Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2016 14:08
Ալեքսանդր Ավանեսով

ՀԿԵ-ն իրավաբանական և ֆիզիկական անձանց կոչ է անում օգտվել երկաթուղային փոխադրումների հնարավորություններից

ՀԿԵ-ն իրավաբանական և ֆիզիկական անձանց կոչ է անում օգտվել երկաթուղային փոխադրումների հնարավորություններից

Արմինֆո. ՀԿԵ-ն իրավաբանական և ֆիզիկական անձանց կոչ է անում օգտվել ընկերության հնարավորություններից երկաթուղային փոխադրումների համար:

 

Պատասխանելով դեկտեմբերի վերջին ՀԿԵ կողմից իրականցվող փոխադրումներին առնչվող իրավիճակի վերաբերյալ հարցին, երբ «Վերին Լարս» հսկիչ անցակետում կուտակվել է շուրջ 700 փոխադրամիջոց, ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Ալոյանը նշել է, որ առկա եղանակային պայմանները խնդիր չեն իրենց ընկերության համար: «Աշխատանքը շարունակվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Բոլոր էլեկտրագնացքները հանրապետությունում, ինչպես նաև Երևան-Բաթում գնացքը աշխատում են ըստ չվացուցակի և առանց ուշացումների: Բեռնափոխադրումներին առնչվող խնդիրներ նույնպես չկան: Մինչև Փոթի բեռները փոխադրվում են հստակ` ըստ ժամնակացույցի, լաստանավային անցարանը նույնպես աշխատում է անխափան», - հաղորդել է Վարդան Ալոյանը:

 

Հիշեցնենք, որ  մեկ օր առաջ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը լրագրողներին հաղորդել էր այլընտրանքային երթուղիների որոնման մասին: Նա տեղեկացրել էր, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում 700 բեռնատար է կուտակվել, որոնցից 400-ը ճանապարհվել էր դեպի Հայաստան կամ` Հայաստանից: Ուշագրավ է, որ «Վերին Լարս» անցակետով անցնում է Հայաստանի և Ռուսաստանի միջև կապ ապահովող միակ ցամաքային ճանապարհը: