Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2012 14:41
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ նորացված մասնաճյուղ է գործարկել Գյումրիում
ԱրմԻնֆո: Հոկտեմբերի 30-ին ՙՎՏԲ-Հայաստան Բանկը՚ Գյումրիում գործարկել է վերանորոգված և լիովին նորացված մասնաճյուղը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել յումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևը: րասենյակի ներքին հարդարանքը համապատասխանում է ՎՏԲ բրենդին և ֆիրմային ոճին:
ՙՎերանորոգման աշխատանքներից բացի մասնաճյուղում իրականացվել է միջոցառումների մի ողջ համալիր, որոնք նպատակաուղղված են հաճախորդների սպասարկմանն առնրվող ընթացակարգերի օպտիմալացմանը, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացմանն ու տեխնիկական վերազինմանը՚, - ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը: Դրան զուգընթաց մասնաճյուղում տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, հաճախորդների սպասարկման գոտիները տարանջատվել են ըստ ծառայության և ապրանքների տեսակների, ստեղծվել են առանձին գոտիներ հաճախորդների անհատական սպասարկման համար:
Խաչատրյանի ասելով, ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ մասնաճյուղերի վերաֆորմատավորումը շարունակվում է, և ամենամոտ ապագայում կվերագործարկվեն Արմավիրի, Էջմիածնի վերանորոգված մասնաճյուղերը, ինչպես նաև մայրաքաղաքի Դավիթաշեն և Էրեբունի համայնքների և Մաշտոցի պողոտայի մասնաճյուղերը:
ՎՏԲ24 բանկի փոխնախագահ Դմիտրի Յակովլևն իր հերթին նշել է, որ մասնաճյուղերի և սպասարկման կետերի վերաֆորմատավորման և վերանորոգման ծրագրում միջոցների ներդրման հիմնական նպատակը բանկի հաճախորդների և այցելուների համար սպասարկման առավել հարմարավետ պայմանների ստեղծումն է:
Նրա ասելով, բիզնեսի շուրջ 70 տոկոսը գտնվում է Երևանում, ուստի ցանցի վերաֆորմատավորումը սկսվել է մայրաքաղաքից, իսկ հետո շարունակվել հանրապետության մյուս խոշոր քաղաքներում: ՙՀաջորդ տարի բանկը մտադիր է վերաֆորմատավորել 16 խոշոր և 22 փոքր մասնաճյուղեր Հայաստանի մարզերում՚, - հաղորդել է Դ.Յակովլևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ ՙյումրի՚ մասնաճյուղի կառավարիչ Հարություն Մինասյանն իր հերթին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցյում նշել է, որ իր ղեկավարած գրասենյակն ունի շուրջ 7 հազար հաճախորդ, որոնցից 4 հազարը փոխառուներ են: Այդ մասնաճյուղում առավել պահանջված են սպառողական վարկերը, այդ թվում` ավտովարկերը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 2004 թվականի ապրիլին դարձել է ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից: Ներկայում ըստ մեծության Ռուսաստանում երկրորդ ՙԲանկ ՎՏԲ՚ ԲԲԸ-ն ՙՎՏԲ-Հայաստան Բանկի՚ բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերն է: Մի շարք հիմնական ցուցանիշներով բանկն ավանդաբար ներառված է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների թվում: Այժմ բանկն ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը երկրում` 69 մասնաճյուղ, որոնցից 44-ը գտնվում են մարզերում, 25-ը` Երևանում: