Կոնվերս բանկի աջակցությամբ Վանաձորում  «Անուշ» օպերայի կատարումը,
 Երկուշաբթի, 4 Հունիսի 2018, 18:09

Արմինֆո. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի  թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ»  օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը,

Թվային մարքեթինգ․ բիզնես դասընթաց ՓՄՁ ղեկավարների համար
 Երկուշաբթի, 4 Հունիսի 2018, 16:44

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը «Թվային մարքեթինգ» թեմայով բիզնես դասընթաց իրականացրեց ՓՄՁ ղեկավարների համար։

ԱյԴիԲանկ - Անելիք Բանկի նոր անվանումն է: Այսօր հայտարարվեց բանկի ռեբրենդինգի մասին
 Չորեքշաբթի, 30 Մայիսի 2018, 21:32

Արմինֆո. Անելիք Բանկը հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն ե`ԱյԴիԲանկ (Innovation, Intelligence, Digital, Developed Bank): Մայիսի 30-ին ռեբրենդինգին նվիրված ասուլիսում ասել է Անելիք Բանկի խորհրդի նախագահ Վարդան Դիլանյանը:

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը
 Հինգշաբթի, 17 Մայիսի 2018, 17:20

Արմինֆո. Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։

«Hannover Messe 2018»-ին Հայաստանը ներկայացել է ներդրումային գրավչություններով
 Հինգշաբթի, 3 Մայիսի 2018, 17:03

Արմինֆո. Հայաստանը մասնակցել է Գերմանիայի Հանովեր քաղաքում ապրիլի 23-ից 27-ը կայացած «Hannover Messe» միջոցառմանը, որը համարվում է արդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիական և նորարարական լուծումներին նվիրված աշխարհի առաջատար և խոշորագույն միջոցառումներից մեկը:

Արա Խզմալյան. Հայաստանում ռուսական զբոսաշրջիկի համար հարմարավետ էc
 Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2018, 19:09

Արմինֆո. Ռուսաստանը մշտապես համարվել և համարվում է Հայաստանի հիմնական զբոսաշրջային շուկան: Միևնույն ժամանակ,  Հայաստանը ցուցադրելու դեռ շատ բան ունի, նաև ռուս զբոսաշրջիկներին հաճելիորեն ուրախացնելու առումով: ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է, որ Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Խզմալյանը:

Առաջիկա 5 տարիներին հայկական գինիների նպատակային արտահանման շուկաները կլինեն Ռուսաստանը, Լեհաստանը, Բելգիան և ԱՄՆ
 Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018, 18:41

Արմինֆո. Հայաստանի գինեգործական ընկերությունների մարկետինագյին ռազմավարության շրջանակներում 2018-2023 թվականներին որպես արտահանման շուկաներ են ընտրվել Ռուսաստանը, Լեհաստանը, Բելգիան և ԱՄՆ: Այս մասին ԱրմԻնֆոյի հետ զրույցում նշել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (VWFA) գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Beeline Ստարտափ Ինկուբատորը հայտարարում է ստարտափների առաջին խմբի ընդունելությունը
 Չորեքշաբթի, 4 Ապրիլի 2018, 15:21

Արմինֆո. Beeline-ը հայտարարում է Հայաստանում ստարտափների համար ինկուբատորի ստեղծման մասին։ Beeline Ստարտափ Ինկուբատորի նպատակն է աջակցել հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է աշխատանքային տարածք, կազմակերպվելու են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի և PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Իրանի պաշտոնյա. Երկկողմ ապրանքաշրջանառությունը բարելավելու համար հայկական բիզնեսը պետք է իրանական շուկայում իրականացնի մարքեթինգային հետազոտություն
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2018, 19:45

Արմինֆո.Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառության ցուցանիշները դեռևս գոհացուցիչ չեն: Այս մասին փետրվարի 27-ին լրագրողների հետ զրույցում Երևանում հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազատ տնտեսական գոտիների Բարձրագույն խորհրդի Ներդրումների և բյուջեի պլանավորման գլխավոր վարչության ղեկավար Մոհամադ Ռեզա Ռահիմին, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստի շրջանակներում:

2018 թ. մարտին պետական-մասնավոր համագործակցության մասին օրենքի նախագիծը պատրաստ կլինի քննարկման ներկայացնելու
 Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2018, 18:05

Արմինֆո.  Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:

Նոր հարկային օրենսգիրքը կավելացնի բիզնեսի շրջանառությունը 80-90 մլրդ դրամով
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2018, 19:02

Արմինֆո. Հայաստանի նոր Հարկային օրենսգիրքը,  որն ուժի մեջ է մտել 2018 թվականից, գործարար համայնքին առաջարկում է հարկման ավելի առաջադեմ մեխանիզմներ, - ասել է Պետական ​​եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Առաջարկվող գործիքը բիզնեսի շրջանառու միջոցները կավելացնի 80-90 մլրդ դրամով», - ասել է նա փետրվարի 20-ին, Երևանում կայացած մամլո ասուլիսում:

«Կանայք բիզնեսում». Նոր ծրագիր գործարար կանանց համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 18:40

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (EBRD) հետ համատեղ իրականացրեցին «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց երկու բանկերի համագործակցության արդյունքում ստեղծված ֆինանսական ծառայությունը։

Փորձագետ. 2018 թվականին Հայաստանում գործազրկությունը 18% -ից մինչև 9% կրճատելու համար անհրաժեշտ է օգտագործել հրատապ միջոցառումների մեխանիզմները
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018, 18:00

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով  Հայաստանում ստեղծված մասնավոր ձեռնարկությունների թիվը կազմել է 7 հազար: Այս մասին հունվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Գործատուների միության նախագահ (ՀԳՄ) Գագիկ Մակարյանը: Պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, փորձագետը նշել է, որ նորաբաց ձեռնարկությունների գերակշռող մասը ՓՄՁ սուբյեկտներ են: «Դրա շնորհիվ վերջին տարում Հայաստանում ստեղծվել է 40 հազար աշխատատեղ, իսկ զբաղվածների թիվը հասել է 330 հազարի, 2016-ի 290 հազարի փոխարեն», - ասել է նա: Մասնավորապես, Գ.Մակարյանը պարզաբանել է, որ աշխատատեղերի ստեղծումը, հիմնականում պայմանավորված է զբոսաշրջային ծառայությունների աճի խթանումով, փոքր արտադրությունների ստեղծումով տարբեր համայնքներում:

Հայաստանն ընդգրկվել է ռուսների սպոնտան ուղևորությունների համար լավագույն ուղղությունների եռյակում
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2018, 15:42

Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է ամանորյա տոներին սպոնտան ուղևորություների համար ռուսների ընտրած երկրների առաջատար եռյակում: Այդ մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով «Tutu.ru» ճամփորդությունների ծառայությունը:

Վահան Շաքարյան. Եթե PR-ենք Հայաստանը, ապա տնտեսության առաջխաղացումը կդառնա ոչ թե արգելավազք, այլ թեթև քայլք կարճ տարածությունում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 15:55

ԱրմինֆոԱՄՆ-ում լինելով հաջողակ բժիշկ, Վահան Շաքարյանը 1998 թվականին ամերիկյան Սանտա-Բարբարա քաղաքում հիմնեց «Տեքնոլջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը, իսկ 2013-ին`արդեն Երևանում: Այսօր այդ ընկերության արտադրանքը ներառում է բջջային հեռախոսներ և պլանշետներ, հետազոտական-գիտական, արևային, հեռահաղորդակցական, կրթական տեխնոլոգիաներ, լաբորատորիաներ և ապրանքներ: Ավելի լայն սպառողին հայտնի են ընկերության գործունեության այնպիսի պրոդուկտները, ինչպիսիք են`Armphon-ը, Armphonik-ը և EcoPad-ը: Հայաստանում գտնվելու առաջին օրից Վահան Շաքարյանը հստակեցրեց, որ ինքը հետաքրքրված չէ քաղաքականությամբ: «Ես բնիկ երևանցի եմ և շատ եմ կարոտում մեր մայրաքաղաքը: Ինձ համար շատ կարևոր է  Հայաստանը, կարևոր է երկրի ապագան, հայ երիտասարդությունը: Ցավալի է տեսնել, թե ինչպես են արտագաղթում: Եթե ​​համոզված լինեի, որ նրանք այնտեղ ավելի լավ կյանք կգտնեն, այդքան մտահոգված չէի լինի: Սակայն, իրականում, ամեն ինչ չափազանց complicated», - ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Վահան Շաքարյանը:

Հայաստանը հույս ունի 2017 թ. զբոսաշրջային սեզոնը եզրափակել 1.5 մլն ցուցանիշով
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 19:36

Արմինֆո. 2017 թվականի արդյունքներով, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանի կանխատեսմամբ, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 1,5 մլն-ի ցուցանիշը: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 19-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում:

Գինու պատերազմ Հայաստանում. Karas Wines-ը դատի է տվել գինեգործներին
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 19:09

Արմինֆո. Karas Wines ՓԲԸ-ն (Tierras De Armenia) պահանջում է մյուս գինիներ արտադրողների պիտակների վրա արգելել «կարաս» բառի օգտագործումը: Այս մասին դեկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում հայտարարել է «Սաքի ընդ Սանս» ՓԲԸ հիմնադիր, իտալական Zorah գիննեգործության հիմնադիր Զորիկ Ղարիբյանը:

«ԱԳԲԱ Լիզինգ՚ ընկերությունը և «Սեմինա Քընսալթինգը՚ բարենպաստ պայմաններ են ստեղծում գինեգործների համար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 12:35

ԱրմինֆոԱԳԲԱ Լիզինգ՚ ընկերությունը (http://www.acbaleasing.am/) և «Սեմինա Քընսալթինգ» խորհրդատվական ընկերությունը (http://semina.am/) Հայաստանի գինեգործների համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաստաթուղթն ստորագրել են «ԱԳԲԱ Լիզինգի՚ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն ու «Սեմինա Քընսալթինգի՚ գործադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2017, 15:07

Արմինֆո. Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։

ՀԶՀ մեծապես բարելավել է նախորդ տարվա ներդրումների և արտահանման պայմանագրերի իր արդյունքները. կազմակերպությունը ներկայացնում է իր մեկամյա գործունեության հաշվետվությունը
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2017, 15:22

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի զարգացման հիմնադրամը (ՀԶՀ) ապահովել է 3,2 մլն դոլարի ուղիղ օտարերկրյա ներդրումներ: Իրենց հերթին են սպասում շուրջ 124,5 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Ընդհանուր առմամբ, ՀԶՀ կրկնապատկել է նախորդ տարվա իր արդյունքը: Այդ մասին հայտարարել է ՀԶՀ գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը նոյեմբերի 5-ին կայացած մամուլի ասուլիսում` ամփոփելով մեկամյա գործունեության արդյունքները: Միևնույն ժամանակ, Արմեն Ավակ Ավակյանը ձեռնպահ է մնացել հնարավոր ներդրողների անունները նշելուց` վկայակկոչելով առևտրային գաղտնիքը և իրենց անունները հրապարակելու` ներդրողների ցանկնության  բացակայությունը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63