Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը
 Հինգշաբթի, 2 Փետրվարի 2023, 13:13

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կաջակցի տեքստիլ արտադրության ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Կառավարությունը փետրվարի 2-ի նիստում հավանություն է տվել ոլորտի զարգացման և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրին։

Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում. Փաշինյանը հանձնարարել է մտածել ջրահաշվարկի արդյունավետ մեխանիզմի մասին
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2023, 22:18

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:

Բժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունը
 Երեթշաբթի, 31 Հունվարի 2023, 15:44

Արմինֆո.Համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) մոդելը, որը կոնցեպտուալ կերպով առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արդարացված չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։

Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում մնացել է ապահովագրական ընկերությունների կեսը
 Ուրբաթ, 27 Հունվարի 2023, 17:27

Արմինֆո. Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում գործող 6 ապահովագրական ընկերություններից մնացել են միայն 3 - ը' Նաիրի Ինշուրանս, Ինգո Արմենիա և Ռոսգոսստրախ Արմենիա: Այդ մասին են վկայում ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալները։

Վրաստանը դառնում է տարածաշրջանի ավտոմեքենաների մատակարարման լուրջ հանգույց
 Երեթշաբթի, 24 Հունվարի 2023, 17:40

Արմինֆո. Վրաստանը, շնորհիվ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ազատական ռեժիմի, մնում հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին մարդատար, հիմնականում, օգտագործված ավտոմեքենաներ մատակարարելու գծով առաջատար։

2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առևտրաշրջանառության ծավալը 2021 թվականի համեմատ ավելացել է գրեթե երկու անգամ՝ կազմելով 759 մլն դոլար. Փաշինյան
 Ուրբաթ, 13 Հունվարի 2023, 09:23

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հանդես է եկել ելույթով: Վարչապետն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ելույթում Նիկոլ Փաշինյանը նշել է.

Ռոբերտ Խաչատրյան. ընդունիչ կայանը և արբանյակի կառավարման կենտրոնը շահագործման կհանձնվեն 2023թ. ընթացքում
 Հինգշաբթի, 5 Հունվարի 2023, 18:03

Արմինֆո. Ընդունիչ կայանը և արբանյակի կառավարման կենտրոնը շահագործման կհանձնվեն 2023 թվականի ընթացքում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հաղորդել է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Այս կապակցությամբ նա ընդգծել է, որ 2022 թվականին չի հաջողվել ավարտել մոնտաժման աշխատանքները։

2022 թվականն աննախադեպ էր Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար. Փաշինյան
 Հինգշաբթի, 29 Դեկտեմբերի 2022, 10:53

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Բարձր անորոշության պայմաններում աճում է կառուցվածքային բարեփոխումների անհրաժեշտությունը
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2022, 12:55

Արմինֆո.Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը հաստատեց 128.8 միլիոն ՓՀԻ (շուրջ 171.1 միլիոն ԱՄՆ դոլարի) չափով 36-ամսյա «Պահուստային ծրագիր» (SBA) Հայաստանի համար՝ օգնելու մակրոտնտեսական կայունության պահպանմանը, նվազման ռիսկերից ապահովագրության ապահովմանը և կառուցվածքային բարեփոխումների օրակարգի օժանդակությանը։ Այս առիթով Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ պրն. Մեհդի Ռաիսսին սիրով համաձայնել է «Արմինֆո»-ի հետ հարցազրույցի ընթացքում պատասխանել մի շարք հարցերի։

Փորձագետներ. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է
 Երեթշաբթի, 20 Դեկտեմբերի 2022, 11:33

Արմինֆո. Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ազգային անվտանգության առանցքային բաղադրիչն է։ Այդ մասին խոսվել է "ժողովրդավարական Համախմբում" կուսակցության կազմակերպած հանրային քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 17-ին։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրինագիծը լրամշակված չէ, իսկ դրա հապճեպ ընդունումը վտանգավոր է. Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ
 Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022, 18:15

Արմինֆո.Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը կգործարկվի 2023 թվականից։ Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով և արդեն 2025 թվին այն պարտադիր կդառնա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր քաղաքացիների համար։

ԵԱԶԲ. Տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022, 14:38

Արմինֆո.Հայաստանի տնտեսությունը պահպանում է աճի բարձր տեմպերը, որի հիմնական դրայվերը ծառայությունների ոլորտն է։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի դեկտեմբեր ամսվա  այսօր հրապարակված "Մակրոամփոփագրում"։

Էկոնոմիկայի նախարարն ընդունել է GIZ-ի պատվիրակությանը
 Երկուշաբթի, 12 Դեկտեմբերի 2022, 18:18

Արմինֆո. Դեկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են ԳՄՀԸ/GIZ առաքելության ներկայացուցիչների հետ:

Կառավարությունում քննարկվել է "կանաչ օրակարգը"
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022, 19:29

Արմինֆո. Այսօր ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի երկրորդ հանդիպումը։

Փաշինյանը հայտարարել է արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմի գործարկման մասին
 Ուրբաթ, 9 Դեկտեմբերի 2022, 16:21

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի նոր դիզելային-գեներատորային կայանի կառուցման գնումներին մասնակցության որակավորման չափանիշները
 Հինգշաբթի, 8 Դեկտեմբերի 2022, 16:20

Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-ին հաստատել է "Հայկական ԱԷԿ" ՓԲԸ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ի նոր դիզել-գեներատորային կայանի կառուցման նախագծի մշակման, սարքավորումների մատակարարման, շինմոնտաժային և կարգաբերման աշխատանքների իրականացման համար գնման ընթացակարգի մասնակիցների որակավորման չափանիշների կիրառման մասին " որոշումը:

Նախարար. 2023 թվականին Հայաստանի պետբյուջեից տոկոսադրույքների վճարմանը կուղղվի 273 մլրդ դրամ
 Չորեքշաբթի, 7 Դեկտեմբերի 2022, 15:07

Արմինֆո. 2023 թվականին ՀՀ պետական բյուջեից միայն ներգրավված վարկերի տոկոսադրույքների վճարմանը կուղղվի 273 մլրդ դրամ։ Այդ մասին դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում նախատեսվում է ներդնել սոցիալական վարկերի համակարգ. փոխնախարար
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2022, 14:38

Արմինֆո. ՀՀ քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի շրջանակներում նախատեսվում է ներդնել սոցիալական վարկերի կամ սոցիալական ծախսերի համակարգ։

Քաղաքաշինության պետական կոմիտե. Աղետի գոտում բնակարանային ապահովման պետական ծրագրի շահառուների 99,5 տոկոսի բնակարանային հարցը փակված է
 Երեթշաբթի, 6 Դեկտեմբերի 2022, 14:00

Արմինֆո.2008թ. մեկնարկած աղետի գոտում բնակարաններով ապահովման պետական ծրագրի շահառուներ են դարձել Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի 5419 ընտանիքներ։

Եվրամիությունը Հայաստանին 33 մլն եվրո դրամաշնորհ կտրամադրի
 Հինգշաբթի, 1 Դեկտեմբերի 2022, 11:54

Արմինֆո. Կառավարության դեկտեմբերի 1-ի որոշումներով հավանություն է տրվել 2022 թ. հոկտեմբերի 3-ին և 28-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «ԵՄ-ն դիմակայուն և հաշվետու հաստատությունների համար. ոստիկանության և միգրացիոն բարեփոխումներն ու մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84