Տատյանա Կայգորոդովա. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն  և` ամենազարգածցածներից մեկն է ինովացիաների առումով
 Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017, 20:15

Արմինֆո. «ԻՆԳՈ Արմենիա՚ ապահովագրական ընկերությունը համակարգաստեղծ է, դեպի հաճախորդները կողմնորոշված, հաստատուն և ամենազարգացածներից մեկն է` ինովացիաների առումով: Սեպտեմբերի 29-ին «ԻՆԳՈ Արմենիա՚ ԱԸ 20-ամյա հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «ԻՆԳՈստրախ՚ ԱԸ  գլխավոր տնօրենի տեղակալ Տատյանա Կայգորոդովան:

 Չորեքշաբթի, 27 Սեպտեմբերի 2017, 16:28

Արմինֆո.

PAAP. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև տարբերությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53

Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:

2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով ապահովագրական պատահարների ձևակերպման շարժական տարբերակը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54

Արմինֆո. 2018 թվականին կներդրվի  եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:

ՀՀ ԿԲ ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության լիցենզիա
 Ուրբաթ, 4 Օգոստոսի 2017, 17:55

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը ՌԵՍՈ ապահովագրական ընկերությանը տրամադրել է ավիատրանսպորտի և դրանից բխող պատասխանատվոյան ապահովագրության դասի լիցենզիա: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է ՀՀ ԿԲ Խորհրդի օգոստոսի 4-ի նիստում:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը զգալիորեն բարելավվել է, մինուս 3,9% -ից մինչև 2,7%, իսկ կորպորատիվի հատվածում` 7.3% -ից մինչև 8.5%
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):

2017 թվականի I կիսամյակում ապահովագրական հատուցումների տարեկան դինամիկան ԱՊՊԱ հատվածում ավելի շատ է բարելավվել, քան ԿԱՍԿՈ հատվածում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայում պրեմիաների չնչին աճն ուղեկցվել է հատուցումների հսկայական ծավալներով
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):

Մրցույթի հաղթող ուսանողները կհամալրեն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցների կազմը
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 14:46

Արմինֆո.ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթի արդյունքները:

Եվրոփորձագետ. Հայաստանի ֆինանսական հաշտարարի փորձից մենք շատ բան ունենք սովորելու
 Հինգշաբթի, 25 Մայիսի 2017, 15:41

Արմինֆո. Ֆինանսական հաշտարարի հայկական գրասենյակը բավական արդյունավետ է լուծում ֆիզիկական անձանց և ֆինանսական կազմակերպությունների միջև վեճերը: Մայիսի 25-ին, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, նման կարծիք է հայտնել իտալացի որակավորված մեդիատոր Կորրադո Մորան, ով Երևան է ժամանել մայիսի 25-26-ը Երևանում ընթացող` «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանըե թեմայով 7-րդ կոնֆերանսին մասնակցելու նպատակով:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը նվազել է 3.9%, իսկ կորպորատիվ շուկայի ծավալն ավելացել է 3.7%
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:26

Արմինֆո. Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):

Ապահովագրական շուկան տեղում դոփում է
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 13:43

Արմինֆո«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Լևոն Մամիկոնյանի հարցազրույցն ԱրմԻՆֆո լրատվական գործակալությանը

2017 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների տրենդը ԱՊՊԱ հատվածում բարելավվել է, իսկ ԿԱՍԿՈ-հատվածում` վատթարացել
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 12:28

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,2 մլրդ. դրամ կամ $ 8.6 մլն (ըստ ապահովագրական ընկերութոյւնների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով):

Հայաստանի ապահովագրական շուկայում 2017 թվականի առաջին եռամսյակում դիտվել է պրեմիաների անկում և հատուցումների աճ, նախորդ տարվա ցուցանիշներին հակառակ
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 10:42

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի առաջին եռամսյակում աճել են 3.1%, իսկ հատուցումները` 0,7%: Իսկ տարեկան կտրվածքով պրեմիաները կրճատվել են 1,1%, իսկ հատուցումներն աճել են 32.6%:

Վահան Ավետիսյան. Նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հստակեցնել շեշտադրումները
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 17:39

ԱրմինֆոԱրմԻնֆո. Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 23:17

Արմինֆո.

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ապահովագրական գործակալ, առաջարկում է շահավետ պայմաններով ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 13:14

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ, հաճախորդներին առաջարկում է շահավետ պայմաններով ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Բժշկություն. «հիվանդ», թե ապահովագրական
 Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 14:12

Արմինֆո.Հայաստանի բժշկական ծառայությունների շուկան այսօր հիշեցնում է առանց կանոնների մի խաղ, որը ժողովուրդն արդեն վաղուց մկրտել է որպես  «բժշկական խարդախություն»: Իհարկե, Հայաստանը, որպես պետություն, ի վիճակի չէ իր քաղաքացիներին ապահովել անվճար առողջապահություն, բայց ի վիճակի է էապես բարձացնել բուժսպասարկման որակը, քանի որ ունի որակյալ կադրեր և լավ հագեցված կլինիկաներ, բուժկենտրոններ ու լաբորատորիաներ: Ընդամենը պահանջվում է հաստատել տարրական կարգուկանոն, ոլոտը դուրս բերել խորն ստվերից, որը, տարբեր գնահատականներով, հասնում է տարեկան 90 մլրդ.դրամի, ինչպես նաև սահմանել, այսպես կոչված, խաղի կանոնները, ներդնել բուժհաստատությունների գործունեության ընթացակարգերը և ուժեղացնել վերահսկողությունը: Այդ խնդիրը բազմաթիվ երկրներ լուծում են մեկ հիմնական դեղատոմսի միջոցով – ներդնելով պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը (ՊԲԱ), գործիք, որն ի վիճակի է շահերի բախման և զսպումների ու հահակշիռների սկզբունքի հիման վրա գոնե մի քիչ կարգ ու կանոն ապահովել երկրի առողջապահության ոլորտում: Հայաստանում արդեն սկսվել է ՊԲԱ ներդրման հայեցակարգի մշակումը, հաշվի են առնվում նաև պետության կողմից կարիքավոր քաղաքացիներին տրամադրվող դոտացիաները, և, ամենայն հավանականությամբ, մի քանի տարուց բոլորս էլ կդառնանք այդ համակարգի անմիջական շահառուները: Ապահովագրական բժշկության նրբությունները հասկանալու նպատակով ԱրմԻնֆո լրատվական գործակալության տեսաբան Էմանուիլ Մկրտչյանը զրուցում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի հետ:

2017 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՊԱ գծով ուղիղ հատուցումների մեխանիզմը
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017, 14:55

Արմինֆո. 2017 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՊԱ գծով ուղիղ ապահովագրական հատուցումների իրականացման նոր պայմանները: Ինչպես ավելիվաղ հայտարարել էր Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դեռ 2016 թվականին ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ տեխնիկական և ընթացակարգային նախադրյելաները, որպեսզի 2017-ի ապրիլից ԱՊՊԱ պոլիս ունեցողները կարողանան ապահովագրական հատուցում ստանալ իրենց ապահովագրական ընկերությունից: 

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3%-ից դանդաղել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվի աճը 10.9-րց արագացել է մինչև 12,1%
 Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 19:30

Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրականմ ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2016 թվականի արդյունքներով կազմել է 57% (18,8 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43% (14,1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3% -ից դանդաղեցրել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը`10,9% -ից մինչև 12,1%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախին:



Արտ. փոխարժեքները
15.05.2024
RUB4.250.01
USD387.52-0.17
EUR419.490.90
GBP488.391.65
CAD284.250.58
JPY24.880.09
CNY53.650.06
CHF427.960.75