ԱՊՊԱ գծով հատուցումներով 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ արձանագրվել է 24.1% տարեկան տպավորիչ աճ
 Երեթշաբթի, 7 Նոյեմբերի 2017, 14:37

Արմինֆո. ԱՊՊԱ գծով ապահովագրական պրեմիաների ծավալը 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 13.9 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճը`4.6%, նախորդ տարվա աճը`1,7%: Միաժամանակ, իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 8.2 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճը`34.4%, նախորդ տարվա 1.6% անկման փոխարեն: Այս մասին են վկայում Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից ԱՊՊԱ գծով հրապարակված ամսական հաշվետվությունները:

Հայաստանում է մանրածախ ապահովագրության շուկայի ծավալի տարեկան դինամիկան`մինուս 0.2%-ից անցել է դրական 3.5%-ի, իսկ կորպորատիվ ապահովագրության ծավալի աճն արագացել է`0.9%-ից մինչև 4.2%
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 18:23

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57.1% (14.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`42.9% (10.5 մլրդ դրամ):

2017 թվականի 9 ամիսների արդյունքներով ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների աճի տենդեն ավելի գրավիչ էր, քան ԿԱՍԿՈ-ի տրենդը
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 16:20

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի 9 ամիսներին տարբեր դասերով իրականացրել են 11.98 մլրդ դրամի կամ 25,1 մլն դոլարի ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ չափանիշներով կազմված  հաշվետվությունների): Տարեկան կտրվածքով ապահովագրական հատուցումներն աճել են 19.3%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4.8% աճի փոխարեն: Իսկ ապահովագրականպրեմիաների գծով աճը կազմել է 3,8%, մինչև 24,6 մլրդ դրամ կամ 51.3 մլն դոլար, նախորդ տարվա 0,3% աճի փոխարեն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ են ապահովել հինգ ընկերություններ, որտեղ առաջատարներն են`«ՌԵՍՈ» - 61.8%, «Նաիրի Ինշուրանս» - 52.4% ընկերությունները, իսկ տարեկան միակ անկումն արձանագրել է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը - 0.6%:

Հայաստանի ապահովագրական շուկայում ապահովագրական պրեմիենրի աճն զգալիորեն զիջում է հատուցումների աճին
 Ուրբաթ, 3 Նոյեմբերի 2017, 14:37

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի III եռամսյակում աճել են 22.8%, նախորդ տարվա 1,8% աճի փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`15,1%), իսկ ապահովագրական հատուցումներն աճել են 11.5%, նմախորդ տարվա 10.2% անկման փոխարեն (2016-ի երրորդ եռամսյակի աճը`19.6%):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, մինչև 3.6 մլն.դոլար
 Հինգշաբթի, 2 Նոյեմբերի 2017, 20:02

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում նվազել է 56.1%, (նախորդ տարվա աճը`62,7%,), կազմելով 1,7 մլրդ դրամ կամ 3.6 մլն դոլար: Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի,  տարեկան դինամիկայի վատթարացումը հիմնականում պայմանավորված էր ապահովագրական հատուցումների ծավալների կտրուկ աճով`4,8% -ից մինչև 19,3%, մինչդեռ ապահովագրական պրեմիաների աճը կազմել է ընդամենը 3,8%, նախորդ տարվա 0,3% փոխարեն: Տարեկան կտրվածքով շահույթի նվազում է նկատվել հինգ ապահովագրական ընկերություններում, որոնցից երեքն արդեն կրճատել են դրական ցուցանիշը 40-64%-ով, իսկ երկուսը հայտնվել են վնասներում (ՍԻԼ ինշուրանս և ՌԵՍՈ), և միայն մեկ ընկերություն («Արմենիա-Ինշուրանս») կարողացել է արձանագրել շահույթի 15.3% աճ:

Ավտոսեփականատերերն ստացել են ընտրության հնարավորություն, այժմ ԱՊՊԱ վկայագրերը կարող են գնել նաև on-line ռեժիմով
 Չորեքշաբթի, 1 Նոյեմբերի 2017, 14:24

Արմինֆո. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ավտոսեփականատերերին տեղեկացնում է, որ այսուհետ ցանկացած ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանա­գրե­ր կարելի է կնքել նաև առցանց (on-line) եղանակով և այդ տարբերակով ԱՊՊԱ պայմանագրի կնքման դեպքում վճարվում է սահմանվածից 5% ցածր ապահովագրավճար: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից:

Գյուղատնտեսության նախարար. 2021 թվականից Հայաստանում կաշխատի գյուղատնտեսության ապահովագրության համակարգը
 Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017, 18:16

Արմինֆո. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2021 թվականից կսկսի ամբողջությամբ աշխատել գյուղատնտեսության ապահովագրության համակարգը: Այս մասին հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Պարտադիր բժշկական ապահովագրության պոլիսը Հայաստանի աշխատող քաղաքացիների վրա կնստի ամսական 6 հազար դրամ
 Ուրբաթ, 6 Հոկտեմբերի 2017, 18:37

Արմինֆո. Պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) պոլիսը Հայաստանի աշխատող և պետական ծառայող չհանդիսացող քաղաքացիների վրա, որոնք «Փարոս» ծրագրում չկան, ամսական կնստի 6 հազար դրամ: Այս մասին հոկտեմբերի 6-ին կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:

Տատյանա Կայգորոդովա. ՊԲԱ ներդրման նկատմամբ Հայաստանի առաջադեմ մոտեցումը 2-3 տարի անց կձևավորի բժշկական ապահովագրության տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդել
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:32

Արմինֆո. Հաշվի առնելով Հայաստանում ՊԲԱ ներդրման համար որպես հիմք վերցված չափազանց առաջադեմ մոտեցումը` 2-3 տարի անց երկրում կստեղծվի բժշկական ապահովագրության տնտեսապես արդյունավետ ռիսկային մոդել: Այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան` նախօրեին կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված էր «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին:

Կարեն Կարապետյանը ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրենին առաջարկել է ներգրավվել առողջապահության ոլորտում պարտադիր ապահովագրության համակարգի անցման գործընթացում
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:28

Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:

Տատյանա Կայգորոդովա. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն  և` ամենազարգածցածներից մեկն է ինովացիաների առումով
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:15

Արմինֆո. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն և ամենազարգացածներից մեկն է` ինովացիաների առումով: Սեպտեմբերի 29-ին «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ԱԸ  գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան:

PAAP. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև տարբերությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53

Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:

2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով ապահովագրական պատահարների ձևակերպման շարժական տարբերակը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54

Արմինֆո. 2018 թվականին կներդրվի  եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:

Հայաստանի ապահովագրական ոլորտի հարկային վճարներն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 36.4%
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:08

Արմինֆո. Հայաստանի առաջին ապահովագրական ոլորտի հարկային վճարները 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 1,5 մլրդ. դրամով, տարեկան աճը`36,4%: Այդ գումարի 1,4 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`40%: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017-ի I կիսամյակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը զգալիորեն բարելավվել է, մինուս 3,9% -ից մինչև 2,7%, իսկ կորպորատիվի հատվածում` 7.3% -ից մինչև 8.5%
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):

2017 թվականի I կիսամյակում ապահովագրական հատուցումների տարեկան դինամիկան ԱՊՊԱ հատվածում ավելի շատ է բարելավվել, քան ԿԱՍԿՈ հատվածում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայում պրեմիաների չնչին աճն ուղեկցվել է հատուցումների հսկայական ծավալներով
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I կիսամյակում կրճատվել են 51.6%, մինչև $ 2.6 մլն
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 14:26

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017-ի I կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 51.6% (2016-ի աճը`74%), կազմելով 1.3 մլրդ դրամ, կամ $ 2.6 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների կտրուկ աճով` 0.7% -ից մինչև 30.5%, մինչդեռ ապահովագրական պրեմիաներն աճել են 4,7%, նախորդ տարվա 4,2% համեմատ: Շահույթի կրճատումը դիտվել է բոլոր 6 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենազգալին`«ՌԵՍՈ» ընկերությունում`2,2 անգամ, դրականից անցնելով բացասականի:

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պետծառայողներին սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող բժշկական ծառայությունների նոր կարգը
 Հինգշաբթի, 27 Հուլիսի 2017, 16:41

Արմինֆո. 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի պետծառայողներին սոցփաթեթի շրջանակներում տրամադրվող բժշկական ծառայությունների նոր կարգը: Համապատասխան փոփոխությունների օրինագիծը, հաստավել է ՀՀ կառավարության հուլիսի 27-ի նիստում: «Այս օրինագիծը կարելի է դիտարկել որպես փորձնական, հետագայում Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար»,-հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Լևան Ալթունյանը, պատասխանելով ԱրմԻՆֆո գործակալության հարցին:

ՀՀ գյուղատնտեսությունում կներդրվի 10 մլն.եվրո գումարով «պիլոտ» նախագիծը
 Երկուշաբթի, 10 Հուլիսի 2017, 17:23

Արմինֆո. Գյուղատնտեսական ապահովագրության եռամյա «պիլոտային» ծրագրի իրականացմանը կներդրվի 10 մլն.եվրո, որից 5 մլն.եվրոն տրամադրի գերմանական KfW բանկը, իսկ մյուս 5 մլն-ը` ՀՀ կառավարությունը: Այս մասին հուլիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսոթւյան նախարար Իգնատի Առաքելյանը, պատասխանելով ԱրմԻՆֆո գործակալության հարցին:



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63