
Արմինֆո. Տարեսկզբի երկու ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները 7 տոկոսով ավելացել են։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԷԲՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, աճ է արձանագրվել ինչպես ատոմակայանում, այնպես էլ ՋԷԿ-երում և ՀԷԿ-երում։ ՀԱԷԿ-ում արտադրության ծավալներն ավելացել են 1,8, ջերմային կայաններում՝ 2, հիդրոկայաններում՝ ավելի քան 27 տոկոսով։
Հունվար-փետրվարին ընդհանուր առմամբ Հայաստանում արտադրվել է 1,3 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Էներգաարտադրության կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է ատոմակայանին։ Տարեսկզբի երկու ամիսներին ՀԱԷԿ-ում արտադրվել է 541 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ Ջերմային կայաններում արտադրության ծավալները կազմել են 459 մլն կՎտ ժամ։ Նախորդ տարվա 246 մլն կՎտ ժամի դիմաց՝ ՀԷԿ-երում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը գերազանցել է 313 մլն կՎտ ժամը։
RUB | 4.91 | 0.01 |
USD | 381.46 | -0.01 |
EUR | 448.71 | -0.43 |
GBP | 514.86 | 0.30 |
CAD | 278.58 | -0.23 |
JPY | 24.40 | 0.01 |
CNY | 54.45 | 0.01 |
CHF | 482.74 | -0.38 |

