ՀՀ ԱԻ նախարարությունն ու Ռոսգոսստրախ-Արմենիա ընկերությունը համատեղ կդիմակայեն աղետներին
 Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017, 19:21

Արմինֆո. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության համագործակցության արդյունքում արդիականացվել է ԱԻ նախարարության տեխնիկական հագեցվածությունը. մասնավորապես հզորացվել են արտակարգ իրավիճակներում տեղեկատվության տրամադրումն ապահովող տեխնիկական միջոցները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունցի, փաստելով աղետների ռիսկերը նվազեցնելու և աղետներին դիմակայելու գործընթացում պետական և մասնավոր հատվածների համատեղ ակտիվ գործունեության կարևորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:

PAAP. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև տարբերությունը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 12:53

Արմինֆո. Հայաստանում ուղղակի հատուցումների ներդրումով զգալիորեն փոքրացել է ԱՊՊԱ գծով ապահովագրական հատուցումների չափերի միջև եղած տարբերությունը, նախկին`150-210 հազար դրամի փոխարեն`178-198 հազար դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ հարցազրույցում պարզաբանել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դա բացատրվում է նրանով, որ ապահովագրական ընկերությունների գնահատման սկզբունքներն ու մոտեցումները գնալով ավելի են նմանվում:

2018 թվականին կներդրվի եվրոպրոտոկոլներով ապահովագրական պատահարների ձևակերպման շարժական տարբերակը
 Երեթշաբթի, 26 Սեպտեմբերի 2017, 11:54

Արմինֆո. 2018 թվականին կներդրվի  եվրոպրոտոկոլներով (պարզեցված սխեմայով) ապահովագրական պատահարների ձևակերպման բջջային տարբերակը, ՃՏՊ գրանցման ընթացքում վարորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, ներկայումս այդ հավելվածը գտնվում է տեխնիկական ձևակերպման փուլում: Արդյունքում, ապահովագրական պատահարն ինքնուրույն ձևակերպելու ընթացքում վարորդները կունենան ընտրություն, թե որ տարբերակով լրացնեն անկետան`թղթային կամ շարժական:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը ներկայացրել են «Մաքուր տուն» ապահովագրական պրոդուկտը
 Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017, 14:51

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը և ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են մի նոր ապահովագրական պրոդուկտ՝ «Մաքուր տուն» անշարժ գույքի ապահովագրությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Մաքուր տուն» փաթեթի արժեքը կազմում է 13.500 ՀՀ դրամ, իսկ ընդհանուր ապահովագրական գումարը՝ 1.000.000 ՀՀ դրամ:

Հայաստանի ապահովագրական ոլորտի հարկային վճարներն առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 36.4%
 Հինգշաբթի, 3 Օգոստոսի 2017, 14:08

Արմինֆո. Հայաստանի առաջին ապահովագրական ոլորտի հարկային վճարները 2017 թվականի առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով աճել են 1,5 մլրդ. դրամով, տարեկան աճը`36,4%: Այդ գումարի 1,4 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (շահութահարկ, եկամտահարկ), տարեկան աճը`40%: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017-ի I կիսամյակում ընդգրկվել են երկրում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը զգալիորեն բարելավվել է, մինուս 3,9% -ից մինչև 2,7%, իսկ կորպորատիվի հատվածում` 7.3% -ից մինչև 8.5%
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 12:01

Արմինֆո. Մանրածախ ապահովագրական պրեմիաների մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պորտֆելներում 2017 թվականի I կիսամյակում կազմել է 54.6% (9.3 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`45,4% (7,7 մլրդ դրամ):

2017 թվականի I կիսամյակում ապահովագրական հատուցումների տարեկան դինամիկան ԱՊՊԱ հատվածում ավելի շատ է բարելավվել, քան ԿԱՍԿՈ հատվածում
 Երեթշաբթի, 1 Օգոստոսի 2017, 11:16

Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2017 թվականի I կիսամյակում տարբեր դասերով իրականացրել են 8.02 մլրդ. դրամ կամ $ 16.7 մլն ապահովագրական հատուցում (ըստ ՀՀ ԿԲ ստանդարտներիթ): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 17,7%, նախորդ տարվա 7,8% աճի համեմատ:

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի ապահովագրական շուկայում պրեմիաների չնչին աճն ուղեկցվել է հատուցումների հսկայական ծավալներով
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 16:49

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիները 2017-ի II եռամսյակում կրճատվել են 22,8%, իսկ հատուցումները` 10.2%: Իսկ I կիսամյակում ապահովագրական պրեմիաների տարեկան աճն ավելի համեստ էր`4.7%, քան հատուցումներինը`30.5%: 2017-ի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր աճը կազմել է 16.6 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումները կազմել են 8,1 մլրդ դրամ (ըստ IFRS ստանդարտների):

Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I կիսամյակում կրճատվել են 51.6%, մինչև $ 2.6 մլն
 Երկուշաբթի, 31 Հուլիսի 2017, 14:26

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017-ի I կիսամյակում տարեկան կտրվածքով կրճատվել է 51.6% (2016-ի աճը`74%), կազմելով 1.3 մլրդ դրամ, կամ $ 2.6 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան դինամիկայի վատթարացումը պայմանավորված է ապահովագրական հատուցումների կտրուկ աճով` 0.7% -ից մինչև 30.5%, մինչդեռ ապահովագրական պրեմիաներն աճել են 4,7%, նախորդ տարվա 4,2% համեմատ: Շահույթի կրճատումը դիտվել է բոլոր 6 ապահովագրական ընկերություններում, ընդ որում, ամենազգալին`«ՌԵՍՈ» ընկերությունում`2,2 անգամ, դրականից անցնելով բացասականի:

Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 17:21

Արմինֆո. Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը: ԱՅս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

Մրցույթի հաղթող ուսանողները կհամալրեն ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության աշխատակիցների կազմը
 Հինգշաբթի, 15 Հունիսի 2017, 14:46

Արմինֆո.ՌՈՍԳՈՍՍՏԱՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ամփոփեց ուսանողների մրցույթի արդյունքները:

Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է համագործակցել Հայաստանի ապահովագրողների հետ`էքստրեմալ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով
 Չորեքշաբթի, 7 Հունիսի 2017, 18:26

Արմինֆո. Էքստրեմալ զբոսաշրջության զարգացմանն առաջին հերթին խոչընդոտում է Էքստրիմի սիրահար զբոսաշրջիկներին ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ համագործակցության բացակայությունը Հայաստանի ապահովագրողների հետ: Հունիսի 7-ին նման կարծիք են արտահայտել Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից կազմակերպված հանդիպման մասնակիցները, որոնց մեջ էին`տուրիստական կազմակերպությունների, ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչներ, որոնք մասնագիտանում են էքստրեմալ մարզաձևերի գծով ծառայությունների մատուցման ոլորտում:

Հայաստանում մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը նվազել է 3.9%, իսկ կորպորատիվ շուկայի ծավալն ավելացել է 3.7%
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:26

Արմինֆո. Մանրածախի ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրողների պրեմիաների պորտֆելներում 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 52.1% (4.96 մլրդ դրամ), կորպորատիվի մասնաբաժինը`47.9% (4.6 մլրդ դրամ):

2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների միագումար զուտ շահույթը նվազել է տարեկան 60,3%-ով` մինչև 1.1 մլն դոլար
 Երեթշաբթի, 16 Մայիսի 2017, 11:04

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը 2017 թվականի I եռամսյակում նվազել է  տարեկան կտրվածքով է 60.3%-ով (նախորդ տարվա 2,1 անգամ աճի դիմաց), կազմելով 518.9 մլն դրամ կամ  1.1 մլն դոլար:

2017 թվականի առաջին եռամսյակում ապահովագրական հատուցումների տրենդը ԱՊՊԱ հատվածում բարելավվել է, իսկ ԿԱՍԿՈ-հատվածում` վատթարացել
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 12:28

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալը 2017 թվականի առաջին եռամսյակում կազմել է 4,2 մլրդ. դրամ կամ $ 8.6 մլն (ըստ ապահովագրական ընկերութոյւնների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով):

Հայաստանի ապահովագրական շուկայում 2017 թվականի առաջին եռամսյակում դիտվել է պրեմիաների անկում և հատուցումների աճ, նախորդ տարվա ցուցանիշներին հակառակ
 Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 10:42

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2017 թվականի առաջին եռամսյակում աճել են 3.1%, իսկ հատուցումները` 0,7%: Իսկ տարեկան կտրվածքով պրեմիաները կրճատվել են 1,1%, իսկ հատուցումներն աճել են 32.6%:

 Ուրբաթ, 5 Մայիսի 2017, 23:17

Արմինֆո.

Ապահովագրական ընկերությունների շարքում «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունն առաջատարն է վճարած հարկերի գծով
 Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 15:23

Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է 550.2 մլն. դրամի հարկեր, տարեկան աճը` 10.3%: Այս գումարից 492,1 մլն. դրամը բաժին է ընկել շահութահարկին և եկամտահարկին: Ըստ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017 թվականի առաջին եռամսյակում տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով ապահովագրական գործակալ, առաջարկում է շահավետ պայմաններով ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ
 Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 13:14

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների գործակալ, հաճախորդներին առաջարկում է շահավետ պայմաններով ձեռք բերել ապահովագրական պրոդուկտներ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

2017 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՊԱ գծով ուղիղ հատուցումների մեխանիզմը
 Չորեքշաբթի, 5 Ապրիլի 2017, 14:55

Արմինֆո. 2017 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ԱՊՊԱ գծով ուղիղ ապահովագրական հատուցումների իրականացման նոր պայմանները: Ինչպես ավելիվաղ հայտարարել էր Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը, դեռ 2016 թվականին ստեղծվեցին բոլոր անհրաժեշտ տեխնիկական և ընթացակարգային նախադրյելաները, որպեսզի 2017-ի ապրիլից ԱՊՊԱ պոլիս ունեցողները կարողանան ապահովագրական հատուցում ստանալ իրենց ապահովագրական ընկերությունից: 



Արտ. փոխարժեքները
03.05.2024
RUB4.230.01
USD387.32-0.31
EUR416.101.18
GBP486.401.36
CAD283.521.05
JPY25.300.30
CNY53.49-0.04
CHF426.851.63