվա 10.2% անկման փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`19.6%):
|
Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 20:02
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, (նախորդ տարվա աճը`62,7%,), կազմելով 1,7 մլրդ դրամ կամ 3.6 մլն դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը հիմնականում պայմանավորված էր ապահովագրական հատուցումների ծավալների կտրուկ աճով`4,8% -ից մինչև 19,3%, մինչդեռ ապահովագրական պրեմիաների աճը կազմել է ընդամենը 3,8%, նախորդ տարվա 0,3% փոխարեն: Տարեկան կտրվածքով շահույթի նվազում է նկատվել հինգ ապահովագրական ընկերություններում, որոնցից երեքն արդեն կրճատել են դրական ցուցանիշը 40-64%-ով, իսկ երկուսը հայտնվել են վնասներում (ՍԻԼ ինշուրանս և ՌԵՍՈ), և միայն մեկ ընկերություն («Արմենիա-Ինշուրանս») կարողացել է արձանագրել շահույթի 15.3% աճ:
|
Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53
Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:
|
Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54
Արմինֆո. 2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:
|
Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:08
Արմինֆո. Հայաստանի առաջին ապահովագրական ոլորտի հարկային վճարները 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 1,5 մլրդ. դրամով, տարեկան աճը`36,4%: Այդ գումարի 1,4 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`40%: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017-ի I կիսամյակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:
|
Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01
Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):
|
Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:
|
Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):
|
Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 14:26
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017-ի I կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 51.6% (2016-ի աճը`74%), կազմելով 1.3 մլրդ դրամ, կամ $ 2.6 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների կտրուկ աճով` 0.7% -ից մինչև 30.5%, մինչդեռ ապահովագրական պրեմիաներն աճել են 4,7%, նախորդ տարվա 4,2% համեմատ: Շահույթի կրճատումը դիտվել է բոլոր 6 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենազգալին`«ՌԵՍՈ» ընկերությունում`2,2 անգամ, դրականից անցնելով բացասականի:
|
Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:26
Արմինֆո. Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):
|
Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:04
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I եռամսյակում նվազել է տարեկան կտրվածքով է 60.3%-ով (նախորդ տարվա 2,1 անգամ աճի դիմաց), կազմելով 518.9 մլն դրամ կամ 1.1 մլն դոլար:
|
Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 13:43
Արմինֆո. «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցն ԱրմԻՆֆո լրատվական գործակալությանը
|