Կարեն Քարամյան. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70% - ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով
 Կիրակի, 12 Մարտի 2023, 16:03

Արմինֆո. Ամերիաբանկի բիզնես վարկերի 70%-ը տրամադրվում է Ameria Business առցանց հարթակի միջոցով, որն իր մեջ ներառում է բիզնեսի համար անհրաժեշտ մի շարք ծառայություններ: Այս հարթակի գործարկումը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին ՝ նպատակ ունենալով պարզեցնել Հայաստանի գործող և պոտենցիալ ՓՄՁ սուբյեկտների աշխատանքը։

Ամերիաբանկի տիեզերական տաղավարը DigiTec-ում: թվային ծառայություններ, խորհրդատվություն, խաղարկություն, բարեգործություն, քննարկումներ
 Շաբաթ, 11 Մարտի 2023, 15:11

Արմինֆո.Այս տարի DigiTec տեխնոլոգիական ցուցահանդեսին Ամերիաբանկը ներկայացված է 360 աստիճանով: Բանկի տիեզերական տաղավարը բաղկացած է մի քանի բաժիններից, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է գտնել իր հետաքրքրություններին մոտ լուծումներ: Մասնավորապես, ինչպես ներկայացրել է Ամերիաբանկի թվային վաճառքի և փորձի բաժնի ղեկավար Ռուզաննա Գրիգորյանը, տաղավարը ներառում է մի քանի հարթակ, այդ թվում՝ A Space, a Talks, A Motion, որտեղ բանկը ներկայացրել է ոչ միայն իր թվային ծառայությունները, այլև մասնագիտական կադրային ներուժը:

Հայկ Եսայան. Team խմբում միշտ կան ու կլինեն նորարարական լուծումներ
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 18:54

Արմինֆո.Հեռահաղորդակցություն Team Telecom Armenia ընկերությունն այս տարի տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսին հանրությանը ներկայացել է ընկերությունների խմբի կողմից (Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am), որոնք զբաղվում են նորարարական լուծումների մշակմամբ:

Team Telecom Armenia-ն Հայաստանի կապի օպերատորներից առաջինը կապահովի 5G ցանցի հասանելիություն
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 16:34

Արմինֆո.Այսօր Team Telecom Armenia-ն հնարավորություն է ստանում 5G հինգերորդ սերնդի ցանցի ծավալման համար: Այդ մասին հայտարարել է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ DigiTec 2023 ցուցահանդեսի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Վահան Քերոբյան. Հայկական ընկերություններն լիարժեք չեն օգտագործում հնարավորությունները՝ իրենց աշխատանքում նորարարությունների կիրառման համատեքստում
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 15:25

Արմինֆո. Տեխնոլոգիաների ոլորտը ենթադրում է նորարարություն, և երբ փորձում ենք տեսնել, թե որքան գիտահետազոտական աշխատանք է կատարվում և ներդրվում Հայաստանի բիզնես ոլորտում, հասկանում ենք, որ խոսքը շատ փոքր տոկոսի մասին է։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ "ԴիջիԹեք" տեխնոլոգիական ցուցահանդես-ֆորումի ժամանակ իր ելույթում։

Ինչպես է փոխվել միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը վերջին տարում
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 13:07

Արմինֆո.Հայաստանում 2022թ-ին միջին տարեկան անվանական աշխատավարձը կազմել է շուրջ 2.8 մլն դրամ` մոտ 16%-ով ավել, քան 2021թ-ին: Այդ մասին ասվում է ACSES վերլուծական կենտրոնի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում:

«Նվազագույն սպառողական զամբյուղի տարեկան արժեքը 2022թ-ին կազմել է 830 հազար դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով շուրջ 20%-ով,

 2021-ին միջին ամսական անվանական աշխատավարձ ստացող քաղաքացին պայմանականորեն կարող էր ապահովել 3.53 մեծահասակի նվազագույն սպառողական կարիքները, այնինչ 2022թ-ին այդ ցուցանիշը կազմել է 3.41։ Այս տեսանկյունից, այլ հավասար պայմաններում, միջին աշխատավարձ ստացող քաղաքացու կենսամակարդակը նվազել է շուրջ 3.5%-ով», - ասվում է հաղորդագրությունում։

Ամերիկյան SADA տեխնոլոգիական ընկերությունը կաջակցի Հայաստանի կրթական համակարգի թվայնացմանը
 Հինգշաբթի, 9 Մարտի 2023, 19:53

Արմինֆո. Մարտի 10-ին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն DigiTec համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։

Տնտեսագետ. Եթե արժույթի փոխարժեքը չնպաստի տնտեսության արտահանվող հատվածների ընդլայնմանը, ԿԲ-ին այլ բան չի մնա, քան հույսը դնել կառավարության վրա
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:00

Արմինֆո.Եթե արժույթի փոխարժեքը չնպաստի տնտեսության արտահանվող հատվածների ընդլայնմանը, ԿԲ-ին այլ բան չի մնա, քան հույսը դնել կառավարության վրա ։ Նման կարծիք է հայտնել Ռուս - հայկական համալսարանի Գլոբալ ֆորումի ժամանակ ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՌՀՀ տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, տ.գ. դ. Էդվարդ Սանդոյանը: Նման դեպքում, ինչպես նշել է տնտեսագետը, իշխանությունները հարկաբյուջետային մեխանիզմներ պետք է գործարկեն տնտեսության արտահանվող ճյուղերի խթանման համար։

ԱԿԲԱ Բանկը սկսել է 5 մլն դոլար եւ 3 մլրդ դրամ ծավալով հերթական դոլարային եւ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 17:40

Արմինֆո. ԱԿԲԱ Բանկը սկսել է 5 մլն դոլար եւ 3 մլրդ դրամ ծավալով հերթական դոլարային եւ դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: Ինչպես նշվում է բանկի հաղորդագրության մեջ, այդ թողարկումների առաջնային տեղաբաշխումը մեկնարկել է մարտի 1-ին, իսկ ավարտը նախատեսված է մինչեւ մայիսի 31-ը ներառյալ:

Team-ը կաջակցի տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ DigiTec-ին
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 15:57

Արմինֆո.Մարտի 10-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական «ԴիջիԹեք» ցուցահանդեսը, որին աջակցում է Team Telecom Armenia-ն:

ԱՐՄԲՐՈԿԸ  դարձել է Ակբա բանկի բաժնետոմսերի շուկա ստեղծող
 Ուրբաթ, 3 Մարտի 2023, 15:25

Արմինֆո.2023 թվականի մարտի 1-ից ԱՐՄԲՐՈԿ ներդրումային ընկերությունն իրականացնելու է Ակբա բանկի՝ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) շրջանառվող բաժնետոմսերի շուկա ստեղծողի գործառույթները:

Կտեղաբաշխվեն 5 մլն ԱՄՆ դոլար և 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսեր
 Հինգշաբթի, 2 Մարտի 2023, 12:55

Արմինֆո. Ակբա բանկը 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխում է 5.000.000 (հինգ միլիոն) ԱՄՆ  դոլար և 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։

էկոնոմիկայի նախարար. Մենք չենք կարող մեզ թույլ տալ Ամուլսարի նախագծի տնտեսական էֆեկտից հրաժարվելու շքեղություն
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023, 18:52

Արմինֆո. Այսօր մեր երկիրը կանգնած է այնպիսի մարտահրավերների առջեւ, որոնք թույլ չեն տալիս չկատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում ՝ հրաժարվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման բարձր տնտեսական արդյունքից: Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

"Լույս" հիմնադրամ. Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերության տեսակարար կշռի նվազումը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա
 Չորեքշաբթի, 1 Մարտի 2023, 17:09

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերության աճի տեմպերը շարունակում են հետ մնալ տնտեսական ակտիվության աճից։ Այդ մասին ասված է "Լույս" հիմնադրամի հաղորդագրության մեջ, որը վերլուծել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած 2023 թվականի վիճակագրությունը։ Ըստ այդ տվյալների ՝ 2023 թվականի հունվարին արդյունաբերական աճի տեմպերը շարունակել են զւջել տնտեսական ակտիվության աճին՝ վատթարացնելով տնտեսության կառուցվածքը ։ 2023 թվականի հունվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1,4%, իսկ տնտեսական ակտիվության տեմպերը՝  10,5%. "Սա նշանակում է, որ տնտեսության կառուցվածքում նվազել է արդյունաբերության տեսակարար կշիռը, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա եւ կարող է հանգեցնել դրա ներուժի նվազման", - նշվում է հիմնադրամի հետազոտության մեջ:

Պետեկամուտների կոմիտեն բացահայտել է օղու եւ կոնյակի ընդհատակյա արտադրություն
 Երեթշաբթի, 28 Փետրվարի 2023, 13:50

Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարը` հսկողություն իրականացնելով գործունեության բոլոր ոլորտների նկատմամբ: 

Ալեքսեյ Մելնիկով. ՀԿԵ-ն թողունակության բավականին լուրջ պաշար ունի
 Չորեքշաբթի, 22 Փետրվարի 2023, 12:33

Արմինֆո. Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը կարելի է համարձակորեն անվանել Հարավկովկասյան երկաթուղին (ՀԿԵ), առանց որի կայուն աշխատանքի դժվար է պատկերացնել երկրի կողմից իր հիմնական ռազմավարական խնդիրների հաջող կատարումը։

Մետրոպոլիտենի ղեկավարությունը ՎԶԵԲ-ի եւ ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է մետրոյի վերակառուցման ծրագիրը
 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2023, 13:20

Արմինֆո. Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։

Պետությունը մտադիր է արագացնել հայկական կոնյակի վերաբրենդավորման գործընթացը
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2023, 11:36

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և ՀՀ ԷՆ Ագրովերամշակման վարչության պետ Գևորգ Ղազարյանը հանդիպել են կոնյակ արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

«Ես ինձ հաջողակ համարեցի, երբ վերադարձա հայրենի գյուղ և հիմնեցի առաջին բիզնեսը». շեֆ խոհարար Յուրա Սարգսյան
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023, 17:37

Արմինֆո. Շեֆ խոհարար Յուրա Սարգսյանը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից է, որն արդեն հայտնի է գաստրոտուրիզմով։ Յուրան այստեղ հիմել է երկու հյուրատուն-ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր կողմերից գալիս են փորձելու վերջինիս պատրաստած ուտեստները։

Հարկային բեռի ավելացում, կոռուպցիոն ռիսկեր և պետության կողմից մասնավոր հատվածի գործառույթների մենաշնորհում. ԱԱՊՀ-ը՝ առաջարկվող Առողջապահության համապարփակ ապահովագրության ռիսկերի մասին
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023, 12:10

Արմինֆո. Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը պարունակում է մեծածավալ տեսական տեղեկություններ, որոնք լիարժեք չեն հիմնավորում դիտարկվող խնդիրների մեծ մասը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84