Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2018, 09:30

Արմինֆո. Հակառակ վարկավորման աճի տեմպերի դանդաղմանը՝Հայաստանի բանկերը բավականին բարձր շահույթ են քաղում: ԱրմԻնֆո ԼԳ ռեյտինգային ծառայության պատրաստած՝ Հայաստանի բանկերի էքսպրես-ռենքինգի տվյալներով, վարկավորման աճի տեմպերը 2016- 2017 թթ. 16,5%-ից դանդաղել են մինչև 4,3%, սակայն բանկային համակարգի համախառն զուտ շահույթը 2016 թ. 26,4% մինուսային դինամիկայից հասել է դրական 15,6%-ի: Հատկանշական է, որ արժեթղթերում բանկերի ներդրումների աճը 2017 թվականին ավելի զգալի էր, քան վարկավորման ծավալները,  միաժամանակ զգալիորեն աճել են նոստրո-հաշիվների մնացորդները /այդ թվում՝ ԿԲ-ում/:

Գյուղնախարարություն. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2018, 19:45

Արմինֆո. Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքերի սուբսիդավորման ծրագրի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 18.0 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ամերիաբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2018, 19:56

Արմինֆո. 2018թ.-ի հունվարի 09-ին «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ի 10,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերը ցուցակվել և ընդգրկվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի ելույթը ԿԲ-ում 2017 թվականի տարեմուտի ընդունելությանը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2017, 07:57

Արմինֆո. Ողջունում եմ ձեզ՝ ավանդույթ դարձած տարեմուտի այս միջոցառմանը, որի ընթացքում կներկայացնեմ մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովման գործընթացում Կենտրոնական բանկի դերակատարումը:

2018 թվականին Հայաստանում կշարունակվի գյուղացիական տնտեսությունների համար տոկոսադրույքների պետական ​​սուբսիդավորման ծրագիրը
 Երկուշաբթի, 25 Դեկտեմբերի 2017, 14:07

Արմինֆո. 2018 թվականին Հայաստանում կշարունակվի գյուղացիական տնտեսությունների համար տոկոսադրույքների պետական ​​սուբսիդավորման ծրագիրը: Այս մասին դեկտեմբերի 25-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Բարեգործությամբ նոր բարեգործության սկիզբ դրվեց
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2017, 17:32

Արմինֆո. «Ստեփան Գիշյան» և «Միասին» հիմնադրամների համատեղ ջանքերով Գյումրիում ստեղծվել է հացի «սոցիալական» արտադրամաս, որտեղ սոցիալապես խոցելի խմբերի երիտասարդները և պատանիները հնարավորություն կունենան աշխատել և մասնագիտություն ստանալ։

Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները
 Ուրբաթ, 15 Դեկտեմբերի 2017, 15:50

Արմինֆո. Ամփոփվել են ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) կողմից համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018  ծրագրի մրցույթի արդյունքները։ 

ԿՀԻԿ. Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցներին տրվում է ավելի բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորությունc
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 14:23

Արմինֆո. Կուտակային բաղադրիչի մասնակիցը կարող է ապագայում ավելի բարձր կուտակային կենսաթոշակ ստանալ` ներկայացնելով սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն սահմանաչափերը չկիրառելու մասին դիմում: Դրանով` այն մասնակիցը, ով ստանում է ամսական 500,000 դրամից բարձր աշխատավարձ, համաձայնում է կատարել ոչ թե ներկայումս գործող առավելագույն չափով սոցիալական վճար` ամսական 25,000 դրամ, այլ ավելի շատ`այնքան, որ իր և պետության հատկացումները միասին կազմեն իր եկամտի 10 տոկոսը: Այս մասին տեղեկացվել է Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից:

«ԱԳԲԱ Լիզինգ՚ ընկերությունը և «Սեմինա Քընսալթինգը՚ բարենպաստ պայմաններ են ստեղծում գինեգործների համար
 Երկուշաբթի, 11 Դեկտեմբերի 2017, 12:35

ԱրմինֆոԱԳԲԱ Լիզինգ՚ ընկերությունը (http://www.acbaleasing.am/) և «Սեմինա Քընսալթինգ» խորհրդատվական ընկերությունը (http://semina.am/) Հայաստանի գինեգործների համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում համագործակցության շուրջ հուշագիր են ստորագրել: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, փաստաթուղթն ստորագրել են «ԱԳԲԱ Լիզինգի՚ գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանն ու «Սեմինա Քընսալթինգի՚ գործադիր տնօրեն Վահե Քեուշգուերյանը:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ-ների համար Ծաղկաձորում դասընթաց է կազմակերպել ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 Ուրբաթ, 8 Դեկտեմբերի 2017, 15:07

Արմինֆո. Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։

Առանց հերթի սպասարկվելու համար նախապես գրանցվեք ACBA Ticket-ի  միջոցով
 Հինգշաբթի, 7 Դեկտեմբերի 2017, 15:44

Արմինֆո. ACBA Ticket բջջային հավելվածը թարմացման և կատարելագործման աշխատանքների արդյունքում այժմ գործում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:

Fitch Ratings-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից թողարկված պարտատոմսերին շնորհել է «B+» երկարաժամկետ վարկանիշ
 Չորեքշաբթի, 6 Դեկտեմբերի 2017, 16:30

Արմինֆո. Միջազգային Ֆիթչ վարկանիշային գործակալությունը  (Fitch Ratings)  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից այս տարի թողարկված 5 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսերին շնորհել է «B+»  երկարաժամկետ վարկանիշ։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թողարկված պարտատոմսերի վարկանիշը հավասարեցված է այս տարի մայիսին բանկին շնորհված երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B+» կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR) վարկանիշին։

Եռակողմ հուշագիր գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում. 300 շառահու արդեն վարկավորվել է
 Հինգշաբթի, 30 Նոյեմբերի 2017, 19:30

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը և «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանն այսօր ստորագրել են եռակողմ հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ-ն ստորագրել են համագործակցության գուշագիր
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 17:09

Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանն այսօր ստորագրել են «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ հուշագիր: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունից:

ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը
 Ուրբաթ, 24 Նոյեմբերի 2017, 13:17

Արմինֆո. ԵԱՏՄ երկրների միասնական վճարային տարածքի ձևավորումը նախատեսվում է ավարտել մինչև 2019 թվականի վերջը: Այս մասին Երևանում, ԱՊՀ երկրների Ազգային վճարային համակարգերի և Ազգային (կենտրոնական) բանկերի ղեկավարների երկրորդ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարել է Վճարային քարտերի ազգային համակարգի (ՎՔԱՀ, «Միր» վճարային համակարգի օպերատոր) գլխավոր տնօրեն Վլադիմիր Կեմլևը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը, որը կայացել է  նոյեմբերի 22-23-ը, ներկա են եղել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԿԲ, ԱԲ և ԱՎՀ ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԲ. 2017 թվականի 9 ամիսներին անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալն աճել է 25%, իսկ տրանսակցիաների ընդհանուր ծավալը`7,7%
 Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի 2017, 16:06

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 25%, տարեկան անկումը`2%: ՀՀ Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 189,7 մլրդ դրամ: Միայն 2017-ի երրորդ եռամսյակում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 10.1%:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2017, 14:11

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ներդրել է ինտերնետային վճարումների իրականացման անվտանգության ապահովման նոր «ArCa SecurePay» համակարգը։
 

«ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ գործարկում է նոր պրոդուկտ՝ «Սուպեր Քարտ՚ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով
 Երեթշաբթի, 14 Նոյեմբերի 2017, 15:23

Արմինֆո.  «ՎՏԲ-Հայաստան Բանկը՚ մշակել է նոր պրոդուկտ «Սուպեր Քարտ՚՝ տարեկան զրո տոկոսադրույքով վարկային գծով քարտ:  Հաճախորդը վճարում է միայն վարկի սպասարկման ամսական միջնորդավճար (վարկային սահմանաչափի 1.4%-ը):

ԿԲ-ում գրանցվել են Amundi-ACBA-Asset-Management կենսաթոշակային հիմնադրամի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև երկարաձգված պայմանագրերը
 Ուրբաթ, 10 Նոյեմբերի 2017, 19:02

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 10-ին գրանցել է Amundi-ACBA-Asset Management- ի և Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի միջև կնքված պայմանագրերում կատարված փոփոխությունները:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20