ԱՄՀ-ն Հայաստանի պետական պարտքը գնահատել է ընդունելի մակարդակում` հանձնարարելով ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ և զարգացնել գործարար միջավայրը
 Չորեքշաբթի, 12 Ապրիլի 2017, 21:01

Արմինֆո. ԱՄՀ գնահատմամբ, Հայաստանի պետական պարտքի մակարդակը համեմատաբար բարձր, սակայն, առայժմ տանելի մակարդակում է: Նախօրեին Երևանում այդ մասին լրագրողներին հայտարարել է  Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Հոսեին Սամիեին:

 Ուրբաթ, 31 Մարտի 2017, 11:20

Արմինֆո.

Համաշխարհային բանկը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի կարողությունների զարգացման նպատակով կտրամադրի 1.8 մլն.դոլար
 Ուրբաթ, 24 Մարտի 2017, 14:36

Արմինֆո. Մարտի 23-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ֆինանսերի նախարար Վարդան Արամյանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ներկայացուցիչների միջև:

ՀՀ ֆինանսների նախարարն առաջարկում է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսման պրոբլեմը լուծելու ուղիները
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 18:11

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարությունը նախատեսում է լուծել պետական ֆինանսերի կառավարման համակարգի պրոբլեմները, մասնավորապես, պետական ֆինասների անարդյունավետ ծախսերը բացառել, ներդնելով պետգնումների էլեկտրոնային համակարգը և վերահսկողության մեխանիզմը: Այս մասին մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանի ստվերային բիզնեսը կկրոցնի 15 մլրդ.դրամ
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 17:30

Արմինֆո. ՀՀ կառավարությունը 2017 թվականին  ստվերային բիզնեսի կրճատման հաշվին կհավաքրի 15 մլրդ.դրամով ավելի հարկեր, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

Վարդան Արամյանը չի բացառում Հայաստանի տնտեսական աճի դանդաղման հնարավորությունը խորհրդարանական ընտրություններից հետո
 Չորեքշաբթի, 22 Մարտի 2017, 16:32

Արմինֆո. 2017 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը Հայաստանում կարող է մի փոքր նվազել, ներկայիս 6-6.5-ից մինչև 5%: «Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի աճի 3.2% սպասումները կպահպանվեն, հնարավոր է, որ կգերազանցեն բյուջեով ամրագրված ցուցանիշները, քանի որ ՀՀ կառավարոթյան հավակնությունները չափազանց բարձր են»,-հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը մարտի 22-ին կայացած մամուլի ասուլիսում:

ՌԴ կառավարությունը համաձայնվել է Հայաստանին տրամադրել 2.4 մլն.դոլարի նոր դրամաշնորհ
 Հինգշաբթի, 16 Մարտի 2017, 17:43

Արմինֆո. ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման ճանապարհային քարտեզի հաջող իրականացման շրջանակներում հաջողվել է տնտեսել ռուսական 14.1 մլն.դոլարի դրամաշնորհի 2.4 մլն.դոլարը: Այս մասին ՀՀ կառավարության նիստում մարտի 16-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը հետաքրքրված է Հայաստանի հետ երկարատև համագործակցոթյունը շարունակելու հարցում
 Երկուշաբթի, 6 Մարտի 2017, 19:46

Արմինֆո. Մարտի 6-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունեց Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Սերաֆիմ Ցոկասի գլխավորած պատվիրակությանը:

Վարդան Արամյան. 2018 թվականին արդեն Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճի
 Հինգշաբթի, 23 Փետրվարի 2017, 14:43

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի սպասվող 3.2% աճը հաղթահարելի է, իսկ արտաքին ցնցումների բացակայության դեպքում կա նաև այն գերակատարելու հնարավորություն: Իսկ 2018 թվականին Հայաստանը կարող է հավակնել 4-5% տնտեսական աճի: Այս մասին փետրվարի 23-ին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ՀՀ կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին:

Վարդան Արամյանը ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի ընթացիկ մակրոտնտեսական իրավիճակը
 Երեթշաբթի, 21 Փետրվարի 2017, 18:27

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարարը փետրվարի 21-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանի գծով գործադիր տնօրենի տեղակալ Ռիչարդ Դուրնբոշին:

Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը
 Ուրբաթ, 10 Փետրվարի 2017, 20:11

Արմինֆո. Հայաստանում ներքին աուդիտի համակարգի կայացումը կլինի երկրի ֆինանսների նախարարության առաջնահերթ խնդիրը: Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ու բարեփոխումների շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

 Հինգշաբթի, 9 Փետրվարի 2017, 18:07

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2017, 12:03

Արմինֆո.

Վարդան Արամյան. Հայաստանի տնտեսության զարգացման համալիր ծրագրի կարևորագույն թեզիսը կդառնա ուղղակի հարկերի նվազումն ու անուղղակի հարկերի ավելացումը
 Երեթշաբթի, 7 Փետրվարի 2017, 13:47

Արմինֆո. Տվյալ փուլում երկրում տնտեսական քաղաքականության իրագործման համար պատասխանատու տարբեր պետական գերատեսչություններ «տնային առաջադրանք» են կատարում  երկրի հարկային օրենսդրության  վերանայման հնարավոր ուղղություների վերաբերյալ: ԱրմԻնֆո-ի թղթակցին այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հայաստանը նախատեսում է 2017 թվականին պետական պարտքի ընդհանուր ծավալն ավելացնել 350 մլն.դոլարով
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 18:19

Արմինֆո. 2016 թվականի արդյունքներով Հայաստանի պետական ​​պարտքը կազմել է $ 5.9 մլրդ, իսկ 2017 թվականին այն կարող է  հասնել $ 6.250 մլրդ-ի: «Լավ է դա, թե վատ, բայց, բոլոր ցուցանիշներով մենք գտնվում ենք պարտքի ցածր բեռ ունեցող երկրների ցանկում», - հունվարի 5-ին Ծաղկաձորում  լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Վարդան Արամյան. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 18:00

Արմինֆո. Կարեն Կարապետյանի ընտանիքի կողմից կատարվող ներդրումները Գյումրիում ստեղծվող ներդրումային հիմնադրամում շահերի բախում չեն առաջացնի: Այս մասին հունվարի 5-ին Ծաղկաձորում լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Հայաստանը կհրաժարվի պետական գնումների համակարգում ԵԱՏՄ երկրների ապրանքների համար արտոնությունների տրամադրումից
 Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 15:28

Արմինֆո. Հայաստանը կհրաժարվի պետական գնումների համակարգում ԵԱՏՄ երկրների ապրանքների համար արտոնությունների տրամադրման վերաբերյալ որոշումից: Այդ մասին հաղորդել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Օրենսդրական փոփոխություններ գնումների համակարգում» թեմային նվիրված սեմինարի ժամանակ, որը կազմակերպել էր Ֆինանսների նախարարությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության միության աջակցությամբ:

Հայաստանի ֆինանսների նախարարությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ
 Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 11:45

Արմինֆո. Հայաստանի ֆինանսների նախարարությունը խիստ կարևորում է կոռուպցիայի դեմ պայքարը և գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով թե՛ գործունեության թափանցիկությունը և թե՛ շահերի բախման ինստիտուտների առկայությունն ու կիրառությունը: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` հունվարի 25-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ:

Թաթուլ Մանասերյանը պատրաստակամություն է հայտնել «հեշտությամբ» ապահովել բյուջեում ամրագրված ՀՆԱ աճի ցուցանիշը կամ, նույնիսկ, հասցնել երկնիշ ցուցանիշների
 Երկուշաբթի, 16 Հունվարի 2017, 15:34

Արմինֆո. 2016 թվականի արդյունքում Հայաստանի տնտեսական ակտիվությունը կկազմի 1%-ից պակաս: Լրագրողների հետ իր կանխատեսումները կիսել է տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ Հայաստանի տնտեսական աճը տարեկան կտրվածքով կարելի է հասցնել մինչև երկնիշ ցուցանիշների:

Մեկնարկել է «Մ6» միջպետական ճանապարհի երեք հատվածների հիմնանորոգման և վերականգնման աշխատանքների մրցույթի հայտերի ընդունումը
 Շաբաթ, 14 Հունվարի 2017, 11:06

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը դիմել է Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ)՝ ֆինանսավորելու Մ6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման և վերականգնման ծրագիրը:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63