Ուրբաթ, 5 Մարտի 2010 18:12
Ամերիաբանկը նախատեսում է մեկ տարում մինչև 15 մլն դոլարի հասցնել Դիլիջանի նոր մասնաճյուղի կորպորատիվ վարկային
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը նախատեսում է մեկ տարում մինչև 15 մլն դոլարի հասցնել Դիլիջանի նոր մասնաճյուղի կորպորատիվ վարկային պորտֆելը: Այսօր լրագրողներին այդ մասին հայտարարել է բանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վազրիկ Սեկոյանը Դիլիջանի մասնաճյուղի բացման արարողության ժամանակ: ՙԸստ տեխնիկական զինման Դիլիջանի մասնաճյուղը չի տարբերվում գլխամասային գրասենյակից. դա մեր զարգացման քաղաքականության մի մասն է՚, - նշել է Վ.Սեկոյանը:
Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի ասելով, 2010 թվականի ընթացքում նախատեսվում է բացել ևս 2 մասնաճյուղ Երևանում և, հավանաբար, Գյումրիում: ՙԴիլիջանի մասնաաճյուղի աշխատանքի հիմնական ուղղությունները կլինեն զբոսաշրջությունը, վերամշակող արդյունաբերությունը և ծառայությունների ոլորտը: Հուսով եմ, մենք կարող ենք մեր ավանդը ներդնել Դիլիջանի` որպես ֆինանսական կենտրոն կայացման գործում՚, - հայտարարել է Ա.Հանեսյանը: Հիշեցնենք, որ Ամերիաբանկն ունի արդեն մեկական բաժանմունք Երևանում, Քաջարանում և Ստեփանակերտում: