Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 12:28
|
Երկուշաբթի, 15 Մայիսի 2017, 10:42
|
Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 15:23
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է 550.2 մլն. դրամի հարկեր, տարեկան աճը` 10.3%: Այս գումարից 492,1 մլն. դրամը բաժին է ընկել շահութահարկին և եկամտահարկին: Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2017 թվականի առաջին եռամսյակում տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները: |
Հինգշաբթի, 20 Ապրիլի 2017, 13:14
|
Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 19:30
Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրականմ ընկերությունների պրեմիաների պորտֆելներում 2016 թվականի արդյունքներով կազմել է 57% (18,8 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`43% (14,1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան աճը 0.3% -ից դանդաղեցրել է մինչև 0.2%, իսկ կորպորատիվ ապահովագրությանը`10,9% -ից մինչև 12,1%: Մինչև Հայաստանում ԱՊՊԱ, ինչպես նաև պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը գերազանցում էր մանրածախին: |
Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 17:33
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականին ապահովագրական տարբեր դասերով հատուցել են 14.2 մլրդ դրամ կամ 29.4 մլն դոլար (թվերը բերված են ապահովագրողների հաշվետվություններից, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): 2016 թ. ապահովագրական հատուցումներն աճել են 4.9%, 2015-ի 38.4% անկման փոխարեն: Աճի նույն տեմպերն են արձանագրվել 2016-ին նաև ապահովգրական պրեմիաների գծով` 5%, մինչև 32,9 մլրդ դրամ կամ 68 մլն.դոլար, 2015-ի 4.3% աճի փոխարեն: |
Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 16:41
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականին աճել են 6.8%, իսկ ապահովագրական ահատուցումները նվազել են 13.7%: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը`14,1 մլրդ դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն միջազգային ստանդարտների`IFRS): |
Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականին աճել է 34%, մինչև 7.3 մլն.դոլար
Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2017, 15:23
|
Երկուշաբթի, 6 Փետրվարի 2017, 12:44
Արմինֆո. Հայստանի ապահովագրական ոլորտը 2016 թվականի արդյունքներով վճարել է 2.091 մլրդ.դրամի հարկեր, ինչը 17.8% ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այդ գումարից 1,951 մլրդ. դրամ կազմել են շահութահարկը և եկամտահարկը: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2016-ի արդյունքներով տեղ են գտել շուկայում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները: |
Շաբաթ, 5 Նոյեմբերի 2016, 14:50
Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայստանի ապահովագրական ընկերությունների պորտֆելներում 2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 57,3% (13.6 մլրդ դրամ), իսկ կորպորատիվինը`42.7% (10.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալի տարեկան անկումը կազմել է 2.4% մինչև 0.2%, իսկ կորպորատիվինը` 12.9% -ից մինչև 0,9%: Մինչև ԱՊՊԱ համակարգի և բյուջետային աշխատողների պարտադիր բժշկական ապահովագրության ներդրումը կորպորատիվի մասնաբաժինը զգալիորրեն գերազանցում էր մանրածախին: |
Շաբաթ, 5 Նոյեմբերի 2016, 12:25
Արմինֆո. 2016 թվականի 9 ամիսներին Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը կազմել է 3,9 մլրդ դրամ կամ $ 8.2 մլն., տարեկան կտրվածքով ավելանալով 62.7%: Միայն երրորդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ $ 2.7 մլն, եռամսյակում արձանագրվել է մի փոքր անկում`3%, ինչը պայմանավորված է եղել երեք ընկերությունների շահույթի` 5-28% նվազումով: Իսկ մյուս երեքի մոտ արձանագրվել է դրական դինամիկա` 1-45%: |
Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 16:01
Արմինֆո. Հայստանի ապահովագրողների ապահովագրական հատուցումների ծավալը 2016 թվականի 9 ամիսներին կազմել է 10.04 մլրդ դրամ կամ $ 21.2 մլն (ցուցանիշները բերված են ըստ ընկերությունների հյաշվետվոյթունների, համաձայն ՀՀ ԿԲ ստանդարտների): Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 4,8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով աճել են ընդամենը 0.3%, կազմելով $ 23,7 մլրդ. դրամ կամ $ 49.9 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, ապահովագրական հատուցումների ծավալների տարեկան աճն ապահովել են չորս ընկերություններ, իսկ ամենամեծ ծավալով`«Սիլ Ինշուրանսը» - 17,3% և «Ռոսգոսստրախ-Արմենիան» - 11.5%, իսկ հատուցումների գծով տարեկան անկում են գրանցել «ԻՆԳՈ Արմենիան» - 6.1% և «Արմենիա Ինշուրանսը» - 5.5%: |
Ուրբաթ, 4 Նոյեմբերի 2016, 15:12
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական պրեմիաների ծավալը 2016 թվականի 9 ամիսների ընթացքում ավելացել են 2,6% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումների ծավալը` 2,4%: Մինչև 2016-ի հոկտեմբերի 1-ը ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 23.2 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր գումարը`ավելի քան 9.8 մլրդ. դրամ (թվերը բերված են ապահովագրական ընկերությունների հաշվետվություններից, համաձայն IFRS ստանդարտների): |
Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 18:02
|
Երկուշաբթի, 15 Օգոստոսի 2016, 10:44
Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը հայկական ապահովագրողների պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին կիսամյակում կազմել է 56% (9.03 մլրդ. դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`44% (7.1 մլրդ դրամ): Միևնույն ժամանակ, մանրածախ ապահովագրական շուկայի ծավալը դանդաղեցրել տարեկան անկումը`6.5% -ից մինչև 3.9%, իսկ կորպորատիվ ապահովագրության շուկայի ծավալը`18% -ից մինչև 7.3%: Նախքան Հայաստանում ԱՊՊԱ և ինչպես նաև բյուջետային աշխատողների առողջության պարտադիր անհատական ապահովագրության ներդրումը, կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերակշռում էր մանրածախի համեմատ: |
Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 19:02
Արմինֆո. Հայաստանի ապահովագրողները 2016 թվականի I կիսամյակում իրականացրել են 6,8 մլրդ դրամի կամ $ 14.3 մլն-ի ապահովագրական հատուցում (ըստ ապահովագրողների պորտֆելների հաշվետվությունների, ՀՀ ԿԲ ստանդարտներով), տարեկան կտրվածքով աճելով 7.8%: Միևնույն ժամանակ, ապահովագրական պրեմիաներն վելացել է միայն 0.7% տարեկան, կազմելով 16.1 մլրդ. դրամ կամ $ 33,8 մլն. Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, տարեկան աճ են ապահովել միայն չորս ընկերություններ, իսկ ամենամեծը` «Սիլ Ինշուրանս» ընկերությունը`20,8% և «Ռոսգոսստրախ-Արմենիան»` 17,3%, իսկ տարեկան անկում են գրանցվել «ԻՆԳՈ Արմենիան»` 8% և «Արմենիա Ինշունարսը»` 3.7%: |
Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 16:44
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների պրեմիաները 2016 թվականի առաջին կիսամյակում աճել են 4.2% տարեկան, իսկ ապահովագրական հատուցումներն աճել են միայն 0.7%: 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ապահովագրական պրոմիաների միագումար ծավալը կազմել է 15,8 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 6.2 մլրդ. դրամ (ցուցանիշները բերված են ըստ ապահովագրական ընկերությունների հաշվետվությունների`IFRS ստանդարտներով): Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, արդյունքում, ապահովագրական համակարգը 2016-ի առաջին կիսամյակը եզրափակել է 2,6 մլրդ դրամ զուտ շահույթով, տարեկան աճը`74%: Ապահովագրական վճարների անկում է արձանագրվել 2 գործող ընկերություններում, իսկ հատուցումների անկում`4 ընկերություններում: Ըստ ապահովագրական ընկերությունների պորտֆելների հաշվետվությունների (ՀՀ ԿԲ ստանդարտներով), ապահովագրական պրեմիաների ընդհանուր ծավալը կազմել է 16.1 մլրդ դրամ (տարեկան 0.7% աճ), իսկ հատուցման ծավալները - 6,8 մլրդ դրամ (տարեկան աճը`7,8%): |
Չորեքշաբթի, 10 Օգոստոսի 2016, 14:59
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2016 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 2.6 մլրդ.դրամ կամ $ 5.5 մլն., տարեկան կտրվածքով ավելանալով 74%: Միայն 2-րդ եռամսյակում ապահովագրողների զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ կամ $ 2.8 մլն, իսկ եռամսյակային աճը կազմել է 0.5%, ինչը պայմանավորված էր երեք ընկերությունների շահույթի նվազումով, իսկ մյուս երեքի մոտ արձանագրվել է տպավորիչ դրական դինամիկա` 42-58%: |
Երկուշաբթի, 1 Օգոստոսի 2016, 17:30
Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ոլորտը 2016 թվականի առաջին կիսամյակում վճարել է 1.1 մլրդ. դրամի հարկեր, տարեկան աճը` 21,2%: Նշված գումարի 1 մլրդ դրամը կազմել են ուղղակի հարկերը (այդ թվում`եկամտահարկ և շահութահարկ), ինչը 20,3% գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը: Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2016 թվականի առաջին կիսամյակում տեղ են գտել երկրի ապահովագրական շուկայում գործող 6 ընկերությունները: |
Չորեքշաբթի, 4 Մայիսի 2016, 18:22
Արմինֆո. Մանրածախ ապահովագրության մասնաբաժինը Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքագրված ապահովագրական պրեմիաների ընդհանուր պորտֆելում 2016 թվականի առաջին եռամսյակում կազմել է 54% (5.2 մլրդ դրամ), իսկ կորպորատիվի մասնաբաժինը`46% (4.4 մլրդ դրամ): Ընդ որում, մանրածախ ապահովագրական շուկայի տարողունակությունը տարեկան կտրվծաքով կրճատվել է 19.7%, մինչև 25%, իսկ կորպորատիվի մասնաբաժինն ավելացել է 12.9%, մինչև 27.8%: Նախքան ԱՊՊԱ-ի և բյուջետային աշխատողների պարտադիր բուժապահովագրության ներդրումը կորպորատիվ ապահովագրության մասնաբաժինը զգալիորեն գերազանցում էր մանրածախին: |