Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:58

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Փոխնախարար. ԵԱՏՄ տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:53

Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության տարածքում գազի միասնական շուկայի ստեղծման նախագիծը տեղափոխվում է 2027 թվական։ Այդ մասին մարտի 11-ին ՀՀ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

ՊԵԿ. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները կվերադարձվեն ինքնաշխատ
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:47

Արմինֆո. Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց առաջիկայում կվերադարձվեն ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:28

Արմինֆո.

 Ուրբաթ, 8 Մարտի 2024, 00:25

Արմինֆո.

Գևորգ Պապոյան. Էկոնոմիկայի նախարարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 16:22

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարությունում, կառավարությունում համակարգային կոռուպցիա չի կարող լինել։ Այդ մասին մարտի 7-ի ճեպազրույցում հայտարարել է էկոնոմիկայի նորանշանակ նախարար Գեւորգ Պապոյանը։

Բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ. ՊԵԿ նախագահ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 13:56

Արմինֆո. Արդի աշխարհում բանկային գաղտնիքն այլևս անձեռնմխելի "սրբազան կով" չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուդտամ Բադասյանը՝ «Ֆակոր ԹՎ»-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով իր ղեկավարած գերատեսչության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունները, որոնք հարկային մարմնին թույլ են տալիս հարկատուից պահանջել բանկային գործառնությունների մասին քաղվածք՝ առանց դատարանի որոշման առկայության։

Արարատբանկը մտադիր է ներդնել ռիսկերի կառավարման ESG ռազմավարություն ՝ բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարմամբ
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:49

Արմինֆո.Արարատբանկը մտադիր է մշակել և ներդնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարում ենթադրող ESG ռազմավարություն՝ որպես Բանկի կայունության և շրջակա միջավայրի, հասարակության և ներքին կառավարման կառուցվածքի վրա ընկերության ազդեցության գնահատման երեք կենտրոնական գործոններ: Այդ մասին ROBUST ARMENIA-2024 ամենամյա կոնֆերանսի շրջանակում լրագրողների հետ զրույցում հաղորդել է Արարատբանկի բնապահպանական և սոցիալական ռիսկերի (ԲՍԿ) պատասխանատու Ռաիսա Բաբայանը։

Ջոն Դի. Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների
 Հինգշաբթի, 7 Մարտի 2024, 12:16

Արմինֆո.Հայաստանը պետք է ամբողջությամբ անցնի էներգիայի վերականգնվող աղբյուրների։ Նման կարծիք է հայտնել Do Something ընկերության հիմնադիր ու տնօրեն Ջոն Դին՝ ROBUST ARMENIA-2024 համաժողովում ելույթի ժամանակ։

Փոխվարչապետ. Անհրաժեշտ է վերանայել ջրային ռեսուրսների կառավարման գործող քաղաքականության շրջանակը
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 16:35

Արմինֆո. Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։

Մեր նպատակն է Հայաստանի Հանրապետությունը դարձնել բարձր տեխնոլոգիական տնտեսություն ու արտադրություն ունեցող երկիր. Փաշինյանը՝ եգիպտացի գործարարներին
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 12:47

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ կայացել է հանդիպում տեղի գործարարների հետ:

Հայաստանի իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում մտավոր սեփականության առեւտրայնացման շուրջ
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 17:20

Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում հեղինակների և իրավատերերի շահերը պաշտպանելու համար իրավական նորմերի համալիր մշակելու շուրջ։ Այդ մասին մարտի 5-ին "ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։

Հայաստանի կապիտալի շուկան զարգացման սկզբնական ճանապարհին է. փոխնախարար
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:06

Արմինֆո.Մենք ՝ որպես պետություն, կապիտալի շուկայի զարգացման համար պայմանների և խթանների ստեղծման անհրաժեշտություն ենք տեսնում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումի  շրջանակներում։

Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024, 15:04

Արմինֆո. Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Այդ մասին մարտի 5-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր գիտության եւ տեխնոլոգիաների աշխատանքային խմբի անդամ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը։

200 ՄՎտ հզորությամբ 2-3 ատոմային էներգաբլոկները հնարավորություն կտային ավելի արդյունավետ կառավարել երկրի էներգահամակարգը. ՀԾԿՀ ղեկավար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:37

Արմինֆո.Հայաստանում յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ երկու-երեք ատոմային էներգաբլոկի առկայությունը կտար ավելի արդյունավետ կառավարելու երկրի էներգահամակարգը: Այդ մասին ԱԺ լիագումար նիստում հայտարարել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը կրկին առաջադրվել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

ԱԶԲ-ը Հայաստանին 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի գյուղատնտեսության կենսամիջոցների ճկունության բարձրացման և գյուղական վայրերում պարենային անվտանգության բարելավման համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 14:36

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 21:23

Արմինֆո.

Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային միգրանտներին հարկելու մասին․ օրենքը չի գործել, որովհետև մեխանիզմներ չեն եղել
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 18:03

Արմինֆո.Աշխատանքային միգրանտների հարկման մասին օրենքն ընդունվել է վաղուց՝ մոտ 10 տարի առաջ։ Այդ մասին հայտարարել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով խորհրդարանականների հարցերին։

ՀԾԿՀ. ավարտին է մոտենում "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 17:54

Արմինֆո.Ավարտին է մոտենում Հայաստանում  "Մեծ Մասրիկ" արդյունաբերական նշանակության արևային էլեկտրակայանի շինարարությունը։ Այդ մասին փետրվարի 28-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ում թեկնածությունը ՀՀ կառավարությունը կրկին առաջադրել է ՀԾԿՀ նախագահի պաշտոնի համար:

 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 15:22

Արմինֆո.



Արտ. փոխարժեքները
21.05.2024
RUB4.290.00
USD388.240.27
EUR421.900.14
GBP493.690.85
CAD284.84-0.08
JPY24.85-0.06
CNY53.650.01
CHF426.920.02