Չորեքշաբթի, 16 Փետրվարի 2011 11:58
2011 թվականի հունվարին ֆինանսական հաշտարարի գրասենյակը բանկերի դեմ բողոքներ չի ստացել
Արմինֆո. 2011 թվականի հունվարին ֆինանսական հաշտարարի գրասենյակը ստացել է 35 բողոք-հայտ: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից տրամադրված տվյալներով, ըստ օրենքի, 13 բողոք քննարկման ենթակա չեն եղել:
Աղբյուրի համաձայն, քննարկման ենթակա 22 հայտերից 20-ում հաճախորդները նախապես ֆինանսական կազմակերպությանը չեն դիմել, իսկ 2 հայտ գրասենյակին է ներկայացվել գրավոր տեսքով, որոնցից մեկը եղել է տրանսպորտային միջոցների ապահովագրության, իսկ մյուսը` տուրիստական ապահովագրության գծով: Ընդ որում, այդ 2 բողոքներից մեկը բավարարվել է հաշտությամբ, իսկ մյուսը գտնվում է քննարկման փուլում: 2011 թվականի հունվարին ֆինանսական հաշտարարի գրասենյակը բանկերի դեմ բողոքներ չի ստացել: