ՀՀ էկոնոմիկայի նախարարն Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ քննարկել է 2024 թվականի ծրագրերը
 Հինգշաբթի, 28 Դեկտեմբերի 2023, 12:15

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։

 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 19:36

Արմինֆո.

Ինչպիսին կլինի նոր հարկային տարին Հայաստանի քաղաքացիների և բիզնեսի համար
 Չորեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2023, 17:23

Արմինֆո. 2024 թվականը ֆիզիկական անձանց համար կարելի է անվանել <հարկային կայունության> տարի։ Իսկ ահա բիզնեսի համար այն խոստանում է լինել իրադարձություններով հարուստ. հին հարկեր նոր փաթեթավորմամբ՝ շահառուների շրջանակի նեղացման ֆոնին։

 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 21:06

Արմինֆո.

Փորձագետ. Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դրության մեջ կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում
 Երեթշաբթի, 26 Դեկտեմբերի 2023, 17:35

Արմինֆո. Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանի հետ վերաարտահանման ոլորտում կուտակած փորձը Հայաստանին շահավետ դիրքում կդնի Իրանի հետ հարաբերությունների զարգացման համատեքստում: Դեկտեմբերի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբերին նվազել է՝ 102,9%-ից մինչեւ 101,7%
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 13:59

Արմինֆո. Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 101.7%՝ նախորդ տարվա 102.9%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի ծավալների տարեկան աճի 8,4 տոկոսից մինչև 2,1 տոկոս արգելակման ֆոնին՝ մինչև 2,4 տրլն դրամ (6,2 մլրդ դոլար)։ Նման տվյալներ բերված են ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվությունում։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023թ. հունվար-նոյեմբերին դանդաղել է մինչև 9,4%՝ նախորդ տարվա 14,4%-ից
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2023, 13:58

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին դանդաղել է մինչև տարեկան 9,4% (նախորդ տարվա 14,4% - ից) ՝ ուղեկցվելով արտահանման և ներմուծման բարձր դինամիկայի խիստ նկատելի արգելակմամբ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները։

 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 21:56

Արմինֆո.

էկոնոմիկայի նախարար. Գյուղատնտեսության ծախսերի ընդհանուր ծավալը 2023 թվականին կազմել է 47 մլրդ դրամ
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 13:07

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանում ՏՏ ստարտափների համար «հարկային դրախտը» երկարաձգվել է մեկ տարով
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 15:59

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին՝ ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու նպատակով: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 14:58

Արմինֆո.

Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը
 Հինգշաբթի, 21 Դեկտեմբերի 2023, 13:02

Արմինֆո. Հայաստանը կես տարով կերկարաձգի մետաղի ջարդոնի արտահանման արգելքը, որի ժամկետը լրանում է 2024 թվականի հունվարի 28-ին։ Արգելքը մինչև 2024 թվականի հուլիսի 28-ը երկարաձգող որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։

Իշխանություններն առաջարկում են Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանել
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:58

Արմինֆո. ՀՀ կառավարությունը ՝ ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, առաջարկում է վեցամսյա արգելք սահմանել սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի ՝ Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման համար: Հարցն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգում։

 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:54

Արմինֆո.

Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները
 Չորեքշաբթի, 20 Դեկտեմբերի 2023, 15:51

Արմինֆո. Հայաստանում կսահմանափակեն արտասահմանյան համարանիշներով մեքենաների վարման ժամկետները, բացառությամբ՝ ԵԱՏՄ երկրների։ Այդ մասին դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՝ պատասխանելով վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման վերաբերյալ հարցին։

Հայաստանի էլեկտրական ցանցեր-ն սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի փոխադրման նախագծին միանալու մասին
 Երեթշաբթի, 19 Դեկտեմբերի 2023, 11:50

Արմինֆո. "Տաշիր" ընկերությունների խմբի "դուստր" ընկերությունը՝ "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ - ն, սպասում է Վրաստանի կառավարության որոշմանը ՝ միանալու Եվրոպայի երկրներ էլեկտրաէներգիայի տեղափոխման նախագծին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման ժամկետների երկարաձգում չի լինելու. ՊԵԿ-ը դրանց տերերին հորդորում է ժամանակին օգտվել արտոնություններից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 19:28

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 30.11.2023 թ. թիվ 2076-Ն որոշման ուժի մեջ մտելուց հետո արդեն իսկ մաքսազերծվել է ժամանակավոր ներմուծված  1700  թեթև մարդատար տրանսպորտային միջոց։

Վահան Քերոբյան․ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41%
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 16:26

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառության աճը այս տարի կազմել է 41 տոկոս։ Այդ մասին դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ <Կարծում ենք, որ հետագա տարիներին ապրանքաշրջանառությունը նույնպես կաճի։ Այս ամենով հանդերձ՝ մեր կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում և շատ ներդրումներ է կատարում արտաքին առևտուրը դիվերսիֆիկացնելու համար", - ասել է նա։

ԵՏՀ խորհուրդն ազատել է հավի ձվի ներմուծման համար մաքսատուրքի վճարումից
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 12:00

Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը որոշում է ընդունել սակագնային արտոնություն տրամադրել ՝ հավի ձվի նկատմամբ ներմուծման մաքսատուրքի վճարումից ազատելու տեսքով:

ՊԵԿ-ն ընդլայնել է վրացական համարանիշներով մեքենաների մաքսազերծման համար նախատեսված մաքսակետերի ցանկը
 Երկուշաբթի, 18 Դեկտեմբերի 2023, 10:58

Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Վանաձորի Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում, Սիսիանի Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում, Երևանի Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84