Անելիք Բանկը կտեղաբաշխի իր 5 մլն.դոլար ծավալով պարտատոմսերի 4-րդ տրանշը
 Չորեքշաբթի, 28 Հունիսի 2017, 18:42

Արմինֆո. Սույն թվականի հունիսի 29-ից սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի չորրորդ՝ դոլարային տրանշը:

Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը նույնպես բարձր է, ինչպես և դոլարային պարտատոմսերինը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 18:08

Արմինֆո. Արմսվիսբանկը, դոլարային երեք հաջող  տրանշից հետո շուկա դուրս բերեց դրամային պարտատոմսերը: Արմսվիսբանկի դրամային պարտատոմսերի պահանջարկը, ինչպես և դոլարային պարտատոմսերի դեպքում, բավականին հաջող էր, քանի որ ընդամենը 2 մլրդ ծավալի ձեռքբերումը տեղի ունեցավ բաց բաժանորդագրության մեկնարկից հետո առաջին ժամում:

Անելիք Բանկի դոլարային երկրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 13 Հունիսի 2017, 15:55

Արմինֆո. 2017թ.-ի հունիսի 13-ին «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Անելիք Բանկի դոլարային պարտատոմսերի 2-րդ տրանշի առաջնային տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ
 Երեթշաբթի, 30 Մայիսի 2017, 17:37

Արմինֆո. Անելիք Բանկի երկրորդ թողարկման անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերը ամբողջությամբ տեղաբաշխվել են մայիսի 29-ին՝ նախապես սահմանված ժամկետից շուտ։ Պարտատոմսերը ձեռք են բերել և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական անձինք` ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկումն արդեն ներկայացվել է ցուցակագրման գործընթացին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում:

Կոնվերս Բանկի դոլարով արտահայտված պարտատոմսերի առաջին խմբաքանակը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 14:22

Արմինֆո.2017թ.-ի մայիսի 26-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի դոլարային արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

ՊՔԱՀ և հայկական ԱրՔա համակարգը կթողարկեն համատեղ քարտ
 Ուրբաթ, 12 Մայիսի 2017, 12:41

Արմինֆո. Պլաստիկ քարտերի ազգային համակարգը (ՊՔԱՀ), որը հանդիսանում է ռուսաստանյան «Միր» քարտի օպերատորը, և Հայաստանի Armenian Card (ԱրՔա) համակարգը պատրաստվում են քոբրենդինգային քարտի թողարկմանը Հայաստանի տարածքում: Այս մասին է նշվում Rambler News Service-ի հաղորդագրության մեջ, հղում կատարելով հանրապետության ԿԲ ներկայացուցչին:

Հայաստանի բանկերը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել են 10.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`8,6%
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 20:18

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 թվականի առաջին եռամսյակում պետական ​​գանձարանին վճարել է 10.1 մլրդ դրամի հարկեր (կամ 9.8 մլրդ.դրամ, առանց Առէկսիմբանկի և Զարգացման հայկական բանկի), տարեկան աճը`8,6%: Նշված գումարից ավելի քան 88%-ը կամ 8.9 մլրդ. դրամը կազմել են  ուղղակի հարկերը (ներառյալ շահութահարկ և եկամտահարկ), տարեկան աճը`8,5%:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ի երրորդ դոլարային թողարկման պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 12:03

Արմինֆո. 2017թ.-ի ապրիլի 20-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:  Ընդհանուր առմամբ, «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ն իրականացրել է պարտատոմսերի չորս թողարկում` երեք դոլարային (երկուսը` 15-ական մլն դոլար ծավալի 6,75% և 5,6% արժեկտրոնային եկամտաբերությամբ, մեկը` 5 մլն դոլար ծավալի, 5,75% եկամտաբերությամբ) և մեկ դրամային` 1 մլրդ ծավալի, 10,75% եկամտաբերությամբ:

Վ.Աբգարյան. 2016 թվականին «Նախաարտահանման ֆինանսավորում» ծառայության շրջանակներում 5 հայկական ընկերություն ստացել է 600 մլն.դրամի ֆինանսավորում
 Երեթշաբթի, 11 Ապրիլի 2017, 18:25

Արմինֆո. 2016 թվականին «Նախաապահովագրական ֆինանսավորում» ծառայության շրջանակներում հայկական հինգ արտահանումային կողմնորոշում ունեցող ընկերություն ստացել է 600 մլն.դրամի ֆինանսավորում: Այս մասին ապրիլի 11-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն Վազգեն Աբգարյանը, նշելով, որ դեռ 4 հայտ գտնվում է քննարկման փուլում:

Մարտի 15-ին մեկնարկում է Անելիք Բանկի 1 մլրդ.դրամ ծավալով դրամային պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը
 Երկուշաբթի, 13 Մարտի 2017, 17:31

Արմինֆո. Սույն թվականի մարտի 15-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի երրորդ՝ այս անգամ արդեն դրամային տրանշը:

Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկմանը
 Ուրբաթ, 3 Մարտի 2017, 13:45

Արմինֆո. Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 5 մլն. դոլար ընդհանուր ծավալով, 6.5% տարեկան եկամտաբերությամբ և 2 տարի շրջանառությամբ անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկմանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, անվնական արժեքը սահմանվել է 100 դոլար, իսկ տեկեսների վճարումը նմախատեսվում է կես տարին մեկ անգամ: Պարտատոմսերը կարող են Անելիք Բանկի 14 մասնաճյուղերից ձեռք բերել թե ֆիզիկական, և թե իրավաբանական անձինք:

Հայկական և ռուսական ազգային վճարային համակարգերի` «Արմենիան Քարդ»-ի և «Միր»-ի համատեղելիության պիլոտային նախագիծը նախատեսվում է 2017-ի ամռանը
 Հինգշաբթի, 2 Մարտի 2017, 14:45

Արմինֆո. Հայկական և ռուսական ազգային վճարային համակարգերի` «Արմենիան Քարդ»-ի և «Միր»-ի համատեղելիության պիլոտային նախագծի գործարկումը նախատեսվում է ամռան վերջին:

Հայբիզնեսբանկի 2-րդ թողարկման պարտատոմսերն առևտրի են թույլատրվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 17 Փետրվարի 2017, 19:14

Արմինֆո. 2017թ.-ի փետրվարի 17-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա կրճատել ներկրվող վառելիքի ծավալները
 Հինգշաբթի, 16 Փետրվարի 2017, 17:14

Արմինֆո. Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2020թ. Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, հղում կատարելով նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանին:

Հայբիզնեսբանկի դոլարային պարտատոմսերի առաջին թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 13:36

Արմինֆո. 2017թ.-ի փետրվարի 10-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ - ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017, 18:01

Արմինֆո. 2017 թվականի փետրվարի 8-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Հայաստանի բանկերի 2016 թ. պետական գանձարանին վճարել են 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը`16,9%
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2017, 20:56

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականին պետական ​​գանձարանին վճարել է 34,4 մլրդ դրամի հարկեր, տարեկան անկումը` 16,9%: Այս գումարի ավելի քան 88% կամ 30,1 մլրդ. դրամը վճարվել է ուղղակի հարկերի տեսքով (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը`19.1%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի, Հայաստանի հարյուր խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի արդյունքներով տեղ են զբաղեցրել 17 գործող բանկերից 12-ը (2015-ին` 13): Դրանց թվում են`Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը և Ինեկոբանկը, որոնցից երեքը հնգյակում էին նաև նախորդ տարվա ցուցանիշներով: 2016-ին բանկերի լավագույն հնգյակը վճարել է 16.7 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը` 22,3%), ​​այդ թվում 15.1 մլրդ դրամի ուղղակի հարկեր (տարեկան անկումը`22.2%):

Անելիք Բանկը ձեռնամուխ է եղել 6.5% տարեկան եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի թողարկմանը
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2016, 18:13

Արմինֆո. Իր պատմության մեջ առաջին անգամ Անելիք Բանկը թողարկել է անվանական արժեկտրոնային պարտատոմսեր`ԱՄՆ դոլարով և 6.5% տարեկան եկամտաբերությամբ: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 24 ամիս է, իսկ տոկոսները կվճարվեն 6-ամսյա պարբերականությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, արժեկտրոնային պարտատոմսերի առաջին թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար: Ձեռքբերման համար նախատեսված նվազագույն փաթեթը բաղկացած է 10 պարտատոմսից, յուրաքանչյուրը` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով:

Մինչև 2020 թվականը Հայաստանում նախատեսվում է 38% կրճատել սպառումն առաջնային էներգիայի ոլորտում
 Չորեքշաբթի, 23 Նոյեմբերի 2016, 15:40

Արմինֆո. ՀՀ կառավարությունը մտադրվել է մինչև 2020 թվականը 38% կրճատել սպառումն առաջնային էներգիայի ոլորտում: Այս մասին նոյեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությւոնյանը, ներկայացնելով ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա բարեփոխումները, որոնք բխում են կառավարության ծրագրից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը, հասցնելով այն 33 մլրդ.դրամի
 Երկուշաբթի, 21 Նոյեմբերի 2016, 19:54

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ բաժնետոմսերի թողարկման հաշվին համալրել է ընդհանուր կապիտալը 8.5 մլրդ.դրամոբ: Արդյունքում, բանկի կանոնադրական կապիտալն աճել է մինչև 16.8 մլրդ.դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է մոտ 33 մլրդ.դրամ, գերազանցելով 30 մլրդ.դրամի նորմատիվային շեմը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84