Ուրբաթ, 27 Հունվարի 2012 21:00
Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը հիմնական ցուցանիշներով գտնվում է առաջատարների եռյակում: Ըստ բանկ ֆինանսական հաշվետվությունների, 2011 թվականին ակտիվներն աճել են 32%, մինչև 347.5 մլն.դոլար ¥2 տեղ¤, արժեթղթերում կատարված ներդրումները`3.1%, մինչև 34.4 մլն.դոլար ¥3 տեղ¤, կանխիկ դրամական միջոցներով`54.2%, մինչև 19.3 մլն.դոլար, նոստրո-հաշիվներով`մոտ 2 անգամ, մինչև 28 մլն.դոլար, իսկ միջբանկային վարկերի և ավանդների գծով գրանցվել է կրկնակի անկում, մինչև 17.4 մլն.դոլար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի վարկային պորտֆելում խոշոր ձեռնարկություններին տրամադրված վարկերը կազմել են ավելի քան 69%, գրանցելով տարեկան 40% աճ: Սակայն, առաջատարն է ՓՄՁ վարկերի պորտֆելը, գրանցելով ավելի քան կրկնակի աճ և ավանդների պորտֆելը`ավելի քան եռակի աճ: Վարկային քարտերի բաժինը վարկային պորտֆելում կազմում է 4.5%, գրանցելով տարեկան կրկնակի աճ, օվերդրաֆտները` 2%, գրանցելով տարեկան կրկնակի աճ, հիփոթեքային վարկերը`5.5%, գրանցելով տարեկան 40% աճ, ավտովարկերը`մոտ 2%, տարեկան աննշան անկումով: Բանկի լիզինգային պորտֆելը, 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է մոտ 6 մլն.դոլար, գրանցելով տարեկան 10% աճ: Ընդհանուր հաշվով, բանկի կողմից երկրի տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են 83.5% կամ 292.5 մլն.դոլար, գրանցլով 50% տարեկան աճ, իսկ ֆիզիկական անձանց վարկերը կազմել են 16.5% կամ 57.8 մլն.դոլար, գրանցելով տարեկան 56% աճ:
Ըստ ոլորտների, Ամերիաբանկի վարկային պորտֆելոմ առաջատարն է արդյունաբերության հատվածը`102.6 մլն.դոլար և առևտրի ալարտը`97 մլն.դոլար, որոնց հաջորդում են տրանսպորտի և կապի ոլորտները`26.8 մն.դոլար, շինարարության հտվածը`22.8 մլն.դոլար, ծառայությունների ոլորտը`11.2 մլն.դոլար և գյուղատնտեսության ոլորտը`5.3 մլն.դոլար: Ամերիաբանկի ընդհանուր պարտավորությունների կազմում, որոնք 2012 թվականի հունվարի 1-ին կազմել են 431.1 մլն.դոլար, 34.5% տարեկան աճով, հաճախորդնրի հանդեպ պարտավորությունների բաժինը կազմել է 55%, 37.4% տարեկան աճով: Ընդ որում, հաճախորդների հանդեպ պարտավորությունների կազմում ժամկետային վարկերը կազմել են ավելի քան 68%: Ցպահանջ ավանդների կազմում, որոնք 2011 թվականին աճել են 18%, իրավաբանական անձանց միջոցները կազմել են 67%: Ամերիաբանկի կողմից միջազգային կառույցներից, առևտրային բանկերից, Կենտրոնական բանկից ներգրավված վարկերի պորտֆելը 2012 թվականի հունվարի 1-ին կազմել են 180.2 մլն.դոլար, գրանցելով տարեկան 41% աճ:
2011 թվականին Ամերիաբանկի ընդհանուր կապիտալն աճել է մոտ 10%, կազմելով 91 մն.դոլար ¥2 տեղ¤, ինչը պայմանավորված է կուտակված շահույթի 47% աճով, մինչև 24.7 մլն.դոլար: Կանոնադրական կապիտալով բանկը զբաղեցնում է 2 տեղը`66 մլն.դոլար: 2011 թվականի արդյունքներով Ամերիաբանկն ապահովել է 11.3 մլն դոլարի զուտ շահույթ, գրանցելով տարկան 37.3% աճ, ընդ որում միայն 4-րդ եռամսյակում բանկի զուտ շահույթը կազմել է 3.7 մլն.դոլար ¥3 տեղ¤: