Երկուշաբթի, 30 Հունվարի 2017 17:38
Ալեքսանդր Ավանեսով

ԵԱԶԲ. 2017 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կկազմեն 2.9%

ԵԱԶԲ. 2017 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կկազմեն 2.9%

Արմինֆո. 2017 թվականին Հայաստանի տնտեսության աճի տեմպերը կկազմեն 2.9%, 2018-ին արագանալով մինչև 3.9%: Նման կանխատեսում է պարունակում Եվրասիական զարգացման բանկի մակրոզեկույցը:

Ըստ աղբյուրի, ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնումը, 2015-2016 թվականներին իրականացված դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների խթանիչ միջոցառումների հետ միասին, ինչպես նաև կառավարության կողմից իրականացվող արտահանումը և ներդրումները խթանող միջոցառումների հետ մեկտեղ կարող են նպաստել Հայաստանի տնտեսական աճի արագացմանը 2017-2019 թվականներին: 2016 թվականի արդյունքներով ՀՆԱ աճն ակնկալվում է 0.6%, ինչը ցածր է 2016-ի նախորդ կանխատեսումից և առաջին հերթին կապված է 2016 թվականին գյուղատնտեսության ոլորտի համախառն արդյունքի սպասվածից ավելի անկման հետ:

Ներքին պահանջարկի աճը և ներմուծվող հումքի ու ապրանքների գների աճը կարող են նպաստել Հայաստանում գնաճային գործընթացների հետագա վերականգնմանը 2017-2018 թվականներին: Ընդ որում, գների վերականգնման վրա զսպող ազդեցություն կարող է 2017 թվականին ունենալ գազի և էլեկտրաէներգիայի սակագների սպասվող իջեցումը, պահպանելով, ըստ Հայաստանի Բանկի գնահատականներով, ցածր գնաճային ակնկալիքները, ինչպես նաև պլանավորվող սահմանափակիչ հարկաբյուջետային քաղաքականությունը:

ԵԱԶԲ փորձագետները նշում են, որ Հայաստանում դիտվում է տնտեսության դոլարացման մակարդակի կրճատման միտում: Ռեզիդենտների արտարժույթով ավանդների տեսակարար կշիռն ավանդների ընդհանուր ծավալներում 2016 թվականի նոյեմբերի վերջին կազմել է 60.1% (2015-ի նոյեմբերին` 65%): Տնտեսական ակտիվությունը պահպանելու և գնանկումը կանխելու նպատակով ԿԲ-ն դեկտեմբերի 27-ին հերթական անգամ ընդունեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով իջեցնելու մասին որոշում, մինչև 6.25%: 2016 թվականի մայիսից ի վեր ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 6 անգամ, 8.75%-ից մինչև 6.25%: Լրացուցիչ արտաքին և ներքին ցնցումների բացակայության պայմաններում հնարավոր է, որ շարունակվի ԿԲ դրամավարկային պայմաների մեղմման քաղաքականությունը: 2016 թվականի սկզբից իրականացվող խթանիչ դրամավարկային քաղաքականությունը և արտաքին գնանկումային ճնշումների նվազումը նպաստեցին գնանկումային գործընթացների դանդաղման շարունակությանը Հայաստանի տնտեսությունում 2016 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին: Տարեկան գնանկումը դեկտեմբերին կազմեց 1.1%: Այսպիսով, փաստացի գնաճը շարունակում է մնալ ԿԲ նպատակային ցուցանիշից ցածր, 2016-ի 4% մակարդակում:

Բյուջեի ընդհանուր ծախսերը 2016-ի հունվար-սեպտեմբերին, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 2.2%, պետական պարտքի տոկոսների վճարման, սոցիալական նպաստների և կենսաթոշակների աճի, ինչպես նաև սուբսիդիաների զգալի աճի հաշվին: Դեֆիցիտը զսպող գործոններ են հանդիսացել կապիտալ ծախսերի կրճատումը (-34.6%) և ապրանքների ու ծառայությունների գնումներին ուղղված ծախսերը (-35.4%): 2016-ի արդյունքներով սպասվում է պետական բյուջեի դեֆիցիտի որոշակի ընդլայնում, նախկինում նախատեսված` ՀՆԱ-ի 4.1%-ից: 2016 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով պետական բյուջեի դեֆիցիտը կազմել է 93.6 մլրդ.դրամ, ինչը 40% բարձր է 2015-ի նույն ցուցանիշից: Բյուջեի եկամտային մասի ընդհանուր կրճատումը կազմել է 0.8%`ԱԱՀ մուտքերի (11.6%) և ոչ հարկային մուտքերի 17.8% կրճատման հաշվին: Բայց բյուջեի դեֆիցիտի ընդլայնումը մի քանի անգամ հավասարակշվել է եկամտահարկի (5.4%) և շահութահարկի (28.6%) աճով:

Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճի դինամիկան 2016 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին, դեկտեմբերի 1-ին կազմելով 5596.3 մլն.ԱՄՆ դոլար: Արդյունքում դիտվել է պարտքի բեռի աճ, մինչև ՀՆԱ-ի 52.9% (2015-ին` ՀՆԱ –ի 48.2%, իսկ 2016-ի օգոստոսի վերջին` 51.9%): Պետական պարտքի մեծացումը շարունակվել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի աճի շնորհիվ: Աճի հիմնական աղբյուրներն են հանդիսացել պետական պարտատոմսերը, որոնք նոմինացված են ազգային, ինչպես նաև օտարերկրյա արժույթներով:

Տարեսկզբից դրամի իրական արդյունավետ փոխարժեքը թոլացել է 5%, պահպանվելով տարեսկզբի նոմինալի մակարդակում (2016-ի հոկտեմբերի տվյալներով): Ընդ որում, Հայաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամաբ ամրապնդվել է 1.5% (2016-ի հունվար-նոյեմբեր), ռուսական ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 19.1%-ի հունվար-նոյեմբեր): 2016 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով դրամի իրական արդյունավետ փոխարժեքն աննշան գերագնահատվել է (1.6%) իր հավասարակշռված մակարդակի նկատմամբ, մինչդեռ դրամի իրական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ թերագնահատվել է 0.3%:

Արտահանման ֆիզիկական ծավալների էական աճի և առևտրի պայմանների բարելավման ֆոնի վրա ընթացիք գործարքների հաշվի դեֆիցիտը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին 185 մլն.ԱՄՆ դոլարից (2015-ի` ՀՆԱ-ի 2.5%) նվազել է մինչև 110 մլն.ԱՄՆ դոլարով (ՀՆԱ-ի 1.5%): Միջազգային պահուստային ակտիվների դրական դինամիկան, որը վերացել է 2016-ի մայիսին, շարունակվել է օգոստոս-նոյեմբերին: Պահուստային ակտիվների աճը մայիս-նոյեմբեր ամիսներին կազմել է 668 մլն.ԱՄՆ դոլար, պահուստների մակարդակը բարձրացնելով մինչև 2.2 մլրդ.ԱՄՆ դոլար`2016 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, ինչին նպաստել են Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի առքը: Ռուսաստանից դրամական փոխանցումների հոսքի դինամիկան շարունակում է ցուցադրել դանդաղում, մինչև 12.7%`2016-ի հունվար-նոյեմբերին (2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ): Դրամական փոխանցումների ներհոսքի կրճատման ազդեցությունը ներքին պահանջարկի վրա մասսամբ փոխհատուցվում է իրականացվող խթանիչ ֆիսկալ քաղաքականությունով: Ռուսաստանի տնտեսական ակտիվության վերականգմանը զուգընթաց ակնկալվում է Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի դրական դինամիկա: Իսկ դրամի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ նպաստում է հայկական ապրանքների արտաքին մրցունակության բարձրացմանը: Ընթացիկ հաշվի դեֆիցիտի նվազումը նպաստել է միջազգային պահուստների աճին:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցերՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը Supermicro-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Ամերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունըԱմերիկացի դիվանագետ. Միացյալ Նահանգները ձգտում է ապահովել Հայաստանի էներգետիկ անկախությունը
Ադրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարարԱդրբեջանի տարածքով ցորենի հերթական մատակարարումն է առաքվում Հայաստան. էկոնոմիկայի նախարար
"Մեր ձեւով" շարժում. Ի՞նչ գինեգործական կենտրոնի մասին է խոսքը, եթե Կախեթիան արտահանում է 200 մլն դոլարի արտադրանք, իսկ Վայոց ձորը՝ ընդամենը 2 մլն դոլարի
Հայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցըՀայաստանում նախատեսվում է կարգավորել աճուրդում նվազեցված գնով հողամասերի վաճառքի մեկնարկային գնի հարցը
Հայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունըՀայաստանի իշխանությունները ևս մեկ տարով երկարաձգում են ներկրվող էլեկտրամոբիլներն ԱԱՀ-ից ազատելու արտոնությունը
Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. Հայաստանը բարելավել է բուսասանիտարական վերահսկման ենթակա արտադրանքի հսկողությունը. "Ռոսսելխոզնադզոր"-ի ղեկավար
Հանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունըՀանքարդյունաբերության հայկական ներուժը՝ Լոնդոնում. Ի՞նչ տվեց «Resourcing Tomorrow»-ին պաշտոնական մասնակցությունը
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
19.12.2025
RUB4.74-0.03
USD381.47-0.03
EUR446.97-0.30
GBP510.451.03
CAD276.57-0.32
JPY24.25-0.23
CNY54.180.00
CHF479.960.09