Չորեքշաբթի, 14 Սեպտեմբերի 2016 16:42
Ալեքսանդր Ավանեսով

Երևանի կենտրոնում բացվել է ՀԷՑ հաճախորդների սպասարկման կենտրոն

Երևանի կենտրոնում բացվել է ՀԷՑ հաճախորդների սպասարկման կենտրոն

Արմինֆո. Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում, «Տաշիր սթրիթում» կայացել է ՀԷՑ ընկերության հաճախորդների սպասարկման կենտրոնի բացում: Ինչպես նշել է ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, առաջիկա օրերին համանման կենտրոն կբացվի նաև «Տաշիր» առևտրի կենտրոնում, ինչից հետո առնվազն երեք կենտրոններ կբացվեն Երևանի այլ վարչական շրջաններում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում: Հեռանկարում համանման կենտրոններ կստեղծվեն հանրապետության բոլոր քաղաքներում:

Կենտրոնի աշխատակիցներն ամեն օր մինչև 22:00-ն կլուծեն բաժանորդների շրջանում ծագող խնդիրները` հստակ պատասխաններ տալով նրանց բոլոր հարցերին: Այդ նպատակով մշակվել են և բաժանորդներին կտրամադրվեն ուղեցույցներ հնարավոր բոլոր դեպքերի համար: «Ամեն բան արվում է հաճախորդների հարմարության համար, նրանց քաղաքակիրթ սպասարկման համար», - ընդգծել է ընկերության գլխավոր տնօրենը: Նա նշել է, որ կենտրոնի ծառայություններից կարող են օգտվել բոլոր սպառողները` անկախ բնակության վայրից: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի խնդիրներին, ինչպես էլկետրացանցերին միացման սկզբունքները, հաճախորդի հետ պայմանագրի կնքումը, վճարումների ուշացմանն առնչվող խնդիրների լուծումը, սպառված էլեկտաէներգիայի ծախսի անհամապատասխանության վերաբերյալ բողոքների ուսումնասիրումը, իրավական աջակցության տրամադրմանը, ինչպես նաև տեղում վճարումների հնարավորությունը: