Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2012 17:11
Հայաստանի Ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ վճարված փոխհատուցումմների գումարը տարեսկզբից կազմել է ավելի քան 106.846 մլն.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի Ֆինանսական հաշտարարի միջնորդությամբ վճարված փոխհատուցումմների գումարը հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 20-ն ընկած ժամնկահտվածում կազմել է ավելի քան 106.846 մլն.դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակից, այդ գումարի մոտ 88.3%-ը կամ 94.3 մլն.դրամը կազմել են պահովագրական հատուցումների բաժինը, 8.3% կամ 8.9 մլն.դրամ`բանկերի, 1.6% կամ 1.8 մլն.դրամ` Ավտոապահովագրողների Բյուրոյի, 1.3% կամ 1.3 մլն.դրամ` գրավատների, 0.5% կամ 546.2 հազ.դրամ` վարկային կազմակերպությունների բաժինը:
Աղբյուրի համաձայն, նշված ժամանակահատվածում րասենյակն ստացել է 1271 բողոք-հայտ, որից 380-ը վերցվել է քննման, ընդ որում, բողոքների 68%-ը լուծվել է հաճախորդների օգտին, իսկ գործերի 64%-ը` լուծվել է խաղաղ ճանապարհով:
Հարկ է նշել, որ նշվծ ժամանակահատվածում ստացված բողոքներից 275-ն ուղղված է եղել ապահովագրական ընկերությունների դեմ, 93-ը` բանկերի, 5-ը` Ավտոապահովագրողների Բյուրոյի և գրավատների դեմ:
Իր գործունեությնա 4 տարիներին րասենյակի միջոցով վճարված փոխհատուցումների ընդհանուր գումարը կազմել է 220,304 մլն.դրամ: Այդ նույն ժամանակահատվածում րասենյակն ստացել է 3094 բողոք, որից 691-ը վերցվել է քննման, իսկ 68%-ը լուծվել է հաճախորդների օգտին:
Նշենք, որ Հայաստանի Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հիմնվել է 2008 թվականի հունիսի 17-ին, ՙՖինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքի հիման վրա: Իր մասնագիտական գործունեությունը հաշտարարի գրասենյակն սկսել է 2009 թվականի հունվարի 24-ից: Ֆինանսական հաշտարարի գրասենյակի հիմնադիրներն է հանդիսանում ՀՀ Կենտրոնական բանկը: րասենյակի ծառայությունները տրամադրվում են անվճար, իսկ աշխատանքը վարձատրվում է ֆինանսական կազմակերպությունների կողմից: