Վարչապետ Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է
 Ուրբաթ, 5 Հունիսի 2020, 12:14

Արմինֆո. Հիմա բարեփոխումների ամենալավ շրջանն է։Այս մասին այսօր ԱԺ-ում հեռավար ռեժիմով ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ խոսելով 2019 թվականի պետական բյուջեի կատարման նախնական արդյունքների մասին։

Դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների ներհոսքը 2020թ. առաջին եռամսյակում նվազել է 16 տոկոսով եւ կշարունակի կնվազել
 Չորեքշաբթի, 13 Մայիսի 2020, 18:23

Արմինֆո. Դեպի Հայաստան ֆիզիկական անձանց մասնավոր փոխանցումների ներհոսքի դինամիկան 2020թ. առաջին եռամսյակում ծավալվել է տարեկան 9,7% անկման ուղղությամբ՝ 2019թ. առաջին եռամսյակի 9,3% աճից՝  բացարձակ մեծությամբ կազմելով  353.6 մլն դոլար։

Ֆիննախ․ Կանխատեսվում է արտահանման ծավալների, ֆինանսական ռեսուրսների ներհոսքի կրճատում
 Երեթշաբթի, 28 Ապրիլի 2020, 12:25

Արմինֆո. Կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  շուրջ 2 տոկոսով նվազում եւ պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչեւ ՀՆԱ 5%։ Այդ մասին  ապրիլի 28-ին հաղորդել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով  2020 թվականի բյուջեի ուղղումները, որոնք թելադրված են COVID-19 համավարակի պատճառով առաջացած անորոշությամբ:

Կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  2 տոկոսով նվազում եւ պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչեւ ՀՆԱ 5%
 Հինգշաբթի, 23 Ապրիլի 2020, 17:33

Արմինֆո. Կառավարությունը կանխատեսում է 2020 թվականին իրական ՀՆԱ-ի  շուրջ 2 տոկոսով նվազում եւ պետական բյուջեի պակասուրդի աճ՝ մինչեւ ՀՆԱ 5%։ Այդ մասին այսօր հաղորդել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով կառավարության հավանությանն արժանացած 2020 թվականի բյուջեի ուղղումները, որոնք թելադրված են COVID-19 համավարակի պատճառով առաջացած անորոշությամբ:

 Երեթշաբթի, 21 Ապրիլի 2020, 12:20

Արմինֆո.

ՀԲ-ն 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի 1,7 տոկոս աճ է կանխատեսում, սակայն թույլ է տալիս անկման ավելի հոռետեսական սցենար
 Ուրբաթ, 10 Ապրիլի 2020, 18:51

Արմինֆո.Համաշխարհային բանկի նոր կանխատեսման համաձայն,  2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 1,7 տոկոս (բազային սցենարով)՝ 2021 թվականին մինչեւ 4,5 տոկոս եւ 2022 թվականին ՝ մինչեւ 4,7 տոկոս արագացմամբ: Այդ մասին ասվում է ՀԲ "Պայքար COVID-19-ի դեմ:  Տնտեսական հեռանկարը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում "(Fighting Covid-19. ECA Economic update) տնտեսական զեկույցում:

 Երկուշաբթի, 6 Ապրիլի 2020, 10:00

Արմինֆո.

Ասիական զարգացման բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2020 թվականին կդանդաղի մինչեւ 2.2 տոկոս
 Ուրբաթ, 3 Ապրիլի 2020, 21:16

Արմինֆո.COVID-19-ի ազդեցության եւ սպառման նվազման ֆոնին Հայաստանում տնտեսական աճը 2020 թվականին կդանդաղի մինչեւ 2,2 տոկոս, կարծում են Ասիական զարգացման բանկի (ADB) վերլուծաբանները:

ԿԲ կանխատեսում. Կորոնավիրուսի հետեւանքները կդանդաղեցնեն Հայաստանի ՀՆԱ-ի 2020թ. աճը՝ մինչեւ լճացման 0,7 տոկոս
 Չորեքշաբթի, 1 Ապրիլի 2020, 17:34

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական բանկի կանխատեսմամբ ՝ կորոնավիրուսի հետեւանքների ազդեցությունը տնտեսության վրա կդանդաղեցնի 2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը մինչեւ լլլլճացման 0,7 տոկոս (2019թ.փաստացի 7,6 տոկոս աճից): 2021 թվականին սպասվում է աճի տեմպերի վերականգնում մինչև 7,2 տոկոս։ Դա շարադրված է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության ծրագրում 2020թ.առաջին եռամսյակի համար, որը հրապարակվել է այսօր։

 Կիրակի, 22 Մարտի 2020, 13:34

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 18 Մարտի 2020, 14:45

Արմինֆո.

ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 5,5 տոկոսից մինչեւ 5,25 տոկոս
 Երեթշաբթի, 17 Մարտի 2020, 16:07

Արմինֆո. 2020 թ. մարտի 17-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է  վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5․25%:

Հաջողությունների մասին պետք է խոսի հասարակությունը, ոչ թե՝ իշխանության ներկայացուցիչները
 Ուրբաթ, 28 Փետրվարի 2020, 16:21

Արմինֆո.Ընդհանուր առմամբ 2019 թվականը տնտեսության տեսանկյունից կարելի է համարել հաջող տարի։ Այս մասին փետրվարի 28-ին անցած տարվա տնտեսական արդյունքներին նվիրված լսումների ժամանալ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ներհոսքը 2019 թվին աճել է, իսկ արտահոսքը անկում է ապրել
 Շաբաթ, 15 Փետրվարի 2020, 16:07

Արմինֆո.2019 թվին ֆիզիկական անձանց փոխանցումների արտահոսքն աճել է տարեկան 22,4 տոկոսով՝ մինչեւ 1.455 մլրդ դոլար, ներհոսքի 9,7 տոկոսով, մինչեւ 1.959 մլրդ դոլար աճի դեպքում: Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալներով՝ դա մեկ տարվա ընթացքում զուտ ներհոսքը նվազեցրել է 15,5 տոկոսով՝ մինչեւ 504 մլն դոլար:

Փոխվարչապետ. Թվայնացումը կառավարությունը դիտարկում է որպես արդյունավետ ու մասնակցային պետական կառավարման համակարգ ունենալու կարևորագույն գործիք
 Հինգշաբթի, 6 Փետրվարի 2020, 11:58

Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գխավորությամբ նախօրեին տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին փոխվարչապետի գրասենյակից, Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ Թվայնացման խորհրդի անդրանիկ նիստին։

Հայաստանի կառավարության նպատակաուղղված աշխատանքի կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն մի քանի <Նիկոլ Փաշինյան>. փորձագետ
 Երեթշաբթի, 21 Հունվարի 2020, 18:33

Արմինֆո.Հայաստանի տնտեսության ներառական աճի մասին խոսել դեռ չենք կարող։  Նման հայտարարությամբ հանդես է եկել տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հունվարի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՝ պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին ։

RAEX-Europe-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը "BB -" մակարդակում՝ "դրական" կանխատեսմամբ
 Հինգշաբթի, 16 Հունվարի 2020, 14:53

Արմինֆո.  Եվրոպական RAEX-Europe վարկանիշային գործակալությունը հաստատել է Հայաստանի ինքնիշխան կառավարության (SGC) վարկանիշը "BB -" (կառավարության վարկունակության բավարար մակարդակ) մակարդակում՝ ազգային արժույթով եւ արտարժույթով:

Էկոնոմիկայի նախարարությունը 2019 թ. արդյունքներով արտահանման 10 տոկոս աճ է կանխատեսում
 Երեթշաբթի, 14 Հունվարի 2020, 19:08

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը 2019 թվականի արդյունքներով ակնկալում է արտահանման 10% աճ: Հունվարի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կանխատեսում է արել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ։

Հայաստանից ԱՄՆ մասնավոր տրանսֆերտների արտահոսքն արագորեն աճում է, իսկ դեպի Ռուսաստան՝ կրճատվում
 Ուրբաթ, 10 Հունվարի 2020, 00:04

Արմինֆո. 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ֆիզիկական անձանց տրանսֆերտների արտահոսքն աճել է տարեկան 24% - ով ՝ մինչև $1.2 մլրդ, ներհոսքի՝ 8.8% - ով ՝ մինչև $ 1.6 մլրդ աճի դեպքում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների ՝ դա տարեկան կտրվածքով նվազեցրել է զուտ ներհոսքը 20.1% - ով ՝ մինչև $403.5 մլն:

Համաշխարհային բանկը 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի՝ մինչև 5,1% դանդաղում է սպասում
 Հինգշաբթի, 9 Հունվարի 2020, 18:01

Արմինֆո. Համաշխարհային բանկը 2020 թ. Հայաստանի ՀՆԱ-ի աճի՝ մինչև 5,1% դանդաղում է սպասում, 2021 և 2022թթ. մինչեւ 5,2% արագացմամբ:  Նորացված կանխատեսումը հրապարակվել է 2020թ. հունվար ամսվա <Համաշխարհային տնտեսության հեռանկարները> զեկույցում (Global Economic Prospects):



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84