Հայաստանի ապահովագրական հատվածի հարկային վճարներն առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով ավելացել են 9%
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 18:36

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2016 թվականի առաջին եռամսյակում վճարել է 499.02 մլն.դրամի հարկեր, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 9%-ով: Նշված գումարից 463.9 մլն դրամ կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ և եկամտահարկ), ինչը 6% ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Ապահովագրական ընկերությունների կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալում, գրեթե 60% է կազմել «Ռոսգոսստրախ Արմենիա» և «Ինգո Արմենիա» ընկերությունների մասնաբաժինը:

Հայաստանի ապահովագրողների պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում ավելացել են 6.7% մլն.դոլար, իսկ հատուցումները կրճատվել են 1.9%
 Երկուշաբթի, 2 Մայիսի 2016, 16:38

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները 2016 թվականի առաջին եռամսյակում աճել են 6.7%, իսկ հատուցումները նվազել են 1.9%: 2016 թվականի ապրիլի 1-ին ապահովագրական ընկերությունների միագումար ապահովագրական պրեմիաների ծավալը կազմել է 9.5 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,2 մլրդ. դրամ (ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգի զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.3 մլրդ դրամ, տարեկան աճը`2,1 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում ապահովագրական պրոմիաների անկում է արձանագրվել գործող 2 ընկերություններում: Ըստ ԱԸ հաշվետվությունների, ապահովագրական պրեմիաները կազմել են 9.6 մլրդ դրամ (տարեկան աճը`1,7%), իսկ հատուցումները` 3,7 մլրդ դրամ (տարեկան աճը`13.4%):

Հայաստանի ապահովագրողների շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 2.7 մլն.դոլար, տարեկան աճը` 2,1 անգամ
 Երկուշաբթի, 2 Մայիսի 2016, 16:37

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1,3 մլրդ դրամ, կամ $ 2.7 մլն., նախորդ տարվա համեմատ աճելով 2,1 անգամ:

2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը
 Ուրբաթ, 4 Մարտի 2016, 15:26

Արմինֆո. 2016 թվականի մարտի 4-ից մեկնարկել է վարորդների կողմից 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների ինքնուրույն գրանցման համակարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյից, նոր գործընթացը ենթադրում է ապահովագրական ընկերությունից ապահովագրական հատուցումն ստանալու պարզեցված և արագացված մեխանիզմ: Բացի այդ, 50 հազար դրամը չգերազանցող վնասով պատահարների համար Բյուրոն նորացրել է պայմանագրային հարաբերությունների կարգը փորձագիտական կազմակերպությունների հետ: Մասնավորապես, կրկնակի փորձագիտությնա ժամկետը կրճատել է մինչև 3 աշխատանքային օր, իսկ դրա դիմաց վճարն իջեցրել է մինչև 5000 դրամ: Կրկնակի փորձագիտությունն ուղղված է ԱՊՊԱ համակարգով տեղի ունեցած ապահովագրական պատահարների արդյունքում վնաս պատճառված անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև նախատեսված է այն պատահարների համար, երբ տուժողը համաձայն չէ ապահովագրական ընկերությունից ստացված փորձագիտական եզրակացությանը`կապված մեղավորության աստիճանի և ՃՏՊ հետևանքով պատճառված վնասի չափի հետ:

Հայաստանի ապահովագրական շուկան 2015 թվականին արձանագրել է հնգամյակում ռեկորդային զուտ շահույթ` 2.5 մլրդ դրամ
 Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016, 21:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական շուկան 2015 թվականին արձանագրել է հնգամյակում ռեկորդային զուտ շահույթ` 2.5 մլրդ դրամ (5.2 մլն դոլար)` ապահովելով 71% տարեկնա աճ:

ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ
 Հինգշաբթի, 18 Փետրվարի 2016, 14:26

Արմինֆո. Այսուհետ ԱՊՊԱ գծով ապահովագրական պատահարները, եթե վնասը չի գերազանցում 50 հազար դրամը, կարող են կարգավորվել առանց ապահովագրական ընկերությունների, ՃՏՊ մասնակիցների փոխադարձ համաձայնությամբ: Փետրվարի 18-ին ՀՀ կառավարության նիստում նման առաջարկով է հանդես եկել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որն արժանացել է կառավարությնա հավանությանը:

Հայաստանի ապահովագրողների հարկային վճարները մեկ տարում կրճատվել են 10.3%
 Ուրբաթ, 29 Հունվարի 2016, 18:38

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածի կողմից 2015 թվականին վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 1,775 մլրդ դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվելով 10.3%: Այդ գումարից 1,685 մլրդ. դրամ կազմել են` շահութահարկը եկամտահարկը:

2015 թվականի արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ են ճանաչվել «Արդշինբանկըե և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե ապահովագրական ընկերությունը
 Շաբաթ, 23 Հունվարի 2016, 10:17

Արմինֆո. 2015 թվականի արդյունքներով Ֆինանսական համակարգի հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ են ճանաչվել «Արդշինբանկըե և ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱե ապահովագրական ընկերությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մամուլի ծառայությունից, այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն:

Ապահովագրության մասին նորացված օրենքն ապահովագրողներին պարտավորեցնում է սպառողներին սպասարկել պայմանագրային կանոններով և չափանիշներով
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 18:09

Արմինֆո. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները և լրացումներն ապահովագրության պայմանագրով պարտադիր կերպով նախատեսում են սպառողի նկատմամբ ապահովագրողի վարքագծի կանոնները, նրան մատուցվող ծառայությունների չափանիշները, ինչպես նաև հաճախորդի կողմից ապահովագրության պայմանագրի լուծարման թույլատրելի ժամկետները: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, ներկայացնելով մի շարք օրենքների փոփոխությունների և լրացումների փաթեթը:

Gallup International. Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից ամենից մեծ մասսայականություն են վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏԱԽ ԱՐՄԵՆԻԱՆ
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2015, 16:59

Արմինֆո. Gallup International ամերկյան հասարակական կարծիքի ինստիտուտի հարցման արդյւոնքում հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆինանսա-վարկային կազմակերպութւոններից ամենից մեծ մասսայականություն է վայելում ՎՏԲ-Հայաստան Բանկը: Այս մասին դեկտեմբերի 18-ին լրագրողներին տեղեկացրել է Gallup International ընկերության հայկական ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով կատարված հարցման արդյունքները:

Հայաստանի ապահովագրական հատվածը մեկ տարում 19.6% կրճատել է հարկային վճարումները
 Երեթշաբթի, 27 Հոկտեմբերի 2015, 19:47

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական հատվածը 2015 թվականի 9 ամիսներին վճարել է 1,3 մլրդ դրամի հարկեր, ինչը 19.6% պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարի 1.2 մլրդ. դրամը կազմել են շահութահարկը և եկամտահարկը:

Տնտեսագետ. Հայաստանում արդեն կան կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները
 Երեթշաբթի, 13 Հոկտեմբերի 2015, 21:34

Արմինֆո. Հայաստանում աստիճանաբար սկսում են տեսանելի դառնալ կյանքի ապահովագրության ներդրման նախադրյալները: ԱրմԻնֆո գործակալոթւյան թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ֆինանսների նախկին նախարար, տնտեսագիտությնա դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

Սլավոնական համալսարանում բացվել է «ապահովագրություն» մասնագիտությամբ մագիստրատուրա
 Երեթշաբթի, 13 Հոկտեմբերի 2015, 18:54

Արմինֆո.  Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (ՀՌՀ) Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտում բացվել «ապահովագրության» մասնագիտությամբ մագիստրատուրա: Համապատասխան մագիստրոսային ծրագիրը մշակվել է «Փրայմ Ինշուրանս Բրոքերս» բրոքերային ընկերության, ՀՌՀ և Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ համատեղ:

Հայաստանի ապահովագրողների սեփական կապիտալը մեկ տարում ավելացել է 4,5%, իսկ եռամսյակում նվազել է 1,2%
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2015, 20:12

Արմինֆո. Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերոթյունների միագումար ընդհանուր կապիտալը 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել է 14.9 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը` 4,5%: 2015-ի երկրորդ եռամսյակում այս ցուցանիշը նվազել է 1.2% (մասնաբաժինը պասիվներում - 38.3%): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրողների սեփական կապիտալում  կակոնադրական կապիտալը կազմել է 87,6% կամ 13.1 մլրդ դրամ:

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ակտիվները կրճատվել են 5,1%, իսկ երկրորդ եռամսյակում` 2.8%
 Ուրբաթ, 14 Օգոստոսի 2015, 19:24

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար 2015 թվականի հուլիսի 1-ին կազմել են 39 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 5,1%, իսկ երկրորդ եռամսյակում անկումը կազմել է 2.8%:

 Երեթշաբթի, 26 Մայիսի 2015, 09:28
2015 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ապահովագրական հատուցումների անկում է արձանագրվել ապահովագրական շուկայի բոլոր ընկերություններում
 Ուրբաթ, 22 Մայիսի 2015, 19:06

Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը 2015 թվականի առաջին եռամսյակում կազմել է 3,237 մլրդ.դրամ (թվերը վերցված են ապահովագրողների հաշվետվություններից` ըստ Հ ԿԲ ստանդարտների): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով նվազել են 40.9%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով կրճատվել են 8,8%,  կազմելով 9,416 մլրդ. դրամ:

Հայաստանի ապահովագրողների պրեմիաները մեկ տարում նվազլ են 8.8%, իսկ հատուցումները նվազել են 40.9%
 Ուրբաթ, 22 Մայիսի 2015, 17:49

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաները մեկ տարում նվազել են 8.8%, իսկ ապահովագրական հատուցումները նվազել են 40.9%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, 2015 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների միագումար ծավալը կազմել է 9.416 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 3,237 մլրդ դրամ (թվերը վերցված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից` ըստ ՀՀ ԿԲ ստանդարտների): Արդյունքում, ապահովագրական համակարգն առաջին եռամսյակը եզրափակել է 620 մլն.դրամ զուտ շահույթով տարեկան կտրվածքով նվազելով 31%: Հաշվետու ժամանակահատվածում պրեմիաների անկում է արձանագրվել Հայաստանի ապահովագրական շուկայում գործող վեց ընկերություններից չորսում:

Հայաստանի ապահովագրողների ակտիվները տարեկան կտրվածքով նվազել են 5,3%, իսկ եռամսյակային կտրվածքով աճել 0,8%
 Չորեքշաբթի, 20 Մայիսի 2015, 10:18

Հայաստանի ապահովագրական ընկերոթյունների միագումար ակտիվները 2015 թվականի ապրիլի 1-ին կազմել են 40.1 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 5,3%: 2215-ի առաջին եռամսյակում ապահովագրողների ակտիվներն աճել են 0.8%: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ակտիվների տարեկան անկում է արձանագրվել Հայաստանում գործող վեց ապահովագրական ընկերոյթուններից երեքի մոտ: Դրանք են` «ՌԵՍՈ» ընկերոթյունը - 25.6% (եռամսյակային աճը` 1.5%), «Նաիրի Ինշուրանս» - ը - տարեկան կտրվածքով կրճատվելով 21.3% (եռամսյակի անկումը`6.2%) և «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունում - 5.6% (եռամսյակում - անփոփոխ): Իսկ ակտիվների աճ է արձանագրվել` «Արմենիա Ինշուրանս» ընկերությունում - 7% (առաջին եռամսյակում աճը եղել է 2.8%), «Սիլ Ինշուրանս» ընկերությունում - 6.7% (եռամսյակային աճը` 10.4%) և «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունում- 5,6% (աճը եռամսյակում` 1%):

Հայաստանի ապահովագրական հատվածը մեկ տարում հարկային վճարները կրճատել է 27,7 տոկոսով
 Երեթշաբթի, 5 Մայիսի 2015, 09:24

Հայաստանիապահովագրականհատվածը2015 թվականիառաջինեռամսյակումկատարելէ457,4 մլն.դրամհարկայինվճարներ, ինչը27,7% ցածրէնախորդտարվացուցանիշից: Այդգումարից437,7 մլն.դրամըկազմելեն` շահութահարկըևեկամտահարկը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84