Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի որակը շարունակում է վատթարանալ – NPL-ը հասել է 13.6%-ի
 Չորեքշաբթի, 25 Մայիսի 2016, 20:33

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգում վարկային պորտֆելի որակը շարունակում է վատթարանալ – NPL-ը 2016 թվականի ապրիլի 1-ին արդեն հասել է 13.6%-ի, նախորդ տարվա 8.5%-ի և 2014 թվականի 7.5%-ի համեմատ: Ժամկետանց վարկերի աճի տեմպերը բացարձակ արտահայտությամբ`38%-ից արագացրել են մինչև 63% (2014-ին` 29%), հասնելով 316 մլրդ.դրամի:

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան մեկ տարում աճել է 4%, իսկ հաշիվներն աճել են 8.2%
 Երեթշաբթի, 24 Մայիսի 2016, 13:50

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգի հաճախորդը բազան 2016 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմված էր 2 283 614 ֆիզիկական և 76 649  իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընդհանուր առմամբ 2 360 263 հաճախորդները Հայաստանի բանկերում ունեցել են 4 301 495 հաշիվներ, որտեղ 4 124 168 - ը կազմել են ֆիզիկական անձանց հաշիվները, իսկ 177 327 – ը` իրավաբանական անձանց հաշիվները:

ԻՆԵԿՈԲԱՆԿԸ հանդիսանում է ՊրոԿրեդիտ Բանկի իրավահաջորդը
 Երեթշաբթի, 10 Մայիսի 2016, 18:32

Արմինֆո.ՀՀ Կենտրոնական բանկը հաստատել է «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ն և «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագրով նախատեսված գործողությունները և հաստատել են փոխանցման ակտը, միաժամանակ ԻՆԵԿՈԲԱՆԿԻ կանոնադրությունը գրանցելով նոր խմբագրությամբ, որի համաձայն «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:

Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 19.4 մլն.դոլարի հարկեր
 Երեթշաբթի, 3 Մայիսի 2016, 17:23

Արմինֆո.Հայաստանի բանկային համակարգը 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի պետական գանձարանին է ուղղել 9.3 մլրդ.դրամի կամ 19.4 մլն.դոլարի հարկեր, ինչը 4% ցածր է նախորդ տարվա ցուցանիշից: Նշված գումարի ավելի քան 88% -ը կամ 8.2 մլրդ.դրամն ուղղվել է ուղղակի հարկերին (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան անկումը` 6%: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, 2016 թվականի առաջին եռամսյակում երկրի հարյուր խոշորագույն հարկատուների ցուցակում տեղ են գտել երկրի 21 բանկերից 13-ը (2015-ի I եռամսյակում նույնպես եղել է 13): Խոշորագույն հարկատու-բանկերի հնգյակում են` ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, որոնք առաջատարների հնգյակում են եղել նաև նախորդ տարի: 2016 թվականի առաջին եռամսյակում առաջատար հնգյակը պետական ​​գանձարանին է ուղղել 4,5 մլրդ դրամի հարկեր (տարեկան անկումը`8%), որից 4 մլրդ դրամ կազմել են ուղղակի հարկերը (տարեկան անկումը`7%):

Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, բայց վարկային եկամուտների դերը զգալի չի եղել
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 19:08

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի տարեկան զուտ շահույթը 2016 թվակահնի առաջին եռամսյակում աճել է 33%, մինչև 3,1 մլրդ դրամ ($ 6.4 մլն), բայց վարկային եկամուտների դերը այնքան էլ էական չի եղել: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Էքսպրես-Ռենկինգի, այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված էր չորս բանկերի ցուցանիշներով, որոնք վնասներից կտրուկ ազատվելով դուրս եկան շահութաբերության, ապահովելով 2-4 անգամ տարեկան աճ: Ընդհանուր առմամբ I եռամսյակում շահավետ է աշխատել 16 բանկ, որոնցից 7-ը վատթարացել են ֆինանսական արդյունքները 18-71%:

ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատել է «Ինեկոբանկե ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկե ՓԲԸ ընկերությունների միացման պայմանագիրը
 Հինգշաբթի, 28 Ապրիլի 2016, 12:50

Արմինֆո. Ապրիլի 26-ին ՀՀ Կենտրոնական Բանկը հաստատեց «Ինեկոբանկե ՓԲԸ և «ՊրոԿրեդիտ Բանկե ՓԲԸ ընկերությունների միջև կնքված միացման պայմանագիրը: Ապրիլի 28-ին ԱրմԻնֆո-ին այդ մասին հաղորդել են Ինեկոբանկի մամուլի ծառայությունից:

 Ուրբաթ, 15 Ապրիլի 2016, 16:42

Արմինֆո.

Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից Ինեկոբանկը ճանաչվել է «2015թ. լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում»
 Հինգշաբթի, 31 Մարտի 2016, 18:16

Արմինֆո. 2016թ. փետրվարին Միլանում տեղի ունեցավ ՄՖԿ-ի կողմից կազմակերպված «Global Trade Partners Meeting» 7-րդ տարեկան համաժողովը, որտեղ Ինեկոբանկը արժանացավ «Լավագույն գործընկեր բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում» մրցանակին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,

ՀՀ ԿԲ. ԿԿՀ խնայողությունների մոտ 30%-ը պահվում է բանկային ավանդներում և օգտագործվում Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման համար
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2016, 19:18

Արմինֆո. Կուտակային կենսաթոշակային համակարգի (ԿԿՀ) խնայողությունների մոտ 30%-ը պահվում է բանկային ավանդներում և օգտագործվում Հայաստանի տնտեսության իրական հատվածի ֆինանսավորման համար: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանն ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրուցելով երկրի բանկային համակարգի վրա Կուտակային կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին: «Եթե խոսենք կենսաթոշակային համակարգի ազդեցության մասին, ապա կարող են տալ միայն դրական գնահատական»,-նշել է նա:

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնաբաժինը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում կազմել է 0.7%, իսկ տարեկան եկամտաբերությունը` 7%
 Չորեքշաբթի, 23 Մարտի 2016, 17:48

Արմինֆո. Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումումից ի վեր այդ համակարգի ակտիվների մասնաբաժինը երկրի ՀՆԱ կառուցվածքում 2016 թվականի փետրվարի 29-ի դրությամբ կազմել է 0.7% կամ 35.5 մլրդ.դրամ: Այդ գումարից 16.5 մլրդ.դրամը կազմում են ծրագրի մասնակիցների վճարները, 16.5 մլրդ.դրամը` պետական համաֆինանսավորումը, իսկ 2.5 մլրդ. դրամը` Կենսաթոշակային հիմնադրամի եկամուտները: Այս մասին մարտի 23-ին տնտեսական լրագրողների Ակումբի ևKondard Adenauer Stiftungընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի արժեթղթերի շուկայի կառավարման դեպարտամենտի ղեկավար Կարեն Հակոբյանը, հավելելով, որ կենսաթոշակային խնայողությունների եկամտաբերոթյունը, կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում, կազմել է տարեկան 7%:

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար
 Շաբաթ, 12 Մարտի 2016, 14:01

Արմինֆո2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5%-ից մինչև 3%: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2%: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի բանկային համակարգի նոր պատկերի և հեռանկարների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Անելիք Բանկը մտադիր է առնվազն պահպանել իր դիրքերը հայաստանյան շուկայում
 Հինգշաբթի, 11 Փետրվարի 2016, 21:11

Արմինֆո. Համաշխարհային տնտեսությունում տիրող իրավիճակն, ընդհանրապես, չէր կարող չանդրադառնալ Հայաստանի տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական շուկայի վրա: Արդյունքում, 2015 թվականին տնտեսական ակտիվությունը երկրում 3.9%-ից դանդաղեց մինչև 3.1%, տրանսֆերտների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, արտաքին առևտրի շրջանառության տրենդը դարձավ բացասական, հատկապես ներմուծման առումով: Բանկային հատվածում եռամսյակային կտրվածքով սկսեց կրճատվել վարկավորումը, նկատվում էր ակտիվների որակի ավելի արագ վատթարացում, իսկ արդյունքում, բանկային հատվածի շահույթը տոքսիկ վարկերի դուրսգրումներից հետո սկսեց աստիճանաբար մարել: Բանկերն ստիպված էին նշված խնդիրները լուծել ռեգուլյատորի կողմից ներկայացված նորմատիվային պահանջի կատարմանը զուգահեռ, որի համաձայն, 2017 թվականից բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը պետք է կազմի 30 մլրդ.դրամ: Դա չէր կարող չկրճատել նաև դերակատարների թիվը շուկայում, ինչն էլ տեղի ունեցավ 2015 թվականի վերջին, երբ ՊրոԿրեդիտ Բանկը միավորվեց ԻՆԵԿՈԲԱՆԿԻ, իսկ ղազախական ԲՏԱ բանկի դուստրը՝ Հայէկոնոմբանկի հետ: Միաձուլումների և միավորումների գործընթացը կշարունակվի մինչև 2017 թվականը, որից հետո, ինչպես գտնում են փորձագետները, կմնան 10-12 բանկեր: Շուկայի հեռանկարների և հնարավոր զարգացումների շուրջ իր տեսլականն է ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ զրույցում ներկայացնում Անելիք Բանկի ֆինանսական տնօեն Ռուբեն Մելիքյանը:

Չաշխատող վարկերի հսկայական մասի դուրսգրումն 2014-ի շահույթից, 2015-ին բանկերին ապահովեց միագումար զուտ շահույթի աճ`ակնկալվող անկման փոխարեն
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:58

Արմինֆո. Հայաստանի բանկերի մեծ մասն 2015 թվականի տարեկան հաշվետվություններում ճշգրտեցին 2014 թվականի ֆինանսական հաշվետվությունները, արդյունքում – 2015 թվականին ակնկալվող 32.8% անկման փոխարեն արձանագրեցին 12.4% աճ, մինչև 18.3 մլրդ.դրամ (37.7 մլն.դոլար):

2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի` 2017-ի նորմատիվը
 Երկուշաբթի, 8 Փետրվարի 2016, 16:55

Արմինֆո. 2016 թվականի սկզբի դրությամբ Հայստանի 6 խոշորագույն բանկեր արդեն ապահովել են ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 30 մլրդ.դրամի նորմատիվը, որը ռեգուլյատորի կողմից նախատեսված է 2017 թվականից: Դրանք են` Ամերիաբանկը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, HSBC Բանկ Հայաստանը, Արդշինբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԻՆԵԿՈԲԱՆԿԸ:

Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է
 Հինգշաբթի, 4 Փետրվարի 2016, 20:00

Արմինֆո.  ՀՀ Ազգային Ժողովում հնչած ՛՛ՊրոԿրեդիտ բանկը փակելու և հարյուրավոր մարդկանց դուրս թողնելու՛՛ վերաբերյալ հայտարարության կապակցությամբ Ինեկոբանկ ՓԲԸ-ն, որպես ՊրոԿրեդիտ Բանկ ՓԲԸ նոր սեփականատեր, պարզաբանում է.

Հայաստանի բանկային համակարգի հարկային վճարները մեկ տարում աճել են 10%
 Ուրբաթ, 29 Հունվարի 2016, 17:02

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը 2015-ին պետբյուջեին վճարել է 41.4 մլրդ. դրամ, տարեկան աճը` 10%: Այդ գումարից 37.2 մլրդ դրամ կազմել է շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում երկրի 22 բանկերից (այդ թվում նաև Համահայկական բանկը) տեղ են զբաղեցրել 13-ը (2014 թվականի 11-ի համեմատ): Դրանց թվում լավագույն հինգ բանկերն են` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը, Արդշինբանկը, HSBC Բանկ Հայաստանը և Հայբիզնեսբանկը:

Ա.Ջավադյան. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար
 Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015, 22:31

Արմինֆո. Մակրոտնտեսական և ֆինանսական կայությունը նախադրյալներ ստեղծեցին միջնաժամկետ տնտեսական աճի համար: Արդյունքում, հաջողվեց կանխել բնակչության գնողունակության հետագա անկումն` առանց այն էլ ցածր եկամուտների պատճառով: Այս մասին դեկտեմբերի 25-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած տոնական ընդունելության ժամանակ հայտարարել է երկրի գլխավոր բանկիր Արթուր Ջավադյանը:

Հայաստանի կուտակային կենսաթոշակային համակարգում ակտիվ վճարողների թիվը հասել է 130 հազարի, իսկ ընդհանուր ներդրված գումարի չափը` 15.2 մլրդ դրամի
 Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015, 17:06

Արմինֆո. Հայաստանում 2015 թվականին կենսաթոշակային համակարգին միացել 56845 մարդ: Համակարգում ակտիվ վճարողների թիվը հասել է 130 հազարի, իսկ նրանց կողմից ներդրված ընդհանուր գումարը դեկտեմբերի 15-ին կազմել է 15.2 մլրդ ՀՀ դրամ: Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրեն Վահան Ստեփանյանը, այս գումարի 7.6 մլրդ.դրամը կազմում է պետական համաֆինանսավորման բաժինը:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ հաջողության բանաձևը լավատեսական է, չնայած տրենդին
 Երեթշաբթի, 22 Դեկտեմբերի 2015, 14:06
ԱրմԻնֆո . Հայաստանյան շուկայի սպառողական վարկավորման պիոները և առաջատարներից մեկը՝ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ շուտով կդառնա Հայաստանի խոշորագույն ֆինանսական կառույցներից մե�
 Երկուշաբթի, 21 Դեկտեմբերի 2015, 11:58

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84