EasyPay-ը՝ 2023 թ․-ի հայկական ֆինանսական լավագույն ընկերություն երկու անվանակարգում՝ ըստ World Economic Magazine-ի
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2023, 11:25

Արմինֆո.Ըստ «World Economic Magazine» հանրահայտ ամսագրի՝ EasyPay-ը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆինանսական ընկերությունը երկու անվանակարգում՝ «Լավագույն ծառայություններ մատուցողը պետական ​​հատվածին Հայաստանում 2023 թ․-ին» և «Լավագույն ավտոֆինանսական ընկերությունը Հայաստանում 2023 թ․-ին»։

Պրեմիում դասի մետաղական ուղղահայաց առաջին Visa Infinite Special Edition-ը՝ IDBank-ից
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:24

Արմինֆո.IDBank-ը թողարկել է ՀՀ-ում առաջին մետաղական ուղղահայաց քարտը՝ Visa Infinite Special Edition-ը՝ բացառիկ հնարավորություններով։

Նախարար. Հույս կա, որ Հայաստանի քաղավիացիան շուտով դուրս կբերվի ԵՄ "սեւ ցուցակից"
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 18:09

Արմինֆո.Քաղաքացիական ավիացիայի ոլորտում Հայաստանի կառավարության գլխավոր խնդիրներից մեկը Եվրոպական միության "սև ցուցակից" դուրս բերելն է։ Այդ մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները մինչեւ 2023 թվականի հոկտեմբեր աճել են տարեկան 11,4% - ով՝ մինչեւ 4,166 մլրդ դոլար
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 14:09

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) 2023թ. հոկտեմբերի դրությամբ աճել են տարեկան 11,4%-ով (նախորդ տարվա 17,1% աճի դիմաց) ՝ կազմելով 4,166 մլրդ դոլար՝ միայն աննշան նահանջելով օգոստոսի 4,219 մլրդ դոլար պատմական առավելագույնից։ Այդ մասին վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Ստվերային տնտեսությունից հնարավոր չէ լիովին ձերբազատվել․ՊԵԿ նախագահ
 Երեթշաբթի, 31 Հոկտեմբերի 2023, 13:55

Արմինֆո. Ստվերային տնտեսությունից հնարավոր չէ լիովին ձերբազատվել, բայց Հայաստանի զարգացման վրա դրա ազդեցությունը նվազագույնի հասցնելը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթ խնդիրներից է: Այդ մասին հոկտեմբերի 31-ին Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Վահե Հովհաննիսյան․Հաջորդ տարի կապիտալ ծախսերի 42 տոկոսն ուղղվելու է պաշտպանական ոլորտին
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 16:01

Արմինֆո. Կապիտալ ծախսերը 2024 թվականին կհասնեն ՀՆԱ-ի 6,6% - ին, ինչը 0,7% - ով կգերազանցի մեկ տարվա վաղեմության ցուցանիշը։ Այդ մասին հոկտեմբերի 30-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ լսումների ժամանակ։

"Նաիրիտ" գործարանում անհրաժեշտ է իրականացնել վտանգավոր թափոնների ոչնչացման հսկայական ծավալի աշխատանքներ. ՆԳՆ ղեկավար
 Երկուշաբթի, 30 Հոկտեմբերի 2023, 16:00

Արմինֆո.Երևանի "Նաիրիտ" քիմիական գործարանում անհրաժեշտ է իրականացնել վտանգավոր թափոնների հեռացման հսկայական ծավալի աշխատանքներ: Այդ մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Մինչև 2040 թվականը Հայաստանը նախատեսում է վերականգնվող էներգետիկայի հզորությունը հասցնել առնվազն 2000 ՄՎտ-ի կամ համախառն վերջնական սպառման մոտ 60%-ի
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 18:00

Արմինֆո. Կառավարության նիստում այսօր ընդունված  որոշմամբ նախատեսվում է վերանայել և թարմացնել ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը՝ մինչև 2040 թ.-ը և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը:

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել են Եվրասիական Զարգացման Բանկի դոլարային պարտատոմսերի ցուցակում
 Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2023, 17:54

Արմինֆո.Սույն թվականի հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում:  Ինչպես նշված է Հայաստանի ֆոնդային բորսայի հաղորդագրությունում,  տևական ընդմիջումից հետո ՀՖԲ-ում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։

Արդշինբանկի «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ` նախատեսված ՄՓՄՁ-ների համար
 Երեթշաբթի, 24 Հոկտեմբերի 2023, 14:19

Արմինֆո.Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և Չինաստանի առևտրի նախարարությունը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները
 Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2023, 18:00

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալ Լին Ցզիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ՉԺՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանը և ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը։

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են "Չոր նավահանգիստ" նախագծին հնդկական կողմի մասնակցության հնարավորությունները
 Ուրբաթ, 20 Հոկտեմբերի 2023, 12:20

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։

ՍԾՏՀ ԽՎ-ի ներկայացուցիչներին ներկայացվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 17:27

Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) տնտեսական, առեւտրային եւ ֆինանսական հարցերի հանձնաժողովի 61-րդ նիստը:

"Արմենալ"-ում հերքել են տեղեկությունն այն մասին, թե ձեռնարկությունը փակման եզրին է
 Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2023, 11:38

Արմինֆո.Մի շարք տելեգրամյան ալիքներում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, թե Երևանի "Արմենալ" ալյումինի գործարանը փակման եզրին է, իրականությանը չի համապատասխանում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել են ձեռնարկության մամուլի ծառայությունում: Այնտեղ նշել են, որ գործարանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Եվս մեկ հարված բանկային գաղտնիքին. ՊԵԿ - ի նոր նախաձեռնությունը
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 16:12

Արմինֆո. Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) փոփոխություններ է նախաձեռնել հարկային եւ վարչական օրենսգրքերում, ինչպես նաեւ "Բանկային գաղտնիքի մասին" օրենքում, որոնք հարկային մարմնին թույլ կտան հարկ վճարողից պահանջել բանկային գործառնությունների վերաբերյալ քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության: Ըստ փաստաթղթի՝ քաղվածքը սահմանված ժամկետում չտրամադրելը կառաջացնի տուգանքի նշանակում, առնվազն, 2 մլն դրամի չափով: Օրինագիծը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական կայքում:

ԵԱԶԲ. Համաշխարհային տնտեսությունը հարմարվում է բարձր տոկոսադրույքների պայմաններին
 Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2023, 13:13

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունը հարմարվում է բարձր տոկոսադրույքների պայմաններին: Այդ մասին  ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների հերթական "Մակրոամփոփագրում"։

Կառավարությունը հավանություն է տվել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգին
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2023, 11:42

Արմինֆո. ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 12-ին հավանություն է տվել մաքսային մարմինների և լիազորված տնտեսական օպերատորների փոխգործակցության կարգին:

"Pro" և "Contra". Հայաստանի տնտեսության իրական հեռանկարների մասին
 Երեթշաբթի, 10 Հոկտեմբերի 2023, 12:05

Արմինֆո.Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ավելի ու ավելի հաճախ են հնչում ռուսական շուկայի փակում գուշակող սպառնալիքներ։ Սեպտեմբերին հարցն արդիականցել է Հայաստանից ոգելից խմիչքների նկատմամբ մաքսային հսկողության խստացման ֆոնին, իսկ հոկտեմբերի 3-ին' Հայաստանի խորհրդարանի կողմից Հռոմի ստատուտի վավերացման օրը, ինչի դեմ բացահայտորեն հանդես էր գալիս Մոսկվան, արտահանողներն ահազանգեցին, նշելով, որ իրենց առջեւ փակվում է արտահանման միակ ճանապարհը' "Մետաքսի ճանապարհը":  Արդյո՞ք հնարավոր է վրացական սցենար հայկական արտահանման համար, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի տնտեսության իրական հեռանկարները: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը զրուցել է փորձագետների հետ:

Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք. Փաշինյան
 Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2023, 18:07

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Հայաստանի միջազգային պահուստները թարմացրել են պատմական առավելագույնը. սեպտեմբերին հասել են 4.219 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 2 Հոկտեմբերի 2023, 12:58

Արմինֆո.Հայաստանի համախառն միջազգային պահուստների (ՀՄՊ) տարեկան աճը 2023թ. հունվար-օգոստոսին արագացել է՝ 12,6% - ից մինչեւ 16,5%  (ավելացել են 598 մլն դոլարով) և թարմացրել են պատմական առավելագույնը՝ 4,219 մլրդ դոլարի մակարդակում (ս. թ. հուլիսին նախկին ռեկորդային 4,126 մլրդ դոլարի և 2022թ. դեկտեմբերին ՝ 4,112 մլրդ դոլարի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ ԿԲ տվյալները։



Արտ. փոխարժեքները
08.05.2024
RUB4.21-0.05
USD388.010.28
EUR417.11-0.44
GBP484.90-1.43
CAD282.27-1.16
JPY24.97-0.13
CNY53.69-0.03
CHF426.99-0.40