Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир » վճարային քարտերը
 Երկուշաբթի, 4 Սեպտեմբերի 2017, 18:49

Արմինֆո. Արդշինբանկն առաջինը թողարկեց «АrCa – Мир» չիպային վճարային քարտերը, որոնք սպասարկվում են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության ողջ տարածքում: Այս մասին ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայույթունից:

Ամերիաբանկը ձեռնամուխ է եղել «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկմանը
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 20:21

Արմինֆո. Ամերիաբանկը հայտարարում է «Միր» ռուսաստանյան ազգային վճարային համակարգի քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկի բոլոր բանկոմատները, ներառյալ մարզերում տեղակայվածները, արդեն սպասարկում են  «Միր» վճարային համակարգի քարտերը:

Ամփոփվել են ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները
 Չորեքշաբթի, 30 Օգոստոսի 2017, 17:36

Արմինֆո. Օգոստոսի 15-ին Կոնվերս Բանկում ամփոփվել են #ConverseVisaWeekend ակցիայի արդյունքները և մրցանակներ են շնորհվել Բանկի՝ Visa քարտերով  առավելագույն գումարի գնումներ կատարած  հաճախորդներին: Նրանցից 3-ը պարգևատրվել է   iPhone  7 հեռախոսներով, ևս 9-ը՝ 100.000-ական դրամով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիայի ևս 50 ակտիվ մասնակցի շնորհվել են խրախուսական մրցանակներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը
 Չորեքշաբթի, 16 Օգոստոսի 2017, 18:09

Արմինֆո. «ՎՏԲ-Հայաստան Բանկը» առաջինը ՀՀ բանկային շուկայում մեկնարկում է MasterCard PayPass ոչ կոնտակտային վճարային քարտերի թողարկումը։ PayPass անհպում վճարումների եզակի տեխնոլոգիան ամենաժամանակակից, արագ, մատչելի և հուսալի քարտային վճարումների իրականացման եղանակներից մեկն է ողջ աշխարհում:

Հուլիս ամսից հնարավոր կլինի իրականացնել «Արքաե քարտերի սպասարկումը Ռուսաստանի Դաշնության տարածքում
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017, 18:44

Արմինֆո. Սանկտ-Պետերբուրգում «Ֆինանսներ հանուն զարգացմանե խորագրով միջազգային բանկային 26-րդ կոնգրեսի ընթացքում, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայտարարվել է 2017 թ-ի հուլիսից Ռուսաստանի Դաշնության տարածքում «Արքաե քարտերի, իսկ  ՀՀ տարածքում՝ «Միրե քարտերի սպասարկման մեկնարկի մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Հայաստանում սկսել են ընդունել «Միր» քարտերը
 Հինգշաբթի, 13 Հուլիսի 2017, 11:53

Արմինֆո. Ռուսաստանի Բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան ազդարարել է Հայաստանի տարածքում «Միր» քարտերի ընդունման մասին: Այս մասին նա հայտարարել է Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային Ֆինանսական կոնգրեսի շրջանակներում, հաղորդում է RNS գործակալությանը:

ՀՀ ԿԲ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում
 Ուրբաթ, 7 Հուլիսի 2017, 19:30

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի որոշմամբ «ՄԻՐ» քարտային վճարային համակարգն ընդգրկվել է վճարահաշվարկային համակարգերի անվանացանկում: Ինչպես ԱրմԻՆֆո գործակալությանը տեղեկացվել է    մամուլի ծառայությունից, նաև «Արմենիան Քարդ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «ՄԻՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել:

Կոնվերս Բանկի «Ամառային» ավանդ նոր պրոդուկտով հայտարարվել է հրապուրիչ ակցիա
 Հինգշաբթի, 29 Հունիսի 2017, 15:01

Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև սեպտեմբերի մեկը Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով, 12 ամիս ժամկետով «Ամառային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած  հնարավորություններից: Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույքը կազմում է 10%, իսկ Ինտերնետ բանկինգ համակարգով ներդրման դեպքում՝ 10.5%: Ըստ որում, ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ավանդի ներդրման պահին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Կոնվերս Բանկը հայտարարել է armhotels.am կայքի հետ համատեղ cashback ակցիայի մեկնարկի մասին
 Երեթշաբթի, 20 Հունիսի 2017, 13:12

Արմինֆո. Կոնվերս Բանկն իր հաճախորդների ամառային հանգիստն ավելի մատչելի և հարմարավետ դարձնելու նպատակով, սկսել է համագործակցությունը armhotels.am կայքի հետ: Հունիսի 15-սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում այդ  ինտերնետային հարթակում հյուրանոցների ամրագրման, ինչպես նաև ծառայությունների պատվիրման դեպքում Կոնվերս Բանկի քարտապանները կստանան 5 տոկոս cashback: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:

Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը
 Երկուշաբթի, 19 Հունիսի 2017, 17:21

Արմինֆո. Անելիք Բանկը թողարկել է ընդլայնված ձևաչափով «Հոգատար» կենսաթոշակային քարտը: ԱՅս մասին հունիսի 19-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և MasterCard-ը գործարկում են  #երբշահումես  ակցիան
 Երկուշաբթի, 12 Հունիսի 2017, 17:55

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ  հայտարարում են հերթական անկանխիկ վճարումները խթանող արշավի մեկնարկի մասին: Կատարելով գնումներ և վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard վճարային քարտերով, հաճախորդները հնարավորություն կստանան շահել արժեքավոր մրցանակներ՝ կենցաղային տեխնիկայի ձերքբերման հավաստագրեր և գլխավոր մրցանակ՝ Hyundai Solaris ավտոմեքենա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է վճարային քարտերի պատրաստ լինելու մասին SMS-ծանուցումների ծառայությունը
 Ուրբաթ, 9 Հունիսի 2017, 16:32

Արմինֆո. Վճարային քարտերի պատրաստ լինելու մասին Բանկի հաճախորդների ժամանակին իրազեկումն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է SMS-ծանուցումների ծառայություն՝ նոր ձևակերպված և վերաթողարկված քարտերի կարգավիճակի վերաբերյալ:

ՀՀ ԿԲ. Հայաստանում անկանխիկ քարտային գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին եռամսյակում 18% -ից արագացել է մինչև 44%
 Ուրբաթ, 26 Մայիսի 2017, 13:33

Արմինֆո. Հայաստանում պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների տարեկան աճը 2017 թվականի առաջին եռամսյակում արագացրել է մինչև 44% նախորդ տարվա 18% - ի համեմատ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի զեկույցի,  անկանխիկ քարտային գործարքների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 55.6 մլրդ դրամ: Միայն առաջին 2017 թվականի եռամսյակում անկանխիկ պլաստիկ գործարքների ծավալը նվազել է 16.6%, կրկնելով նախորդ տարվա դինամիկան (15,3%):

Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան
 Շաբաթ, 20 Մայիսի 2017, 13:32

Արմինֆո. Կոնվերս Բանկը Visa քարտապանների համար գործարկել է #ConverseVisaWeekend ակցիան: Ինչպես ԱրմԻնֆո-ինհայտնել են բանկի մամուլի ծառայությունում, Կոնվերս Բանկը, անկանխիկ գործարքների խթանման նպատակով, #ConverseVisaWeekend ակցիայի շրջանակներում իր հաճախորդներին է առաջակում առաջիկա երեք ամիսներին կատարել  անկանխիկ գնումներ Visa քարտերով և դրանց դիմաց պարգևներ ստանալու հնարավորություն է ընձեռում: 

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» մինչև 12,5-13,5% իջեցրել է վարկային գծերի և սպառողական՝ «Ունիվերսալ» վարկերի անվանական և էֆեկտիվ տոկոսադրույքները
 Չորեքշաբթի, 17 Մայիսի 2017, 13:36

Արմինֆո. Ամռանն ընդառաջ «ՎՏԲ-Հայաստան Բանկը» հայտարարում է վարկային գծերի և սպառողական՝ «Ունիվերսալ» վարկերի անվանական և էֆեկտիվ տոկոսադրույքների իջեցման մասին:

Կոնվերս Բանկն իր մշտական հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխանակումով շահավետ դրամական փոխանցումների իրականացում
 Ուրբաթ, 12 Մայիսի 2017, 12:43

Արմինֆո. Կոնվերս Բանկը գործարկել է Ակցիա՝  Բանկում գործող բոլոր արագ դրամական փոխանցումների համակարգերով (Կոնվերս Տրանսֆեր, Յունիստրիմ, Անելիք, Մանի գրամ, Ինտերէքսպրես, Բեստ) արտերկրից պարբերաբար  գումար ստացող հաճախորդների համար:

ՊՔԱՀ և հայկական ԱրՔա համակարգը կթողարկեն համատեղ քարտ
 Ուրբաթ, 12 Մայիսի 2017, 12:41

Արմինֆո. Պլաստիկ քարտերի ազգային համակարգը (ՊՔԱՀ), որը հանդիսանում է ռուսաստանյան «Միր» քարտի օպերատորը, և Հայաստանի Armenian Card (ԱրՔա) համակարգը պատրաստվում են քոբրենդինգային քարտի թողարկմանը Հայաստանի տարածքում: Այս մասին է նշվում Rambler News Service-ի հաղորդագրության մեջ, հղում կատարելով հանրապետության ԿԲ ներկայացուցչին:

Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից
 Հինգշաբթի, 11 Մայիսի 2017, 16:21

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին  առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին:

Կոնվերս Բանկն ուսանողների համար գործարկում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիան
 Չորեքշաբթի, 10 Մայիսի 2017, 16:00

Արմինֆո. Կոնվերս Բանկը  կարևորում է երիտասարդներին համապարփակ, նրանց պահանջներին համապատասխան  ծառայությունների մատուցումը իր ուսանող հաճախորդների համար գործարկում է «Կերտիր քո վարկային պատմություն» ակցիան: 

ՎՏԲ-Հայաստան Բանկ. Mastercard և Maestro քարտապանները կարող են Ռուսաստանից դրամական փոխանցումներ կատարել «Օդնոկլասնիկի» և «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցերի միջոցով
 Երեթշաբթի, 2 Մայիսի 2017, 16:05

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր Mastercard և Maestro քարտապան-հաճախորդներին առաջարկում է «Վկոնտակտե»  և «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերի միջոցով դրամական փոխանցումներ կատարել Ռուսաստանից դեպի 16 երկրներ, ներառյալ Հայաստան:



Արտ. փոխարժեքները
26.04.2024
RUB4.220.00
USD388.08-0.52
EUR416.29-0.44
GBP485.57-0.41
CAD284.160.14
JPY24.75-0.24
CNY53.55-0.08
CHF425.34-0.20