
Արմինֆո. 2017 թվականին ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմանն է ուղղել 1.2 մլրդ.դրամ: Այս մասին փետրվարի 16-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցման ծրագիրը ձեռնարկություններին և գերատեսչություններին կներկայացվի հաջորդ շաբաթ: Ծրագրի հիմնական նպատակը կլինի ցածր տոկոսադրույքերի ապահովումը, ինչը ֆերմերական տնտեսություններին թույլ կտա գյուղատնտեսական տեխնիկան ձեռք բերել արտոնյալ պայմաներով:
Նշենք, որ հունվարի 26-ին ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում կազմակերպել Ռուսաստանում և այլ երկրներում գյուղատնտեսության տեխնիկա արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում՝ տեխնիկայի մատակարարման պայմանները քննարկելու նպատակով: Մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նախագիծը: