Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ շուրջ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը
 Ուրբաթ, 27 Մարտի 2020, 17:49

Արմինֆո.Այսօրվանից սկսած Արդշինբանկը ՍԱՍ սուպերմարկետների ցանցի հետ համատեղ 76 և բարձր տարիքի իր ավելի քան 870 թոշակառու հաճախորդների տուն կհասցնի առաջին անհրաժեշտության պարենային ապրանքներ, իսկ մարզերի ավելի քան 2400 թոշակառուների թոշակային քարտերին կփոխանցի դրամական օգնություն:

Արդշինբանկը և Սեվծովյան առեվտրի և զարգացման բանկը ստորագրեցին 20 մլն ամն դոլարի վարկային պայմանագիր
 Հինգշաբթի, 26 Մարտի 2020, 12:09

Արմինֆո.Արդշինբանկը Սևծովյան առևտրի և զարգացման բանկից (ՍԱԶԲ) ներգրավել է 20 մլն ԱՄՆ դոլարի չափով թվով 5-րդ վարկային ռեսուրսը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) աջակցելու համար: Այս գործարքը վկայում է երկու բանկերի սերտ համագործակցության և ՓՄՁ ոլորտի աջակցության միասնական նպատակի մասին:

PayX նորարական լուծումները վերածում են ցանկացած բիզնես առցանց առեվտրի
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020, 17:39

Արմինֆո.Անդրադառնալով անկանխիկ վճարումների զարգացմանը, պետք է նշենք, որ ստեղծված իրավիճակում խնդիրը արդիական է ոչ միայն տնտեսության համար, այլ նաև ժողովուրդի առողջության ապահովման համար։

Fitch-ը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի վարկանիշները հաստատել է B+ մակարդակում Կայուն կանխատեսմամբ
 Հինգշաբթի, 19 Մարտի 2020, 16:34

Արմինֆո. Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը մարտի 18-ին հաստատել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի եւ Արդշինբանկի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները "B+" մակարդակում' կայուն կանխատեսմամբ: Այս մասին հաղորդում է Fitch-ը, հաշվետվությունում նշելով, որ վարկանիշի այդ մակարդակի հաստատումը պայմանավորված է երկու բանկերի մոտ ներքին ֆինանսական կենսունակության կայուն առանցքի առկայությամբ։

Որոշ հայկական բանկեր ժամանակավորապես փակել են իրենց մասնաճյուղերն Էջմիածնում
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 17:50

Արմինֆո. Մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկը որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացրել: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Արդշինբանկի ավելի քան 2000 վարկառու պարգևատրվել է գումարի վերադարձով՝ վարկը պարտաճանաչ մարելու դիմաց
 Երկուշաբթի, 16 Մարտի 2020, 11:44

Արմինֆո.Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:

Արդշինբանկի ավելի քան 2000 վարկառու պարգևատրվել է գումարի վերադարձով՝ վարկը պարտաճանաչ մարելու դիմաց
 Հինգշաբթի, 12 Մարտի 2020, 15:03

Արմինֆո.Արդշինբանկի անշարժ գույքի գրավով վարկերի 2118 վարկառու ստացել է 5% գումարի վերադարձ (cashback)՝ նախորդ օրացուցային տարվա ընթացքում ժամանակացույցով վճարած տոկոսագումարներից: Այս անգամ պարտաճանաչ վարկառուներին պարգևատրված գումարի ընդհանուր չափը կազմել է շուրջ 62 մլն ՀՀ դրամ:

ԵԱԶԲ ղեկավար. Մենք կշարունակենք համագործակցել հայկական ֆինանսական հատվածի և խոշոր ընկերությունների հետ
 Չորեքշաբթի, 11 Մարտի 2020, 16:26

Արմինֆո. Չնայած ֆինանսական բարդություններին ՝ 2020 թվականը Հայաստանի հետ համագործակցության տեսանկյունից բավականին արդյունավետ կլինի։ Այս մասին մարտի 11 - ին <Տարածաշրջանային ինտեգրացիա, Եվրասիական զարգացման բանկի համագործակցությունը ԵԱՏՄ երկրների հետ> (Մոսկվա-Երեւան-Մինսկ-Քիշնեւ) տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ԵԱԶԲ-ի ղեկավար Անդրեյ Բելյանինովը` պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին: 

ՎԶԵԲ-ը կրճատում է իր ներկայությունը Հայաստանի բանկերի կապիտալներում
 Հինգշաբթի, 5 Մարտի 2020, 12:50

Արմինֆո. Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) դուրս է եկել Ինեկոբանկի կապիտալից' իր բաժնեմասը (23 002 բաժնետոմս կամ 12,6 տոկոս) վաճառելով մեծամասնական բաժնետերեր Ավետիս Բալոյանին եւ Կարեն Սաֆարյանին: Այս մասին է վկայում Ինեկոբանկի բաժնետիրական կապիտալում փաստացի փոփոխությունների մասին ՀՀ Կենտրոնական բանկի կայքում զետեղված տեղեկատվությունը:

IDBank-ի քարտերն այսուհետ հնարավոր է ակտիվացնել բանկոմատի միջոցով
 Երեթշաբթի, 3 Մարտի 2020, 17:22

Արմինֆո.Հաճախորդները նաև հնարավորություն ունեն ստեղծել PIN կոդ։

Արդշինբանկի «Գորիս» մասնաճյուղում սպասարկման նոր որակ
 Երկուշաբթի, 2 Մարտի 2020, 15:33

Արմինֆո.Բանկային ծառայությունների սպասարկման առավել հարմարավետ պայմաններ կառաջարկի Արդշինբանկի Գորիսի Գ. Տաթևացի-9 հասցեում գտնվող «Գորիս» մասնաճյուղը, որը հիմնանորոգումից հետո փետրվարի 18-ին պաշտոնապես բացեց իր դռները:

Վաղարշապատ քաղաքում վերաբացվել է Արդշինբանկի «Վաղարշապատ» մասնաճյուղը
 Երկուշաբթի, 24 Փետրվարի 2020, 13:19

Արմինֆո.Փետրվարի 21-ին Արդշինբանկն արդիականացրեց ևս մեկ մարզային մասնաճյուղ: Վաղարշապատ քաղաքի Մ. Մաշտոցի 28 հասցեում հիմնանորոգումից հետո վերստին իր դռները բացեց «Վաղարշապատ» մասնաճյուղը: Մասնաճյուղը կմատուցի Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում սպառողական, հիփոթեքային և բիզնես վարկեր, բանկային փոխանցումներ, ավանդների ընդունում և այլն: Կգործի նաև ինքնասպասարկման գոտի, որտեղ հաճախորդները կարող են իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով:

Արդշինբանկն առաջարկում է «Վարկային արձակուրդ» անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորման դեպքում
 Երեթշաբթի, 18 Փետրվարի 2020, 17:25

Արմինֆո.Արդշինբանկն առաջարկում է «Վարկային արձակուրդ» ՀՀ դրամով անշարժ գույքի գրավով վարկերի վերաֆինանսավորման դեպքում: Տեղափոխելով անշարժ գույքի գրավով սպառողական վարկը Արդշինբանկ՝ հաճախորդը հնարավորություն կստանա օգտվել «Վարկային արձակուրդ»-ից, ինչը նշանակում է 0% տոկոսադրույք և անվճար սպասարկում առաջին 6 ամիսների ընթացքում:

 Չորեքշաբթի, 12 Փետրվարի 2020, 14:18

Արմինֆո.

BSTDB. Հայաստանում կայուն մակրոտնտեսական իրավիճակ է և բարենպաստ ներդրումային միջավայրը
 Երկուշաբթի, 10 Փետրվարի 2020, 17:31

Արմինֆո.Հայաստանում կայուն մակրոտնտեսական իրավիճակ է, բարենպաստ ներդրումային միջավայր, լավ ներդրումային մթնոլորտ և մակրոտնտեսական բարձր ցուցանիշներ, փետրվարի 10-ին ՀՀ Կենտրոնական բանկում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի (BSTDB) նախագահ Դմիտրի Պանկինը:

 Ուրբաթ, 31 Հունվարի 2020, 20:42

Արմինֆո.

 Հինգշաբթի, 30 Հունվարի 2020, 17:01

Արմինֆո.

Արդշինբանկը հաջողությամբ ավարտել է 300 մլն ԱՄՆ դոլարի՝ 5 տարի մարման ժամկետով եվրոպարտատոմսերի թողարկումը
 Չորեքշաբթի, 29 Հունվարի 2020, 11:11

Արմինֆո.2020 թվականի հունվարի 21-ին Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով): Ba3 վարկանիշ (ըստ Moodys-ի) և B+ վարկանիշ (ըստ Fitch-ի) ստացած այդ եվրոպարտատոմսերի թողարկման ծավալը կազմել է 300 մլն ԱՄՆ դոլար, մարման ժամկետը՝ 5 տարի, եկամտաբերությունը՝ 6.5%:

 Երկուշաբթի, 27 Հունվարի 2020, 19:29

Արմինֆո.

Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է պարտատոմսերի հերթական խոշոր տրանշը
 Հինգշաբթի, 23 Հունվարի 2020, 17:08

Արմինֆո. Արդշինբանկը կապիտալի միջազգային շուկայում տեղաբաշխել է $300 մլն պարտատոմսերի հերթական տրանշը՝ 6,5% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 5 տարի շրջանառության ժամկետով: Այս մասին ասվում է GlobalCapital կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ այդ թողարկման տեղաբաշխողներն են՝ Citi-ն և Renaissance Capital-ը:



Արտ. փոխարժեքները
17.05.2024
RUB4.26-0.01
USD387.60-0.49
EUR420.12-1.81
GBP490.31-1.36
CAD284.16-0.61
JPY24.87-0.22
CNY53.63-0.14
CHF426.22-3.84