Չորեքշաբթի, 12 Հունվարի 2011 13:21
2010 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 149 դիմում-բողոք
Արմինֆո. 2010 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 149 բողոք-հայտ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին ֆինանսական հաշտարարի գրասենյակից տրամադրված տեղեկություններով, ստացված բողոքներից 35-ը, համաձայն ՙՖինանսական հաշտարարի մասին՚ ՀՀ Օրենքի, քննարկման ենթակա չեն:
Աղբյուրի համաձայն, քննարկման ենթակա 114 բողոքներից 57-ում հաճախորդները նախապես չեն դիմել ֆինանսական կազմակերպությանը, 4 բողոք կազմակերպության կողմից բավարարվել են, 3 բողոքներով հաճախորդնրին խորհուրդ է տրվել չբողոքել, սպառողների իրավունքի ոտնահարման փաստերի բացակայության պատրառով, 50 բողոք գրասենյակին է ներկայացվել գրավոր: Վերջիններիս շարքում 6 բողոք վերաբերվել են ապահովագրականբ պատահարներին, 11 բողոք` վարկային գործարքներին, 2 բողոք` վճարահաշվարկային համակարգերին, իսկ 31 դիմում-բողոք` գրավատնային գործարքներին: Գրավոր ստացված և քննարկման վերցված 50 բողոք-հայտերից 2-ը եղել են վարկային կազմակերպությունների դեմ, 11-ը` բանկերի դեմ, 6-ը` ապահովագրական ընկերությունների դեմ և 31-ը` լոմբարդային ընկերությունների դեմ: Իսկ 8 դիմում-բողոք գտնվում են քննարկման փուլում:
2010 թվականի դեկտեմբերին ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 46 բողոք, որից 11-ը քննարկման ենթակա չեն: Քննարկման ենթակա 35 դիմումներից 19-ը նախապես ֆինանսական կազմակերպությանը չդիմած հաճախորդների դիմում-բողոքներն են, 1 դիմում-բողոք բավարարվել է կազմակերպության կողմից, 2 բողոքներով խորհուրդ է տրվել դիմումը ետ վերցնել սպառողների իրավունքնրի ոտնահարման փաստերի բացակայության պատճառով, 13 դիմում-բողոք գրասենյակին է ներկայացվել գրավոր: Վերջիններիս կազմում 2 դիմում կապված է ապահովագրական պատահարների, 5 դիմում` վարկային գործարքների և 6 դիմում` լոմբարդային գործարքների հետ: