ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարը և Հայաստանի փոխվարչապետըքննարկել են ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակը 
 Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2019, 22:51

Արմինֆո. Հուլիսի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման հիմնական թեման ՎԶԵԲ-ի 2019-2024 թթ. երկրի ռազմավարության նախնական տարբերակի քննարկումն էր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա 5-ամյա ժամանակահատվածում երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, Դմիտրի Գվինդաձեն փոխվարչապետին ներկայացրեց Բանկի կողմից մասնավոր ու հանրային հատվածում աջակցության շրջանակը, ծավալն ու գործիքները:

ՎԶԵԲ հետ համագործակցության առանցքային ուղղություններ են լինելու մասնավոր հատվածի մրցունակության բարձրացումը, կառավարման բարելավումը և գործարար միջավայրի բարեփոխումներին աջակցությունը, ինչպես նաև՝ կայուն ենթակառուցվածքների զարգացումը:

Փոխվարչապետը կարևորեց նշված ուղղություններով Բանկի հետ փոխգործակցությունը և, հատկապես, կայուն զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող ենթակառուցվածքային ծրագրերի ու ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղվող միջոցառումների արդյունավետ իրականացումը:

 Չորեքշաբթի, 5 Հունիսի 2019, 14:05

Արմինֆո.

Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»
 Հինգշաբթի, 16 Մայիսի 2019, 11:43

Արմինֆո.Կենտրոնական և արևելյան եվրոպական երկրների ասոցիացիայի (ВАСЕЕ) 38-րդ տարածաշրջանային բանկային կոնֆերանսի շրջանակներում, Միջազգային ներդրումային բանկի կողմից Արդշինբանկը ճանաչվել է «2018 թվականի Ամենաակտիվ թողարկող բանկը Հայաստանում»: Այս տարի կոնֆերանսը նվիրված էր բանկային երաշխիքներին:

 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2019, 18:00

Արմինֆո.

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը՝ ՙՍպայկա՚ ՍՊԸ-ի հնարավոր իրավահաջորդի մասին. սուրբ տեղը դատարկ չի մնում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2019, 14:14

Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը չի կարծում, թե ՙՍպայկա՚ ՍՊԸ նկատմամբ հարկային պահանջները նպատակ ունեն ՙվտարել՚ ընկերությանը գյուղմթերքի շուկայից։  Այս մասին ապրիլի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել է Խաչատրյանը ։

ՎԶԵԲ նախագահ. Հայաստանի հետ համագործակցության նոր ռազմավարությունում մեծ տեղ է հատկացվելու նաև ՓՄՁ-ների համար ծրագրերին
 Շաբաթ, 9 Մարտի 2019, 13:10

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:

 Շաբաթ, 16 Փետրվարի 2019, 14:04

Արմինֆո.

ՊԵԿ. Կարևոր է ՀՀ–ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար հարկային համակարգի ներդրումը
 Հինգշաբթի, 14 Փետրվարի 2019, 12:15

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ:

Հայկ Մարությանը ՎԶԵԲ պատվիրակության հետ քննարկել է էլեկտրական տրանսպորտի զարգացման հեռանկարը
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 18:52

Արմինֆո. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով: 

Տիգրան Ավինյան. ՎԶԵԲ-ը ռազմավարական գործընկեր է Հայաստանի համար
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 18:01

Արմինֆո Փետրվարի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը հանդիսանում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում (ՎԶԵԲ) Հայաստանի կառավարիչը, ընդունել է ՎԶԵԲ Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը:

 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 14:41

Արմինֆո.

Մշակվում է 2020-2040թթ. Հայաստանի էներգետիկայի զարգացման նոր ռազմավարությունը
 Երեթշաբթի, 5 Փետրվարի 2019, 10:40

Արմինֆո.ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը:

Քննարկվել են ԵՄ-Հայաստան տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
 Չորեքշաբթի, 30 Հունվարի 2019, 18:23

Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը ողջունել է պատվիրակությանը և նշել, որ նախորդող քննարկումները եղել են խիստ արդյունավետ և օրակարգում ներառված հարցերը դրանց շարունակությունն են։

ՎԶԵԲ նախագահը մարտին կայցելի Հայաստան` համագործակցության նոր ռազմավարությունը քննարկելու նպատակով
 Երեթշաբթի, 22 Հունվարի 2019, 18:13

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ:

Իրանական կողմի հետ քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները
 Հինգշաբթի, 17 Հունվարի 2019, 17:06

Արմինֆո.«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ում քննարկվել են Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի մանրամասները։

Շվեդացի բանկիր Կատարինա Բյորլին Հանսենը  նշանակվել է Կովկասում ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն
 Երեթշաբթի, 15 Հունվարի 2019, 13:02

Արմինֆո.Կատարինա Բյորլին Հանսենը Կովկասում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն է նշանակվել` Հարավային Կովկասի գծով, 2019 թվականի ապրիլի 1-ին և կստանձնի  նոր պաշտոնը:

ԵԱԶԲ-ն 20 մլն դոլարի վարկ կտրամադրի ՀԷՑ-ին
 Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 13:23

Արմինֆո. Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) 20 մլն դոլարի վարկ կտրամադրի «Հայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ-ին (ՀԷՑ): Վարկային համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին Երևանում: Փաստաթղթի ներքո իրենց ստորագրություններն են դրել ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը և ԵԱԶԲ արդյունաբերության և էներգետիկայի բլոկի ղեկավար Վսեվոլոդ Սմակովը:

ՀՀ ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատարը և ՎԶԵԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են <Հյուսիս-Հարավ> նախագծի իրականացմանը բանկի մասնակցության հնարավորությունը
 Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018, 19:17

Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

Հայ-վրացական սահմանին Դեբետ գետի վրա նոր կամուրջի կառուցման նախագծի իրականացման ժամկետները կերկարաձվեն
 Հինգշաբթի, 6 Դեկտեմբերի 2018, 15:21

Արմինֆո. ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2012 թ. նոյեմբերի 23-ին ստորագրված «Հայաստանի հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագիրե վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

Իրանական «Ariana Tunnel Dam Co.ե ընկերությունը ներկայացրել է Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում կատարված նախապատրաստական աշխատանքները
 Երեթշաբթի, 13 Նոյեմբերի 2018, 13:51

Արմինֆո.«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշենի կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական «Ariana Tunnel Dam Co.ե ընկերության աշխատակիցների հետ, ովքեր տեղեկացրել են վերջին ամիսներին Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի շրջանակներում իրականացված նախապատրաստական աշխատանքների մասին։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84