Երեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2010 18:36
Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղված 59 բողոքների մեծ մասը եղել են գրավատների դեմ
ԱրմԻնֆո. 2010 թվականի նոյեմբերին Ֆինանսական հաշտարարի գրասենյակին ուղղվել է 59 բողոք-հայտ: ԱրմԻնֆո գործակալությանը Ֆինանսական հաշտարաիի գրասենյակից տրամադրված տվյալներով, ստացված 14 բողոք-հայտերը, համաձայն ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ Օրենքի, քննարկման ենթակա չեն եղել:
Աղբյուրի համաձայն, քննարկման ենթական 45 բողոքներից 23-ում հաճախորդները նախապես չեն դիմել ֆինանսական կազմակերպությանը, 1 բողոք բավարարվել է, 2 բողոքով, նախնական հետազոտությունների արդյունքում, հաճախորդնրին խորհուրդ է տրվել չբողոքել, սպառողների շահերի իրավունքների ոտնահարման փաստի բացակայության պատճառով, 19 բողոք ներկայացվել է գրավոր և գրասենյակը վերցրել է քննարկման: Վերջիններիս մեջ 2 բողոք կապված է ապահովագրական պատահարի հետ, 3 բողոք` վարկային գործարքի, 2 բողոք` վճարա-հաշվարկային գործարքների, 12 բողոք` գրավատների հետ կապված գործարքների հետ: 19 բողոքներից 5-ը եղել են բանկերի, 2-ը` ապահովագրական ընկերությունների և 12-ը գրավատների դեմ, իսկ 8 բողոք գտնվում է քննարկման փուլում: