Հինգշաբթի, 27 Հոկտեմբերի 2016 16:42
Ալեքսանդր Ավանեսով

2019 թվականին Հայաստանում կստեղծվի հետխորհրդային տարածաշրջանի լավագույն էլեկտրաէներգետիկ համակարգը

2019 թվականին Հայաստանում կստեղծվի հետխորհրդային տարածաշրջանի լավագույն էլեկտրաէներգետիկ համակարգը

Արմինֆո. 2019 թվականին Հայաստանում կստեղծվի հետխորհրդային տարածաշրջանի լավագույն էլեկտրաէներգետիկ համակարգը: Այս մասին հոկտեմբերի 27-ին ՀՀ Խորհրդարանում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

 

Նրա խոսքով, մինչև այդ ժամկետը հանրապետության բարձր լարման բոլոր էլեկտրական ենթակայանները կհագեցվեն ամենաժամանակակից սարքավորումներով: Անգամ համակարգի կառավարումը կիրականացվի ավտոմատ ռեժիմով: Այդ նպատակով առաջիկայում կսկսվի SCADA (էլեկտրաէներգիայի հաշվառում) ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, ինչը հնարավորություն է տալիս ավելի ուժեղացնել երկրի էլեկտրաէներգետիկ համակարգի հնարավորությունները: Ծրագրերն իրականացվում են մի շարք միջազգային կազմակերպությունների վարկային միջոցներով:

 

Իսկ ավելի վաղ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Երվանդ Զախարյանը հաղորդել էր, որ 2019 թվականին ներդրումների ընդհանուր ծավալը երկրի էներգետիկայի ոլորտում կկազմի ավելի քան 800 մլն.դոլար: