Հայաստանի բանկերը 2017 թվականին պետական ​​գանձարանին վճարել են 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2018, 19:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2017 -ին պետական ​​գանձարանի վճարել է 40.1 մլրդ դրամի հարկեր, տարեկան աճը`16.6%: Այս գումարի ավելի քան 89%-ը կամ 35.7 մլրդ. դրամ վճարվել է որպես ուղղակի հարկեր (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`18,6%:

Գյուղնախարարը հորդորել է վերամշակողներին սկսել պայմանագրերի կնքման գործընթացը
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2018, 14:20

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել պտուղբանջարեղենային պահածոներ արտադրողների հետ` ընթացիկ հարցերը և զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով:

2018 թվականին վերամշակող ընկերությունների վարկերի սուբսիդավորման փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի 18 մլրդ դրամ
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2018, 18:55

Արմինֆո. 2018 թվականին պտղա-բանջարանոցային կուլտուրաների և խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների փորձնական ծրագրի վարկային պորտֆելը կկազմի մոտ 18 մլրդ դրամ, իսկ մեկ վարկառուի վարկի առավելագույն գումարը`1 մլրդ դրամ. Այս մասին է հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը:

Երրորդ անգամ «Global Finance»-ը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչել է առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2018, 19:11

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  երրորդ անգամ  «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

 Երկուշաբթի, 29 Հունվարի 2018, 12:52

Արմինֆո.

Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 19:56

Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ DEG –ի հետ ստորագրել է 10 մլն.դոլարի երկրորդ վարկային պայմանագիրը, ուղղված ՓՄՁ ֆինանսավորմանը
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 17:23

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման  պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սա համագործակցության երկրորդ պայմանագիրն է:  Վարկը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը և   տրամադրել երկարաժամկետ ռեսուրսներ:  Վարկային միջոցներից 1 մլն դոլար կուղղվի  Հայաստանում գործող գերմանական ընկերություններին:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի 5 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2017, 13:18

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 27-ին  «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

«ԱՀԸ» ՈՒՎԿ հիփոթեքային պարտատոմսերի երկու թողարկումը թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 17:40

Արմինֆո. 2017 թվականի դեկտեմբերի 25-ին «ԱՌԱՋԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՈՒՎԿ 500,000 ԱՄՆ դոլար և 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի երկու թողարկումը (FMGCB1 և FMGCB2) թույլատրվել է առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, թույլատրվել է նաև նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Նշված թողարկումների անդերռայթերն ու մարկետմեյքերն է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:

Փոխնախարար. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 13:38

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կսկսվի գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտի ձեռնարկությունների համար տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալուն ծրագրի իրագործումը: Դեկտեմբերի 25-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի դրամային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2017, 17:45

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 20-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Հայբիզնեսբանկի պարտատոմսերի դոլարային թողարկումը ցուցակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2017, 19:07

Արմինֆո.2017թ.-ի դեկտեմբերի 19-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

Հիփոթեքային վարկերի արժեթղթավորումն առաջացնում է տոկոսադրույքների հետագա նվազում
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2017, 13:17

Արմինֆո. Հիփոթեքային վարկերի արժեթղթավորումը հետագայում կնվազեցնի հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, մեկնաբանելով վերջերս իրականացրած դեբյուտը Հայաստանի կապիտալի շուկայում` «Առաջին հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ (ԱՀԸ) հիփոթեքային վարկերի արժեթղթավորումը, որի անդարռայթերն ու մարկետմեյքեր էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:

Կոնվերս Բանկի 4 մլն.դոլար ծավալով դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Չորեքշաբթի, 13 Դեկտեմբերի 2017, 16:26

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 13-ին «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ -ի ԱՄՆ դոլարով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Դեբյուտ Հայաստանի կապիտալի շուկայում - հիփոթեքային վարկերի սեկյուրիտիզացիա
 Երեթշաբթի, 12 Դեկտեմբերի 2017, 20:48

Արմինֆո. Հայաստանի կապիտալի շուկայում առաջին անգամ իրականացվել է հիփոթեքային վարկերի սեկյուրիտիզացիա, և այդ գործընթացը նշանավորեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ և «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը (ԱՀԸ ՈւՎԿ): Մասնավորապես, ԱՀԸ ՈւՎԿ-ն թողարկել է պարտատոմսեր միանգամից երկու տրանշ`դոլարով և դրամով, 100 միլիոն դրամ և $ 500 հազ. ծավալներով, որոնք ապահովված են հիփոթեքային վարկերով, անդերռայթերով և մարկետմեյքերով, որի դերում հանդես է գալիս ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ:

ԿՀԻԿ. Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներին տրվում է ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունc
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 14:23

Արմինֆո. Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում: Դրանով` այն մասնակիցը, ով ստանում է ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ, համաձայնում է կատարել ոչ թե ներկայումս գործող առավելագույն չափով սոցիալական վճար` ամսական 25,000 դրամ, այլ ավելի շատ`այնքան, որ իր և պետության հատկացումները միասին կազմեն իր եկամտի 10 տոկոսը: Այս մասին տեղեկացվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից:

Արարատբանկը «Վստահության էտալոն» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր,
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 18:21

Արմինֆո. Արարատբանկը «Վստահության ստանդարտ» անվանակարգում դարձել է «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի դափնեկիր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի  մամուլի ծառայությունից, հաղթողների պարգևատրումը տեղի ունեցավ Մոսկվայի միջազգային 4-րդ ֆինանսական և տնտեսական ֆորումի ընթացքում, որն ընթանում էր նոյեմբերի 30-ի մինչև դեկտեմբերի 1-ը: «Եվրասիայի ֆինանսական և բանկային էլիտար» մրցանակի հանդիսավոր արարողության ժամանակ մրցանակը հանձնվեց Արարատբանկի խորհրդի նախագահ, Աշոտ Օսիպյանին:

Արարատբանկի 2.416 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ տեղաբաշխված սովորական բաժնետոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
 Երեթշաբթի, 5 Դեկտեմբերի 2017, 16:59

Արմինֆո. 2017թ.-ի դեկտեմբերի 05-ին «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ 2.416 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ տեղաբաշխված սովորական անվանական բաժնետոմսերը ցուցակվել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայի բաժնետոմսերի ազատ (C) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված բաժնետոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84