Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ երկարատև համագործակցոթյունը շարունակելու հարցում
 Երկուշաբթի, 6 Մարտի 2017, 19:46

Արմինֆո. Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը:

Վարդան Արամյան. 2018 թվականին արդեն Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճի
 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 14:43

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի սպասվող 3.2% աճը հաղթահարելի է, իսկ արտաքին ցնցումների բացակայության դեպքում կա նաև այն գերակատարելու հնարավորություն: Իսկ 2018 թվականին Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճի: Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին:

Վարդան Արամյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը
 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2017, 18:27

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը փետրվարի 21-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին:

Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 20:11

Արմինֆո. Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Բուլղարիայի և Չինաստանի դեպանների հետ
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 14:03

Արմինֆո. 2017 թ. փետրվարի 6-ին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային:

Վարդան Արամյան. Հայաստանի տնտեսության զարգացման համալիր ծրագրի կարևորագույն թեզիսը կդառնա ուղղակի հարկերի նվազումն ու անուղղակի հարկերի ավելացումը
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 13:47

Արմինֆո. Տվյալ փուլում երկրում տնտեսական քաղաքականության իրագործման համար պատասխանատու տարբեր պետական գերատեսչություններ «տնային առաջադրանք» են կատարում  երկրի հարկային օրենսդրության  վերանայման հնարավոր ուղղություների վերաբերյալ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հայաստանը նախատեսում է 2017 թվականին պետական պարտքի ընդհանուր ծավալն ավելացնել 350 մլն.դոլարով
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 18:19

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետական ​​պարտքը կազմել է $ 5.9 մլրդ, իսկ 2017 թվականին այն կարող է  հասնել $ 6.250 մլրդ-ի: «Լավ է դա, թե վատ, բայց, բոլոր ցուցանիշներով մենք գտնվում ենք պարտքի ցածր բեռ ունեցող երկրների ցանկում», - հունվարի 5-ին Ծաղկաձորում  լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 18:00

Արմինֆո. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի: Այս մասին հունվարի 5-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հայաստանը կհրաժարվի պետական գնումների համակարգում ԵԱՏՄ երկրների ապրանքների համար արտոնությունների տրամադրումից
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 15:28

Արմինֆո. Հայաստանը կհրաժարվի պետական գնումների համակարգում ԵԱՏՄ երկրների ապրանքների համար արտոնությունների տրամադրման վերաբերյալ որոշումից: Այդ մասին հաղորդել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Օրենսդրական փոփոխություններ գնումների համակարգում» թեմային նվիրված սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Ֆինանսների նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության միության աջակցությամբ:

2017 թվականի ապրիլի 25-ից ուժի մեջ կմտնի պետգոնումների անցկացման նոր կարգը
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 14:01

Արմինֆո. «Գնումների մասին» նոր օրենքը կբացահայտի բիզնեսի իրական սեփականատերերին, նույնիսկ օֆշորայիններին: Այս մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Ծաղկաձորում կայացած`«Օրենսդրական փոփոխությունները գնումների համակարգում» խորագրով սեմինարի շրջանակներում, որն անց է կացվում Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի (GIZ) աջակցությամբ:

Հայաստանի ֆինանսների նախարարությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 11:45

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հունվարի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:

Թաթուլ Մանասերյանը պատրաստակամություն է հայտնել «հեշտությամբ» ապահովել բյուջեում ամրագրված ՀՆԱ աճի ցուցանիշը կամ, նույնիսկ, հասցնել երկնիշ ցուցանիշների
 Երկուշաբթի, 16 Հունվարի 2017, 15:34

Արմինֆո. 2016 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական ակտիվությունը կկազմի 1%-ից պակաս: Լրագրողների հետ իր կանխատեսումները կիսել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով կարելի է հասցնել մինչև երկնիշ ցուցանիշների:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է աշխատանքների արդյունքները
 Շաբաթ, 24 Դեկտեմբերի 2016, 17:09

Արմինֆո.  ՀՀ գյուղատնտեսության նախարարոիթկոիմւ վերլուծում է պետական աջակցությամբ ծրագրերի իրականացման արդյունավետությունը: Այս մասին դեկտեմբերի 24-ին կայացած ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը Իգնատի Առաքելյանը:

ՀՀ ֆինանսների նախարար. Հայաստանի պետական պարտքի գումարը 2016 թվականի վերջին կհասնի ՀՆԱ-ի 55.5%-ին, իսկ 2017-ին` 56.8%-ին
 Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016, 18:15

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքի գումարը 2016 թվականի վերջին կավելանա` ՀՆԱ-ի 48.8%-ից մինչև 55.5%: Իսկ 2017 թվականին, ըստ նախարարության կանխատեսումների, այդ ցուցանիշը կհասնի 56.8%-ի: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում:

ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը 2016 թվականի արդյունքներով կանխատեսում է 0.5% տնտեսական աճ
 Ուրբաթ, 23 Դեկտեմբերի 2016, 16:52

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ իրական աճը 2016 թվականի արդյունքներով կկազմի 0.5%: Այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Երևանում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում:

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն ավստրիական «Erste Group Bank AG»-ից կստանա արտոնյալ վարկ
 Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016, 15:05

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 22-ին հավանություն է տվել Ավստրիայի «Erste Group Bank AG»-ի Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի միջև 7 մլն.եվրոյի կառավարության երաշխիքով վարկային պայմանագրին:

Նախարար. Կառավարությունը մտադիր է խորհրդարան ներկայացնել «Գնումների մասին» նոր օրինագիծ
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 13:05

Արմինֆո. Կառավարությունը մտադիր է խորհրդարան ներկայացնել «Գնումների մասին» նոր օրինագիծ, որն զգալի առաջընթաց քայլ կլինի: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

ՀՀ ֆիննախ. Պետական բյուջեն կրում է սահամանափակ բնույթ և պահպանողական է
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2016, 13:06

Արմինֆո. «2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ խորհրդարանի պատգամավորների կողմից ստացվել է 339 հայտ: Այս մասին նոյեմբերի 6-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով երկրի հիմնական տնտեսական օրենքի վերջնական տարբերակը:

ՀՀ ֆիննախ. ՀՀ 2017թ. պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները մնացին անփոփոխ
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2016, 14:37

Արմինֆո. ՀՀ 2017 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշները սկզբնական տարբերակի համեմատ մնացել են անփոփոխ: Այս մասին դեկտեմբերի 1-ին կառաֆվարության նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Գերատեսչությունների ղեկավարների համար դեկտեմբերին աշխատանքների կազմակերպման նպատակով հաստատելու ենք արտակարգ ռեժիմ. ՀՀ վարչապետ
 Երեթշաբթի, 29 Նոյեմբերի 2016, 18:20

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:



Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46