Չորեքշաբթի, 11 Ապրիլի 2012 18:19
Հայաստանի Բանկերի Միությունը գործարկել է Ubank էլեկտրոնային ֆինանսական գրադարանը
ԱրմԻնֆո. Հայաստանի Բանկերի Միությունը գործարկել է Ubank էլեկտրոնային ֆինանսական յուրօրինակ գրադարանը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել է ապրիլի 11-ին: րադարանը տեղակայված է www.e-library.uba.am կայքում և ներկայացված է հայերեն և անգլերեն լեզուներով:
Ինչպես նշել է ՀԲՄ նախագահ Աշոտ Օսիպյանը, գրադարանում ընդգրկվել են բանկային գործի, միջազգային ֆինանսների, ներդրումների և արժեթղթերի շուկայի, ֆինանսների կառավարման, ֆինանսական կարգավորման վերաբերյալ գրքեր: Ընդգրկված գրքերից երկուսը թարգմանվել են հայերեն` ընթերցողների համար առավել մատչելի դարձնելու նպատակով: UBAnk-ն էլեկտրոնային գրադարանը պարունակում է համաշխարհային հեղինակավոր խմբագրություններից ձեռքբերված ֆինանսաբանկային ոլորտի մասնագիտական և ժամանակակից գրականություն ինչպես սկսնակների և ուսանողների, այնպես էլ ոլորտի պրոֆեսիոնալների համար: Ա.Օսիպյանի խոսքերով, տարեց տարի գրադարանը համալրվելու է նոր հեղինակավոր գրքերով և բանկային համակարգին առնչվող նյութերով և ավելի շատ գրքեր կթարգմանվեն հայերեն:
Բացի այդ, Միությունը կաշխատի ֆինանսական և բանկային տերմինների հայերեն բառարանի ստեղծման ուղղությամբ, քանի որ, ինչպես բացատրել է Ա.Օսիպյանը, Հայաստանում չկա ֆինանսական տերմինների միասնական տերմինաբանություն, իսկ օգտագործվող տերմինները հասկացվում են տարբեր ձևերով, ինչպես մասնագետների, այնպես էլ ուսանողների կողմից:
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման իր հերթին նշել է նման գրադարանի ստեղծման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Իսկ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան րիգորյանը տեղեկացրել է, որ գրադարանի ստեղծման համար նախատեսվող ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է մոտ 68 հազ.դոլար, որի 30%-ը տրամադրել է Հայաստանի Բանկերի ՄԻությունը, իսկ 70%-ը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը: 
Միջոցառման ընթացքում խոսվեց նաև էլ-գրադարանի տեխնիկական լուծումների վերաբերյալ` գրադարանում տեղ գտած գրքերի հեղինակային իրավունքների առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով: