Հովարդ Սթիվենսոն. Հայաստանի լեռնահումքային արդյունաբերությունն ունի ներդրումային իրական ներուժ
 Չորեքշաբթի, 16 Նոյեմբերի 2016, 15:33

Արմինֆո. Հայաստանի լեռնահումքային արդյունաբերությունն ունի ներդրումային իրական ներուժ: Այս մասին նոյեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է «Լիդիան Ինտերնեյշնլ» (Lydian International Ltd) ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը Երևանում ընթացող` «Հայաստանի ժամանակակից լեռնահումքային արդյունաբերությունը» խորագրով գործարար-համաժողովի շրջանակներում:

Արծվիկ Մինասյանը կոչ է անում «Ամուլսարի» նախագծի քննարկման ժամանակ մի կողմ դնել էմոցիաները
 Չորեքշաբթի, 2 Նոյեմբերի 2016, 18:02

Արմինֆո. ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը կոչ է անում «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործման նախագծի քննարկման ժամանակ մի կողմ դնել էմոցիաները: Այդ մասին նա ՀՀ խորհրդարանում հայտարարել է նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը IFC-ի հետ գործընկերությամբ ներկայացրել է sme.acba.am կայքը – բիզնեսի կառավարման և զարգացման անվճար օնյալն հարթակը
 Չորեքշաբթի, 26 Հոկտեմբերի 2016, 15:37

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը տնտեսության տարբեր ոլորտների շուրջ 200 ձեռնարկությունների ներկայացուցիչների ներկայացրեց sme.acba.am կայքը, որը կոչված է օնլայն տիրույթում բիզնեսի կառավարմանն ու զարգացմանն ուղղված անվճար հարթակ դառնալ՝ հասանելի լինելով բոլորի համար:

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ InecOone նոր պրոդուկտը համապատասխանում է կայնքի ներկայիս ռիթմին, այն անձնական միջոցները 24/7 ռեժիմով կառավարող համակարգ է
 Հինգշաբթի, 20 Հոկտեմբերի 2016, 12:50

Արմինֆո. Ի 20-ամյակի կապակցությամբ ԻՆԵԿՈԲԱՆԿԸ Հայաստանի բանկային համակարգում գործակել է նոր պրոդուկտ – InecoOne-ը, որը հանդիսանում է անձնական միջոցները 24/7 ռեժիմով կառավարող համակարգ է: Պրոդուկտի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին:

 Երեթշաբթի, 11 Հոկտեմբերի 2016, 15:44

Արմինֆո.

Երևանում իր աշխատանքներն ավարտեց Ինտերնետ կառավարման հայկական ֆորումը
 Հինգշաբթի, 6 Հոկտեմբերի 2016, 18:27

Արմինֆո. Նախօրեին Երևանում իր աշխատանքներն ավարտեց Ինտերնետ կառավարման հայկական ֆորումը (ArmIGF): Այն թվով երկրորդ համաժողովն էր, որը կազմակերպել էին`ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, Ինտերնետ կառավարման խորհուրդը (IFC) և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը (ISOC AM):

Տնօրենների Հայկական Ինստիտուտը ստորագրել է շրջանակային համագործակցության համաձայնագիր ՄՖԿ–ի (IFC) հետ՝ լավ կորպորատիվ կառավարմանը նպաստելու նպատակով
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016, 14:37

Արմինֆո. Տնօրենների Հայկական Ինստիտուտ (ՏՀԻ) հասարական կազմակերպությունը ստորագրել է շրջանակային համագործակցության համաձայնագիր Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC), Համաշխարհային բանկի խմբի անդամի հետ: Համաձայնագրի շրջանակներում ՏՀՒ–ն եւ ՄՖԿ-ն պայմանավորվել են համագործակցել խթանել լավ կորպորատիվ կառավարման պրակտիկան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում և օգնել ընկերություններին բարելավել իրենց գործունեությունը, կայունությունը եւ ֆինանսավորման հասանելիությունը։

Հայկ Ալոյան. Մենք ուզում ենք ցույց տալ, որ Հայաստանը կարող է ունենալ ժամանակակից և անվտանգ լեռնահումքային արդյունաբերություն
 Երկուշաբթի, 3 Հոկտեմբերի 2016, 13:08

ԱրմԻնֆո. Բրիտանական Lydian International Ltd ընկերությունն այսօր Հայաստանում իրականացնում է արդյունաբերական ամենախոշոր՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը, 370 մլն.դոլար ընդհանուր արժեքով: Ընթացիկ տարվա օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Սակայն, նախագծի իրականացումից մինչև արդյունաբերական մեկնարկն անցել է առնվազն 10 տարի: Այդ տարիները, գտնում է Lydian Armenia-ի (նախկին անվանումը՝«Գեոթիմ») գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, հավանաբար, ամենադժվարինն էին ընկերության համար: Հենց այդ տարիներին ստեղծվեց բազան, որը հիմնված է լեռնահումքային արտադրությոինների ամենաժամանակակից և լավագույն միջազգային ստանդարտների վրա, որոնց գործունեությունը ժամանակակից պայմաններում անիմաստ կլիներ առանց բնապահպանական, սոցիալական և արտադրական ռիսկերի կառավարման բազմաթիվ գործիքների: Այդ պարտավորությունների խիստ կիրառումը պատահական չէր, քանի որ նախագծի մասնակիցների շարքում են ոչ միայն մասնավոր ներդրողներ և միջազգային ներդրումային հիմնադրամներ, այլ նաև այնպիսի ինստիտուցիոնալ ներդրողներ, ինչպիսիք են՝ ՎԶԵԲ-ը և Միջազգային ֆինանսական կորպորացիան - համաշխարհային դոնոր կազմակերպություններ, որոնց գործունեությունն անհամատեղելի է հեղինակային ռիսկերի հետ: Այն մասին, թե ինչպես կարելի է գնահատել անցած ճանապարհը և ինչպիսին են նախագծի հեռանկարները, Հայկ Ալոյանը պատմում է ԱրմԻնֆո լրատվական գործակալության տնտեսական մեկնաբան Էմանուիլ Մկրտչյանին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հոկտեմբերի 3-4-ը կանցկացնի հերթական անվճար դասընթացները ՓՄՁ ղեկավարների համար
 Երեթշաբթի, 27 Սեպտեմբերի 2016, 15:50

Արմինֆո. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ ՓՄՁ ոլորտի 250 ձեռնարկությունների ավելի քան 400 ներկայացւոցիչների համար արդեն անցկացրել է 36 բիզնես-դասընթացներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հաջորդ դասընթացները տեղի կունենան հոկտեմբերի 3-4-ը:

Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են. փորձագետները սպասում են նոր միաձուլումներ և կլանումներ
 Երկուշաբթի, 5 Սեպտեմբերի 2016, 19:15

Արմինֆո. Հայաստանի բանկերն ինտենսիվորեն կապիտալիզացվում են, և մինչև 2016 թվականի վերջը բացառված չեն միաձուլումները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության կազմած` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, ընդհանուր կապիտալի նվազագույն չափի՝ 2017 թվականից 30 մլրդ դրամ սահմանված նորմատիվն առայժմ կատարել է 19 բանկից ընդամենը 7-ը:

Հայաստանում տեղի է ունեցել Ամուլսարի ծրագրի շինարարության մեկնարկը
 Ուրբաթ, 19 Օգոստոսի 2016, 20:14

Արմինֆո. Օգոստոսի 19-ին վայոց Ձորի մարզում տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու ծրագրի շինարարության մեկնարկի արարողությունը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Lydian Armenia ընկերության մամուլի ծառայությունից: Միջոցառմանը ներկա  էին Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, էներգետիկայի  և բնական պաշարների նախարար Լ. Յոլյանը, Էկոնոմիկայի նախարար Ա. Մինասյանը, շրջակա համայնքների ղեկավարներ, մարզպետներ, այլ պաշտոնատար անձինք: Մասնակիցների թվում էին Լիդիան Ինթերնեյշնլի  տնօրենների խորհրդի անդամները, ընկերության բաժնետերեր, IFC և ՎԶԵԲ ներկայացուցիչներ, Հայաստանում Համաշխարային Բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակների ղեկավարներ Լորա Բեյլին և Տերեսա Դաբան Սանչեսը: Ներկա էին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
 
Հարյուրից ավելի հյուրերին, համայնքների ներկայացուցիչներին և ընկերության աշխատակիցներին դիմելով Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն պարոն Հովարդ Սթիվենսոնը շնորհավորեց բոլոր շահագրգիռ կողմերին Ամուլսարի ծրագրի նոր և կարևոր փուլի մեկնարկի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, շրջակա համայնքներին, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին վստահության և շարունակական աջակցության համար. «Վստահ եմ, որ ձեր ցանկությունն է տեսնել տարբեր ու ավելի լավ հանքարդյունաբերական ծրագիր Հայաստանում: Ես ուզում եմ վստահեցնել, որ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ցույց տանք, որ հնարավոր է այլ կերպ աշխատել, որ հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու, անվտանգ և կարող է օգուտներ բերել շրջակա համայնքներին: Մենք, բոլորիդ հետ միասին, առաջիկա 12 տարիներին դա իրականություն ենք դարձնելու»:
Ներկաներին ուղղված իր խոսքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնավորապես ասաց. «Առաջին իսկ օրվանից մենք լիովին աջակցել ենք Ամուլսարի ծրագիրն և վստահ ենք, որ այն հաջողությամբ կյանքի կկոչվի: Մենք անցել ենք երկար ճանապարհ, ունեցել ենք նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, բայց կարևորը այսօրվա շինարարության մեկնարկն է, որի համար ես շատ ուրախ եմ, որպես կառավարության ղեկավար: Օտարերկրյա ներդրումների նվազման պայմաններում կարևոր է այս խոշորագույն ծրագրի մեկնարկը: Ցանկանում եմ հատկապես ողջունել միջազգային հեղինակավոր ֆինանսական ինստիտուտների՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնակցությունը: Ուղղակի համոզված եմ, որ Ամուլսարի ծրագիրը զարգացման նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի տնտեսության համար»:

Ամուլսարի ոսկու  հանքավայրը յուրացնող Գեոթիմ ՓԲԸ-ն անվանափոխվել է Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի  
 Երեթշաբթի, 16 Օգոստոսի 2016, 11:52

Արմինֆո. Ամուլսարի ծրագիրը մտնում է նոր փուլ և այս կապակցությամբ ընկերությունը որոշում է կայացրել անվանափոխել Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպություն հանդիսացող Գեոթիմ ՓԲԸ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի:  

 Շաբաթ, 30 Հուլիսի 2016, 14:40

Արմինֆո.

IFC-ը և IAB-ը համատեղ սեմինարներ կանցկացնեն Հայաստանի ֆինկառույցների համար, ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման նպատակով
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2016, 18:46

Արմինֆո. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Բիզնեսի միջազգային ակադեմիան (IAB) ռիսկերի կառավարման համակարգի ամրապնդման նպատակով Հայաստանի ֆինանսական կառույցների համար առաջիկա 12 ամիսներին կանցկացնի «Ռիսկերի կառավարում» և «Ժամկետանց վարկեր» խորագրով սեմինարներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է IFC մամուլի ծառայությունից, սեմինարները ֆինանսական կառույցներին կաջակցի ՓՄՁ ոլորտի նոր լուծումների ներդրման, գործունեության ուղղությունների ընդլայնման և փոքր բիզնեսի ներկայացուցիչների վարկավորման ծավալների ավելացման հարցերում:

Ամերիաբանկը կրկին արժանացել է Euromoney մրցանակին, այս անգամ «Գերազանցության 2016»-ին` որպես Տարվա լավագույն բանկը Հայաստանում
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2016, 17:00

Արմինֆո. Տեղեկացնում ենք, որ Ամերիաբանկին շնորհվել է Euromoney 2016 Գերազանցության մրցանակ` որպես  Տարվա լավագույն բանկ Հայաստանում: Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է չորրորդ անգամ: Արդեն 25 տարի անընդմեջ Euromoney հեղինակավոր ամսագիրն իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման  ամենամյա գործընթացը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ամերիաբանկի մամուլի ծառայությունից, մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 7-ին, Լոնդոնում:

«Գեոթիմ» ՓԲԸ-ում վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ
 Երկուշաբթի, 27 Հունիսի 2016, 17:46

Արմինֆո. «Գեոթիմ» ՓԲԸ-ում, որն ունի Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիա, վստահ են, որ լեռնահումքային արդյունաբերությունը համատեղելի է գյուղատնտեսության և փոքր բիզնեսի հետ:

Fitch Ratings. Հայաստանի բանկային համակարգը մնում է այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են դոլարիզացիան, վարկավորման տեմպերի նվազումը և եկամտաբերության կորուստը
 Հինգշաբթի, 9 Հունիսի 2016, 16:21

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգը շարունակում է մնալ այնպիսի գործոնների ազդեցության տակ, ինչպիսիք են` դոլարիզացիան, վարկավորման տեմպերի նվազումը և եկամտաբերության կորուստը: Այս մասին է ասվել հունիսի 9-ին Երևանում ընթացող ֆինանսա-բանկային կոնֆերանսում, որը կազմեկերպել էFitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպությունը:

ՎԶԵԲ-ը ծրագրում է Lydian International-ի 10,5 մլն կանադական դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ գնում
 Երեթշաբթի, 7 Հունիսի 2016, 11:07

Արմինֆո. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախատեսում է Lydian International-ի 10,5 մլն կանադական դոլարի բաժնետոմսերի լրացուցիչ գնում` Հայաստանի Ամուլսարի ոսկու հանքի նախագծի բնապահպանական և սոցիալական ներգործության կառավարման միջոցառումների իրագործման նպատակով: 

«Գեոթիմ» ՓԲԸ-ն հրապարակել է Ամուլսարի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) փոփոխված տարբերակը
 Ուրբաթ, 3 Հունիսի 2016, 17:43

Արմինֆո. «Այսօրվա դրությամբ մենք ունենք նախագիծ, որն արժանացել է ՀՀ բնապահպանության նախարարության փորձագիտական դրական եզրակացությանը, որ պատրաստ ենք սկսել շինարարական աշխատանքները»,- հունիսի 2-ին լրագրողներին հաղորդել է «Գեոթիմ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Արմեն Ստեփանյանը Հայաստանի տարածքում իր նախադեպը չունեցող` Ամուլսարի «Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման» (ԲՍԱԳ) ծրագրի շնորհանդեսի ընթացքում:

Լիդիան Ինթերնեյշնլ. հաստատվել է Ամուլսարի ծրագրի ֆինանսավորման փաթեթը. նախատեսվում է շինաշխատանքները սկսել առաջիկա ամիսներին
 Շաբաթ, 21 Մայիսի 2016, 12:59

Արմինֆո. Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլե՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնի գլխավորած պատվիրակությանը:



Արտ. փոխարժեքները
06.05.2024
RUB4.260.03
USD387.920.60
EUR417.831.73
GBP487.811.41
CAD283.670.15
JPY25.22-0.08
CNY53.820.33
CHF428.311.46