Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 14:05

Արմինֆո.

 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 12:16

Արմինֆո.

Ջիհադ Ազուր. Բուռն աճի պայմաններում կարևոր է խուսափել տնտեսության գերտաքացումից, զսպել գնաճը և ամրապնդել անբարենպաստ ցնցումներին դիմակայելու ունակությունը
 Չորեքշաբթի, 6 Սեպտեմբերի 2023, 11:11

Արմինֆո.Օրերս Հայաստան էր այցելել Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությունը, որի կազմում էին Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը և Հայաստանում ԱՄՀ առաքելության ղեկավար Իվա Պետրովան:

Հաջորդ տարի Երևանում կանցկացվի ՎԶԵԲ տարեկան ժողով
 Երեթշաբթի, 5 Սեպտեմբերի 2023, 14:34

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առաջին փոխնախագահ Յուրգեն Ռիգտերինկի գլխավորած պատվիրակությունը:  Հանդիպմանը ներկա են եղել նաև ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատտեո Պատրոնեն, ՎԶԵԲ Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ալկիս Դրակինոսը, ՎԶԵԲ Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Կատարինա Հանսենը, ինչպես նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին:

ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահը Հարավային Կովկաս իր այցը կսկսի Հայաստանում
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2023, 11:02

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի  Հայասատանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։

ԵԱԶԲ-ն Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 7,5 տոկոս
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2023, 11:35

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը  2023 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 7,5%: Ավելի վաղ բանկը երկրի ՀՆԱ-ի աճ էր կանխատեսել՝ մինչեւ 4,2 տոկոս: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ-ի հերթական մակրոտնտեսական ամփոփագրում։

S&P-ը Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է մինչեւ "BB -"՝ "Կայուն" կանխատեսմամբ՝ 2023 թվականին ակնկալելով ՀՆԱ-ի 7,5 տոկոս աճ
 Երկուշաբթի, 28 Օգոստոսի 2023, 16:40

Արմինֆո.S & P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով "B+" - ից մինչև "BB -" և հաստատել է կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները արտարժույթով և ազգային արժույթով "B"մակարդակում: Վարկանիշի կանխատեսումը փոխվել է "Դրական"-ից "Կայուն":

Վահան Քերոբյան․ 2023 թվականի արդյունքներով Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 8 հազար դոլարը
 Հինգշաբթի, 24 Օգոստոսի 2023, 15:44

Արմինֆո. 2023 թվականի արդյունքներով Հայաստանի բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կգերազանցի 8 հազար դոլարը, ինչը 2 անգամ գերազանցում է 2020 թվականի ցուցանիշը։ Այդ մասին օգոստոսի 24-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 19:55

Արմինֆո.

 Երեթշաբթի, 22 Օգոստոսի 2023, 17:58

Արմինֆո.

Վիճակագրություն. 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով
 Երկուշաբթի, 21 Օգոստոսի 2023, 14:52

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է  մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% - ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։

ԵԱԶԲ-ի վերլուծաբաններ. Դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքի զգալի ծավալները կարող են հրահրել "հոլանդական հիվանդություն"
 Հինգշաբթի, 17 Օգոստոսի 2023, 17:20

Արմինֆո. Հայկական դրամը առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ կայուն ամրապնդում է ցուցադրում՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից։ Ընթացիկ տարվա հուլիսի արդյունքներով՝ 2022 թվականի սկզբի համեմատ հայկական դրամը արժույթների զամբյուղի նկատմամբ ամրապնդվել է. տարեկան 19,8%-ով՝ դոլարի նկատմամբ, տարեկան 21,7%-ով՝ եվրոյի նկատմամբ,  տարեկան 32,4%-ով՝ ռուսական ռուբլու նկատմամբ։

Հայաստանի պետական պարտքը հատել է 11 մլրդ դոլարի սահմանագիծը, և բնակչության մեկ շնչին բաժին ընկնող պարտքի տեսակարար բեռը հասել է 3.720 հազար դոլարի
 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 18:35

Արմինֆո. Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար բեռը 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ արդեն հասել է 3.720 հազար դոլարի ՝ մեկ տարի առաջվա 3.353 հազար դոլարի դիմաց։ Ընդ որում, արտաքին պարտքից մեկ շնչի հաշվով պարտքի բեռը աննշան նվազել է՝ 2.193 հազար դոլարից մինչեւ 2.157 հազար դոլար, իսկ ներքին պարտքից, ընդհակառակը, նկատելիորեն աճել է՝ 1.160 հազար դոլարից մինչեւ 1.563 հազար դոլար։ Ընդ որում, Հայաստանի բնակչության թիվը մեկ տարում ավելացել է 0,8 տոկոսով կամ 23,2 հազար մարդով՝ մինչև 2.985 մլն մարդ՝ 2023 թվականի հուլիսի 1 - ի դրությամբ, մինչդեռ, մեկ տարի առաջ աննշան նվազում է դդիտվել։

 Չորեքշաբթի, 9 Օգոստոսի 2023, 15:00

Արմինֆո.

 Երեթշաբթի, 8 Օգոստոսի 2023, 11:11

Արմինֆո.

Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասնաբաժինը հասել է 60 տոկոսի
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 18:15

Արմինֆո.Հայաստանի ՀՆԱ-ում ՓՄՁ մասնաբաժինը հասել է 60 տոկոսի։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ' Հայաստանում "Գիտության և բիզնեսի օրերի" կազմակերպմանը նվիրված մամուլի ասուլիսի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:

Ֆինանսների փոխնախարար. Fitch-ի կողմից վարկանիշի բարձրացումը խոսում է երկրի ներդրումային գրավչության բարձրացման մասին
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2023, 17:32

Արմինֆո. Fitch Ratings-ի կողմից Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի բարձրացումը - ից խոսում է Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման մասին: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը։

Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով B+-ից մինչև BB-
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2023, 15:25

Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթով' -ից մինչև : Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրությունում։

ՊՆ-ը լրացուցիչ ֆինանսավորում կստանա
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2023, 16:39

Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարարությանը լրացուցիչ ավելի քան 2,5 մլրդ դրամ կհատկացվի ։ Համապատասխան որոշումն ընդունվել է հուլիսի 27-ին կառավարության նիստում։

Քերոբյան. ՀՆԱ-ի նկատմամբ արտահանման հարաբերակցությունը 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով գերազանցել է 2026թ. համար նախատեսված ցուցանիշը
 Երեթշաբթի, 25 Հուլիսի 2023, 17:44

Արմինֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստել է այլընտրանքային արտահանման շուկաների վերլուծություն հայ արտահանողների համար։ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84