"ՄՏՍ Հայաստան"-ի վաճառքի գործարքը կմերժվի՝ ելնելով ազգային անվտանգության նկատառումներից
 Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023, 19:23

Արմինֆո. "ՄՏՍ Հայաստան" հեռահաղորդակցական ընկերությունը չի կարող վաճառվել, քանի որ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) մտադիր է մերժել կապի օպերատորի նկատմամբ վերահսկողության փոխանցման գործարքի կնքման թույլտվություն ստանալու վերաբերյալ ընկերության հայտը:

ՀԾԿՀ ղեկավար. Ապրիլի 1-ից էլեկտրացանցերին նոր միացումների արժեքը կավելանա 2-3 անգամ
 Հինգշաբթի, 30 Մարտի 2023, 13:25

Արմինֆո. Ապրիլի 1-ից "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ի բոլոր նոր բաժանորդները ստիպված կլինեն վճարել միացումների ավելի բարձր գին: Այդ մասին մարտի 30-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Ղազախստանյան Fly Arystan լոուքոսթերը կսկսի չվերթներ իրականացնել Ակտաու-Երևան-Ակտաու ուղղությամբ
 Չորեքշաբթի, 29 Մարտի 2023, 14:29

Արմինֆո. Հայաստանից ղազախստանյան ավիաուղղությունների աշխարհագրությունն ընդլայնվում է։ Ինչպես հաղորդում է "Արմենիա" միջազգային օդանավակայաններ " ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը, ղազախական Fly Arystan ավիաընկերությունը սույն թվականի մայիսի 4-ից թռիչքներ կիրականացնի Ակտաո-Երևան-Ակտաու երթուղով: Աղբյուրի համաձայն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի: Ավիատոմսերի ձեռք բերման և առկայության վերաբերյալ հարցերի, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք՝ flyarystan.com, կամ կապվել տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ:

Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
 Երեթշաբթի, 21 Մարտի 2023, 17:41

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում Global Finance միջազգային առաջատար ֆինանսական ամսագրի կողմից: Մրցանակն Ամերիաբանկի` ներդրումաբանկային ոլորտում բացառիկ ձեռքբերումների, ինչպես նաև անհատականացված և հաճախորդների տարբեր ֆինանսական կարիքները բավարարելու համար նախատեսված ներդրումային բանկային և խորհրդատվական լուծումներ առաջարկելու կարողության գնահատանքն է:

"Ռոստելեկոմը" մտափոխվել է վաճառել հայկական GNC-Alfa օպերատորը
 Հինգշաբթի, 16 Մարտի 2023, 19:09

Արմինֆո."Ռոստելեկոմը" որոշել է ակտիվորեն զարգացնել հայկական GNC-Alfa օպերատորին, վաճառքի հարցը օրակարգից հանվել է։ Այդ մասին, ինչպես հաղորդում է "Ինտերֆաքսը", լրագրողներին հաղորդել է ռուսական խոշորագույն հեռահաղորդակցային օպերատորի նախագահ Միխայիլ Օսեեւսկին։

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքները կիրականացվեն 2023-2026 թվականներին
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:15

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով:

ԱԿԲԱ Բանկը սկսել է 5 մլն դոլար եւ 3 մլրդ դրամ ծավալով հերթական դոլարային եւ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 17:40

Արմինֆո. ԱԿԲԱ Բանկը սկսել է 5 մլն դոլար եւ 3 մլրդ դրամ ծավալով հերթական դոլարային եւ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, այդ թողարկումների առաջնային տեղաբաշխումը մեկնարկել է մարտի 1-ին, իսկ ավարտը նախատեսված է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ:

Կառավարությունը հողատարածք է հատկացրել երկրում խոշորագույն 200 ՄՎտ հզորությամբ "Այգ-1" արեւային էլեկտրակայանի կառուցման համար
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 16:51

Արմինֆո. "Այգ-1" արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման շրջանակներում Արագածոտնի մարզի Թալին համայնքին պատկանող 169,8614 հա ընդհանուր մակերեսով հողամասը նվիրաբերվելու է Հայաստանի Հանրապետությանը, ինչից հետո գույքը պետք է ներառվի "Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ" ՓԲԸ՝ ԱՆԻՖ-ի կանոնադրական կապիտալում: Որոշումն ընդունվել է մարտի 2-ին կայացած կառավարության նիստում։

Ռալֆ Յիրիկյանին հրավիրել են գլխավորել «Յուքոմ»-ը
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 12:21

Արմինֆո.Հայաստանում  կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդը նախօրեին հայտարարել է գլխավոր տնօրենի փոփոխության մասին:

էկոնոմիկայի նախարար. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ամուլսարի նախագծի տնտեսական էֆեկտից հրաժարվելու շքեղություն
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023, 18:52

Արմինֆո. Այսօր մեր երկիրը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնք թույլ չեն տալիս չկատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում ՝ հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բարձր տնտեսական արդյունքից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Վահան Քերոբյան. Ամուլսարի հանքավայրի շահագործումը կվերսկսվի
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2023, 13:21

Արմինֆո.Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը կվերսկսվի: Այդ մասին փետրվարի 22-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ավանում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը` ներկայանալով հատուկ առաջարկներով
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2023, 20:31

Արմինֆո.Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը` ավելի մոտ լինելու իր հաճախորդներին հենց իրենց համայնքներում: Այս անգամ Բանկի նոր մասնաճյուղն իր դռներն է բացել Երևանի Ավան վարչական շրջանում: «Ավան»-ն Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է:

Առաջինը Հայաստանում. MyAmeria-ում գործարկվել է Visa Card Subscription-ը
 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2023, 19:12

Արմինֆո.Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում ավելացել է նոր գործառույթ` Visa Card Subscription, որն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հայաստանում:  Այն հնարավորություն է տալիս MyAmeria օգտատերերին տեսնել այն արտասահմանյան հարթակները, որտեղ վերջին 13 ամսում որպես վճարման միջոց կցել են իրենց Visa քարտը:

Ամերիաբանկն ամփոփեց Visa-ի հետ համատեղ արշավը. Հայտնի է Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթողը
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023, 22:39

Արմինֆո.Փետրվարի 7-ին ամփոփվեց Ամերիաբանկի և Visa-ի համատեղ արշավը` նվիրված Google Pay-ի ու  Բանկի նոր` MyAmeria հավելվածի մեկնարկին: Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում կայացած ուղիղ եթերի ժամանակ պատահականության սկզբունքով որոշվեց խաղարկության մրցանակի` Volkswagen ID.4 էլեկտրամոբիլի հաղթող կտրոնը` 14622:

Ամերիաբանկն ավելի քան 14 մլրդ դրամի բիզնես վարկ է տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2023, 17:37

Արմինֆո.Վերջին երկու տարում Ամերիաբանկը վերականգնվող էներգիայի ոլորտում կատարել է բիզնեսի ավելի քան 14 մլրդ դրամի վարկավորում:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որոնք ապահովեն ներդրողների կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2023, 17:33

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Պետական գույքի կառավարման կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

ՀԱԷԿ-ի նախկին գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 1 մլն դոլար հափշտակելու համար
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 11:17

Արմինֆո. 2002-2014 թվականներին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրած ԳագիկՄարկոսյանն իրեն վստահված միջոցներից վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 1 մլն 27 հազար 470,9 ԱՄՆ դոլար (383 մլն 883 հազար 678 դրամ): Այդ մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության գաղորդագրությունում:

Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է
 Ուրբաթ, 27 Հունվարի 2023, 22:54

Արմինֆո.Հինգերորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը պահպանում է հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարի դիրքերը: 2022-ի ընթացքում բանկի հիփոթեքային պորտֆելն  ավելացել է  մոտ 45 մլրդ դրամով կամ 32%-ով` հասնելով 186 մլրդ դրամի: 31.12.2022-ի դրությամբ Ամերիաբանկի մասնաբաժինը շուկայում հասնում է 22 %-ի:

Wizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել 4 նոր ուղղություններով
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2023, 18:58

Արմինֆո.Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն: Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:

Հայաստանի կապի օպերատորները 2022 թվականին կրճատել են հարկային վճարումները պետական գանձարան
 Չորեքշաբթի, 25 Հունվարի 2023, 19:31

Արմինֆո. "ՄՏՍ Հայաստանը" (ապրանքանիշը ' VivaCell-MTS) Հայաստանի կապի օպերատորների շարքում առաջատար է խոշորագույն հարկատուների ցանկում: 2022 թվականին "ՄՏՍ Հայաստանը" պետական գանձարան է վճարել 15.9 մլրդ դրամ (10-րդ տեղը՝ նախորդ տարվա 8-րդի դիմաց), որից 13.7 մլն դրամը՝ մաքսատուրքեր, 5.6 մլրդ դրամ ՝ ուղղակի հարկեր (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), ավելի քան 6.9 մլրդ դրամ ՝ ԱԱՀ։ Այս մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները։



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63