ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին
 Երեթշաբթի, 14 Մարտի 2023, 13:56

Արմինֆո.ԱրարատԲանկը միացել է ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ»  ծրագրին (WEPs) դեռևս 2022թ․-ի սեպտեմբերին՝ նշված տարում լինելով առաջինը առևտրային բանկերի շրջանում։

Նախկին վարչապետը հայտարարում է 2018-2022թթ. բնակչության կենսամակարդակի բացարձակ նվազման մասին
 Երկուշաբթի, 13 Մարտի 2023, 13:16

Արմինֆո.  ՀՀ տնտեսական աճը 2018-2022թթ.(26.5% կամ 4.7% միջին տարեկան) վերջին 4 հնգամյակներում վատերից մեկն է (ավելի վատ եղել է միայն 2008-2012թթ)։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Հայաստանը 1 մլն դոլար կհատկացնի աշխարհում աղքատության դեմ պայքարին
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 11:31

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Հայաստանը Գլոբալ նորարարական ինդեքսում 19 հորիզոնականով զիջել է իր դիրքերը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023, 18:53

Արմինֆո. 2022 թվականին World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ի համաձայն, որը համարվում է տնտեսությունների նորարարության չափման ամենավստահելի և ընդունված աղբյուրներից մեկը, Հայաստանը գտնվում է 80-րդ հորիզոնականում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է "Ամերիա" ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքները կիրականացվեն 2023-2026 թվականներին
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:15

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

Տնտեսագետ. Եթե արժույթի փոխարժեքը չնպաստի տնտեսության արտահանվող հատվածների ընդլայնմանը, ԿԲ-ին այլ բան չի մնա, քան հույսը դնել կառավարության վրա
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:00

Արմինֆո.Եթե արժույթի փոխարժեքը չնպաստի տնտեսության արտահանվող հատվածների ընդլայնմանը, ԿԲ-ին այլ բան չի մնա, քան հույսը դնել կառավարության վրա ։ Նման կարծիք է հայտնել Ռուս - հայկական համալսարանի Գլոբալ ֆորումի ժամանակ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՌՀՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ. դ. Էդվարդ Սանդոյանը: Նման դեպքում, ինչպես նշել է տնտեսագետը, իշխանությունները հարկաբյուջետային մեխանիզմներ պետք է գործարկեն տնտեսության արտահանվող ճյուղերի խթանման համար։

Նախկին վարչապետը ՀՀ վիճակագրական կոմիտեին կասկածում է ՀՆԱ աճի ցուցանիշների շահարկման համար
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 11:50

Արմինֆո.Հայաստանի իշխանությունները շատ են գովերգում վերջին տարիներին ՀՀ տնտեսական զարգացման բարձր տեմպերը։ Սակայն Հայաստանի տնտեսության երկարաժամկետ իրական աճի տեսանկյունից ՀՆԱ-ի ընթացիկ աճը բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Նման կարծիք է հայտնել ՀՀ նախկին վարչապետ (1993-1996 թթ.), տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանը:

Հովանավորչություն կամ ազատ առեւտուր. Սուրեն Պարսյանը կասկածում է ՊԵԿ-ի անաչառությանը "Նոր Զովք" ՍՊԸ-ի գործով
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 17:40

Արմինֆո. ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՊԵԿ-ին կասկածում է "Երևան Սիթի" - ի հովանավորչության համար։

Fitch-ը բարձրացրել Է Ակբա բանկի վարկանիշը
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 12:29

Արմինֆո.Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:

Ֆրանսիան պատրաստ է ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված մեթոդական աջակցություն տրամադրել Հայաստանին
 Ուրբաթ, 24 Փետրվարի 2023, 12:41

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ֆրանսիական զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ: 

Մետրոպոլիտենի ղեկավարությունը ՎԶԵԲ-ի եւ ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է մետրոյի վերակառուցման ծրագիրը
 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2023, 13:20

Արմինֆո. Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։

Ապահովագրական շուկան 2022 թվականն ամփոփել է ապահովագրավճարների և փոխհատուցումների պատմական առավելագույն ցուցանիշով՝ մի քանի անգամ ավելացնելով շահույթը
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2023, 13:26

Արմինֆո.: Հայաստանի ապահովագրական շուկան 2022 թվականն ամփոփել է ապահովագրավճարների և փոխհատուցումների պատմական առավելագույն ցուցանիշով։

Ի հեճուկս քաղաքացիների շահերի՝ Հայաստանի տնտեսական իշխանություններն աշխատում են ֆինանսական խմբերի շահերի համար. փորձագետներ
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2023, 11:46

Արմինֆո.Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորների նախաձեռնությունը՝ պարտավորեցնել բանկերին քաղաքացիներին հիփոթեքային վարկեր տրամադրել բացառապես դրամով, ոչ այլ ինչ է, քան ամուր դրամի դիրքերի, ինչպես նաև բանկային համակարգի և խոշոր բիզնեսի շահերի անհիմն պաշտպանության քողարկված ձև։

Ավելի քան 2300 նախնական հայտարարագիր 2022 թվականին. Բիզնեսը տնտեսել է ֆինանսական ռեսուրսներ և ժամանակ. ՊԵԿ
 Երեթշաբթի, 14 Փետրվարի 2023, 13:14

Արմինֆո. Մաքսային բարեփոխումների շրջանակում 2022 թվականից ներդրվել է նախնական մաքսային հայտարարագրման համակարգը։ Սահմանված չափանիշները բավարարող արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին այն հնարավորություն է տալիս 24/7 ռեժիմով մինչև ապրանքների՝ ՀՀ սահմանը հատելը, մաքսային մարմիններին ներկայացնել մաքսային հայտարարագիրը։ 

ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը խոստանում է շեշտադրման տեղափոխում հիվանդությունների բուժումից դեպի առողջության պահպանում
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 13:53

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հաստատել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը:

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի հիմնական շարժիչ ուժը մնում է ծառայությունների հատվածը
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023, 17:13

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, սակայն դրա հիմնական դրայվերը մնում է ծառայությունների ոլորտը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի վերլուծաբանների պատրաստած փետրվարյան "Մակրոտնտեսական ամփոփագրում"։

Ում վրա կանդրադառնա առողջության պահովագրությունն արդեն 2024 թվականին. պարզաբանում է փորձագետը
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023, 14:51

Արմինֆո. 2024 թվականից Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին կմիանան բնակչության սոցիալապես անապահով շերտերը, հատուկ խմբերը և սոցփաթեթի շահառուները: Ապահովագրավճարներն այս փուլում գրեթե ամբողջությամբ կսուբսիդավորվեն պետության կողմից։

Հարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասին
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 12:10

Արմինֆո. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը:

Աշխատող քաղաքացիները չեն վճարելու չաշխատողների առողջության ապահովագրության համար
 Շաբաթ, 4 Փետրվարի 2023, 16:16

Արմինֆո.Աշխատող քաղաքացիները չեն վճարելու առողջության համապարփակ ապահովագրության վճարները չաշխատողների համար: Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՝ պատասխանելով օգտատիրոջ համապատասխան հարցին։

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսով
 Ուրբաթ, 3 Փետրվարի 2023, 15:02

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84