Հինգշաբթի, 1 Հունիսի 2017 20:29
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյան. Կառավարության հավակնությունները շատ ավելի մեծ են, քան ՀՆԱ –ի կանխատեսվող մակարդակը

Վարդան Արամյան. Կառավարության հավակնությունները շատ ավելի մեծ են, քան ՀՆԱ –ի կանխատեսվող մակարդակը

Արմինֆո. «Մենք դեռ գտնվում ենք մի սցենարում, որով 2017 թվականին նախատեսվում է 3,2% տնտեսական աճ, մև նպատակ ենք դնում հաջորդ տարիներին ապահովել ՀՆԱ-ի մինչև 4,8 կամ ավելի բարձր`5,7% աճ»: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում մեկնաբանում է բյուջեի կապիտալը ծախսերի ավելացման ուղղությամբ կառավարության պլանները, խոսում է դրանց հիմնավորվածության մասին և նշում դրական ազդակները Հայաստանի տնտեսությունում, Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարության գործունեության ֆոնին: Ինչպես գտնում է նախարարը, երբեմն դրական ակնկալիքները, այդ թվում նաև տնտեսությունում, շատ ավելի կարևոր դեր կարող են խաղալ, քան կարելի է ենթադրել:

 

Պրն.նախարար, կառավարությունը պատրաստվում է 50 մլրդ.դրամով ավելացնել պետբյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը: Սակայն, 2017 թվականի բյուջեն ներկայիս կառավարության կողմից ներկայացվում էր որպես պահպանողական, որն ուղղված էր պետպարտքի կայունության և դեֆիցիտը 3%-ի վրա պահպանմանը: Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակի արդյունքներով արձանագրվեց տնտեսական ակտիվության 6-6.6% աճ, իսկ պետբյուջեի եկամուտները գերազանցեցին սպասելիքները, հետևաբար, կառավարությունը մտածում է նոր վարկերի և կապիտալ ծախսերի ավելացման մասին: Արդյո՞ք դա չի հակասում երկրի բյուջեի կառուցման ավելի վաղ հռչակված սկզբունքներին:

 

Բացարձակապես, ոչ մի հակասություն չկա: Բյուջեն պլանավորելիս մենք ղեկավարվում ենք ոչ միայն ներքին տնտեսական ցուցանիշներով, այլ նաև համաշխարհային տնտեսության աճի միտումներով և կանխատեսումներով միջնաժամկետ հեռանկարում:  Ակնհայտ է, որ եթե Հայաստանի գործընկեր-երկրներում մի քանի անգամ փոխվել են տնտեսական աճի կանխատեսումները, ուրեմն մենք էլ պետք է մտածենք մեր սկզբնական գնահատականների վերանայման ուղղությամբ: Ռուսաստանի Դաշնությունը, որը Հայաստանի հիմնական առևտրական գործընկերն է, 2016 թվականին մի քանի անգամ վերանայեց 2017 թվականի իր կանխատեսումները`0.8%-ից մինչև 2%, մինչդեռ, երբ մենք պլանավորում էինք բյուջեն, կանխատեսվում էր 1% տնտեսական աճ: Հետևաբար, մենք նույնպես կողմնորոշվեցինք այդ ցուցանիշով: Կողմնորոշվեցինք նաև միջազգային կոնյունկտուրայով, մասնավորապես, ԱՄՆ նխաագահական ընտրություններով և հումքի համաշխարհային շուկաների գներով, մասնավորապես, այսօր գրանցվել է պղնձի գների 10% աճ: Իսկ դա շատ կարևոր է մեզ համար:

 

Բացի այդ, տնտեսական աճն ունի նաև իներցիոն բնույթ, և կառավարության նախկինում իրականացված քայլերն այսօր բնական ձևով են ազդում տնտեսական ակտիվության վարքագծի վրա: Առաջին հայացքից, ավելի խելամիտ կլիներ կանխատեսել ավելի ցածր ցուցանիշներ, անցյալ հիմնարար զարգացումների հիման վրա, մասնավորապես, ներդրումների գծով, որոնք անցյալ տարիների ընթացքում ցուցադրեցին բացասական դինամիկա: Հետևաբար, շատ ռիսկային կլիներ կանխատեսել աճի ավելի բարձր տեմպեր, իսկ բյուջեով նախատեսված 3,2% աճն այն մինիմումն է, ինչին մենք ձգտում ենք: Միջնաժամկետ հեռանկարում մենք հավակնում ենք տնտեսական աճի ավելի բարձր ցուցանիշների`4,8%-ից մինչև 5,7%: Պետք չէ մոռանալ նաև, որ տնտեսության հիմնակարար գործոններից բացի շատ կարևոր են իրականացվող բարեփոխումները և միջոցառումները, որոնք ի վիճակի են դրական սպասելիքներ ձևավորել հասարակությունում: Դեռ 2006 թվականին ամերիկացի Էդմունդ Ֆելփսն արժանացավ տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակի, գնաճի և գործազրկության միջև կապի  մակրոտնտեսական հետազոտությունների համար, իսկ նրա դոկտրինայի հիմնաքարը դարձավ «ռացինալ սպասումների հեղափոխությունը», որն ասում է, որ գնաճային սպասելիքները նույնպես ազդում են գործընթացի վրա: Այսպիսով, մեր գործողություններով մենք ստացանք մեծ դրական ազդակներ, քան սպասում էինք:

 

Միևնույն ժամանակ, մենք չենք մոռանում կայուն հարկաբյուջետային քաղաքականության և պարտքի կայունության մասին, կանխելու պետպարտքի գերաճը: Այս առումով, նշեմ, որ պետպարտքի լավ կառավարման արդյունքն այն է, որ այսօր սուվերեն պետպարտատոմսերն ավելի թանկ են, քան տեղաբաշման ընթացքում: Ստացվում է, որ միջազգային ներդրողները ցանկանում են ձեռք բերել Հայաստանի արժեթղթերն ավելի ցածր եկամտաբերությամբ, ինչը խոսում է միջազգային ֆինանսական խաղացողների վստահության մասին մեր երկրի նկատմամբ:

 

Երկրի պետպարտքի կառավարման համատեքստում, ամերիկյան արժույթի թանկացումը որքա՞ն բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա:

 

Հայկական դրամի արժեզրկումն ամերիկյան դոլարի նկատմամբ, ըստ նախարարության սթրես-փեստի, մինչև 20%, կամ գրեթե մինչև 600 դրամ մեկ դոլարի դիմաց, պրոբլեմներ չի ստեղծի երկրի հարկաբյուջետային համակարգում, նաև Հայաստանի պետպարտքի սպասարկման առումով: Որոշակի վտանգ է ներկայացնում և կարող է Ռուբիկոն դառնալ ազգային արժույթի 30% փլուզումը, 500-ից մինչև, օրինակ, 650 դրամ/դոլար, բայց նման հեռանկարը գրեթե զրոյական է: Սակայն, այդ դեպքում էլ մենք չենք հատի պետպարտքի կառավարելիության թույլատրելի շեմը:

 

Կառավարությունը պատրաստվում է ավելացնել կապիտալ ծասերը: Իսկ ուր կուղղվեն լրացուցիչ եկամուտները:

 

Առաջին հերթին ենթակառուցվածքային նախագծերին` ճանապարհների և ոռոգման համակարգերին: Այդ ռազմավարոթյունը նույնպես ունի իր փիլիսոփայությունը: Այսօր ինչքան էլ մասնավոր հատվածին կոչ անենք կատարել ներդրումներ, շատ դժվար է առանց ճանապարհների և ենթակառուցվածքների համապատասխան որակի նրանց մոտիվացնելը:

 

Այսինքն, Դուք գտնում եք, որ այդ մոտեցման ՕԳԳ-ն ավելի՞ բարձր է, քան եթե 50 մլրդ. դրամի լրացուցիչ եկամուտներն ուղղվեն մասնակի ֆինանսավորվող 150,1 մլրդ.դրամի դեֆիցիտին, կամ պետպարտքի մի մասի մարմանը:

 

Միանշանակ: Կարծում եմ, որ ավելի արդարացված կլիներ այդ ռեսուրսները ներդնել և գեներացնել տնտեսության հավելյալ արժեքում, որը հետագայում կուղղվի նաև պետպարտքի սպասարկմանը:

 

ՀՀ կառավարությունը 2017 թվականի առաջին երեք ամիսներին գերակատարեց հարկերի հավաքման եռամսյակային պլանը, տնտեսական ակտիվությունը հասավ 6-6,6%-ի: Սակայն, նման վերելք էր արձանագրվել նաև 2016 թվականի առաջին կեսին, որից հետո վրա հասավ տնտեսական անկումը: Միևնույն ժամանակ, Դուք բազմաթիվ անգամ հայտարարել էիք, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը կարող է մի փոքր դանդաղել, ելնելով տարվա կեսին արձանագրված իր աճի հիմնարար արդյունքից: Այդ համատեքստում, այդյո՞ք կան մշակված սցենարներ, կամ որևէ պլան «Բ», ֆորս-մաժորային իրավիճակներից խուսափելու համար:

 

Հայաստանի տնտեսությունն ավանդաբար ունեցել է հետաձգված վիճակ, կախված լինելով ռուսաստանյան տնտեսությունից, այնտեղի բացասական միտումները որոշ ուշացումով ադրադառնում են մեզ վրա: Մի րոպե ենթադրենք, որ միջազգային շուկայում սպասվում է կտրուկ անկում, ինչն արտացոլվում է արտահանման և ֆինանսական մուտքերի վրա, իսկ արդյունքում, մեզ մոտ իջնում են տնտեսական աճի տեմպերը: Այդ դեպքում, հակացիկլային քաղաքականության շրջանակներում, երբ պահանջարկն արդեն ֆիքսել է բնական անկումը, պետությունը պետք է գնա այլ ուղիով, ավելացնելով կապիտալ ծախսերը`նոր վարկերի ներգրավման միջոցով, դրանով թույլ տալով նաև դիֆիցիտի ավելացում:

 

Պրն Արամյան, տնտեսական աճի գծով Հայաստանի կառավարության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կանխատեսումներն ավանդաբար տարբերվում են: Ինչո՞վ կարելի է դա բացատրել:

 

ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի կանխատեսումներում նկատվում են պահպանողական տարրեր: Ընդհանուր առմամբ, ԱՄՀ-ն տնտեսական աճի կանխատեսումները կատարում է  յուրաքանչյուր 6 ամիսը մեկ: Համաշխարհային տնտեսության ճշգրտումները կատարվում են եռամսյակային կտրվածքով, իսկ կոնկրետ երկրների գծով`յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Եթե ​դիտարկենք Հայաստանի տնտեսական աճի 2009 թ. միջին ցուցանիշը, ապա կարելի է նկատել, որ համեմատաբար բարձր`7.2% աճ է արձանագրվել է միայն 2011-ին: Այնուհետև մենք մշտապես գտնվել ենք 3%-ի մոտակայքում, իսկ 2016 թվականը եզրափակեցինք ՀՆԱ-ի 0.2-0.3% աճով և 0,5% տնտեսական ակտիվության ցուցանիշով: Քանի որ բոլոր տնտեսական մոդելների հիմնված են backward-looking-е (կողմնորոշվում են  անցյալի արդյունքներով - խմբ.), անտրամաբանական կլիներ կանխատեսել ՀՆԱ-ի 4-5% աճ: Այս առումով զարմանալի չէ, որ միջազգային կազմակերպությունների կանխատեսումները Հայաստանի տնտեսական աճ առումով հայտնվել են 2.7-2.9% միջակայքում, պարունակելով պահպանողականության սկզբունքներ:

 

Սակայն, բյուջեով ամրագրելով ՀՆԱ-ի 3,2% աճ, մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ դա նվազագույնն է, ինչին պետք է ձգտենք: Այդ ցուցանիշը կապված չէ մեր թիմի հավակնությունների հետ, հավակնությունները շատ ավելի մեծ են, այնպես որ, միջնաժամկետ հեռանկարում մենք հավակնում ենք ՀՆԱ-ի ավելի բարձր ցուցանիշների:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Արդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համարԱրդշինբանկը և Եվրոպական ներդրումային բանկը մեկնարկում են 100 միլիոն եվրոյի գործընկերություն՝ Հայաստանում բիզնեսի աճը և աշխատատեղերի ստեղծումը խթանելու համար
Փաշինյանը Մոսկվայի Փաշինյանը Մոսկվայի "Ատոմ" թանգարանում ծանոթացել է ատոմային էներգետիկայի ոլորտի ձեռքբերումներին
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
Հայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավարՀայկական ԱԷԿ-ը Խորհրդային Միության լավագույն միջուկային նախագիծն է, որը մինչ օրս աշխատում է. «Ռոսատոմ»-ի ղեկավար
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետՄհեր Գրիգորյանը հաստատել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի արտահանման հարցը վերջերս քննարկվել է փոխվարչապետ Մուստաֆաևի հետ
Կոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը
Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակումԻնչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․  ԱրարատԲանկը GoTeach հարթակում
Հայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համարՀայկական բիզնեսը հարկային նվազեցումներ կստանա կրթության օգտին բարեգործության համար
Հայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթՀայաստանը կճանաչվի մանր եղջերավոր կենդանիների ժանտախտից ազատ գոտի․ Էկոնոմիկայի նախարարությունը նախապատրաստում է փաստաթղթերի փաթեթ
Վստահությունն է հաջողված համագործակցության բանալինՎստահությունն է հաջողված համագործակցության բանալին
ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.ԵԱԶԲ ՓՆՄ․ Հայաստանին բաժին է ընկնում Եվրասիական տարածաշրջանում ներգրավված բոլոր ՕՈՒՆ-ի 10,2 տոկոսը.
Կառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգըԿառավարությունը փոխում է էլեկտրոնային աճուրդների անցկացման և գույքի օտարման կարգը
Հայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետՀայաստանում արևային էներգետիկայի զարգացմանն ավելի մեծ ուշադրություն կդարձվի. վարչապետ
Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում Փաշինյան․ Այս փուլում Հայաստանի իշխանությունները ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չեն դնում 
Հայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթըՀայաստանում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը
Կառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքըԿառավարությունը երկարաձգել է ավտոմոբիլային կատալիզատորների արտահանման արգելքը
ՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համարՀԲ-ը Հայաստանին 70,4 մլն եվրո վարկ կտրամադրի ջրամատակարարման և ոռոգման ծառայությունների բարելավման համար
Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններինՀամբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն․ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների հնարավորություններին
Ինչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներիցԻնչպե՞ս պաշտպանվել կիբեռհանցագործներից
Կոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերըԿոնվերս Բանկը տեղաբաշխելու է Գլոբբինգի առաջին պարտատոմսերը
«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է«Մի դրամի ուժի» դեկտեմբեր ամսվա շահառուն «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամն է
Երիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկԵրիտասարդ ձեռներեցների ֆինանսավորմանը կուղղվի 40 մլն ԱՄՆ դոլար. Ակբա բանկ
Երևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցերԵրևանում քննարկվել են հայ-ռուսական գործարար համագործակցության արդիական հարցեր
Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբՀայաստանի կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ
Հայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակըՀայաստանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են ցորենի արտադրությանն ու մատակարարումներին առնչվող իրավիճակը
Հայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորություններըՀայաստանն ու Քուվեյթը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցության հնարավորությունները
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.12.2025
RUB4.78-0.04
USD381.77-0.07
EUR447.700.68
GBP510.66-0.17
CAD277.490.89
JPY24.48-0.02
CNY54.120.02
CHF479.970.93