Երեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2011 20:10
ՀՀ ԿԲ մտադիր է Հայկական բանկերի 2-րդ համաժողովն անցկացնել ԱՄՆ-ում
ԱրմԻնֆո. Նոր ներդրումների ներգրավման նպատակով հայկական բանկերի համաժողովը կանցկացվի նաև ապագայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀ Կենտրոնական Բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, հայկական բանկերի 2-րդ համաժողովը նախատեսվում է անցկացվել ՄՆ-ում, և կրկին Սփյուռքի ներկայացուցիչների համար:
ՙՍեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում տեղի ունեցած առաջին համաժողովի արդյունքներով պարզ է դարձել, որ հայկական Սփյուռքը վատ է իրազեկված Հայաստանի ֆինանսական համակարգի և կայունության մասին: Իսկ չէ որ գաղտնիք չէ, որ ԱՄՆ հայկական Սփյուռքը ամենախոշորներից մեկն է, մանավանդ, որ Կալիֆորնիայի տնտեսությունն իր մեծությամբ աշխարհում 9-րդն է, իսկ Լոս Անջելեսը` 16-ը՚, - ասել է Ա.Ջավադյանը, նշելով, որ 2-րդ համաժողովի ընտրության հարցը պայմանավորված է ԱՄՆ հայկական Սփյուռքի, ինչպես նաև Հայաստանի ներդրումային մթնոլորտի վերաբերյալ ամերիկյան գործարարների իրազեկության բարձրացման նկատառումներով: