Ուրբաթ, 8 Հուլիսի 2011 19:47
Ամերիաբանկը. նախատեսում է 2011թ վարկային պրտֆելը մեծացնել մինչև 135 մլրդ.դրամ
Արմինֆո. Ամերիաբանկը նախատեսում է մինչև տարվերջ վարկային պրտֆելը մեծացնել մինչև 135 մլրդ.դրամ: Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին:
Նրա խոսքերով, բանկը մտադիր է պորտֆելը մեծացնել ինչպես տեղական շուկայի ռեսուրսների, այնպես էլ միջազգային ծրագրերի շրջանակներում: Մասնավորապես, նրա խոսքերով, արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին բանկը նախատեսել է միջազգային կառույցներից ներգրավել նոր ռեսուրսներ: Ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ բանկն ակնկալում է ներգրավել ավելի քան 50 մլն.դոլար:
ՙԱյսօր մենք բանակցում ենք մի քանի կառույցների հետ, րոնց շարքում են ինչպես մեր նախկին գործընկերները, այնպես էլ հայկական շուկայի համար նոր կազմակերպություններ, ինչը դրական է ինչպես մեր, այնպես էլ երկրի ողջ տնտեսության համար`ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների առումով՚,-նշել է նա:
Խոսելով ֆինանսավորման ոլորտների մասին, նա նշել է, որ այս տարի հիմնական շեշտը կդրվի ՓՄՁ, քան խոշոր բիզնեսի վարկավորման վրա: ՙՀամաձայն զարգացման մեր ծրագրի, վերջին 3 տարիներին ՓՄՁ վարկերի տեսակարար կշիռը բանկի վարկային պորտֆելում հասել է 30-35%՚,-ընդգծել է Տ.Ջրբաշյանը:
Ըստ Ամերիաբանկի նախնական տվյալների, 2011 թվականի առաջին կիսամյակի վերջում բանկի վարկային պորտֆելը կազմել է 115 մլրդ.դրամ, տարսկզբից աճելով 12%, իսկ տարեկան կտրվածքով` 60%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից կազմած`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարը`այդ թվում, 25.5 մլրդ.դրամ կանոնադրական կապիտալով` առաջին տեղ, 32.7 մլրդ.դրամ ընդհանուր կապիտալով`երկրորդ տեղ, 160.5 մլրդ.դրամ ակտիվներով` 2 տեղ, 111.7 մլրդ.դրամ վարկային պորտֆելով` 2 տեղ, 12.1 մլրդ.դրամ պետպարտտմսերում ներդրումների ծավալներով` 3 տեղ: Բանկի վարկային պորտֆելում տնտեսության վարկավորման բաժինը կազմում է 80% կամ 89 մլրդ.դրամ`1 տեղ, որտեղ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը կազմել է 14% կամ 15.3 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումների ծավալն առաջին եռամսյակում աճել է 10%, իսկ տարվա կտրվածքով` 65%: